Հոկտեմբերի 14-ին Եվրոպական կինոակադեմիան ներկայացրեց 67 ֆիլմերից բաղկացած շորթ-լիսթը, որոնք կարող են հավակնել 38-րդ Եվրոպական կինոմրցանակին։ Ցանկում ընդգրկված են 44 խաղարկային, 15 վավերագրական և 8 անիմացիոն ֆիլմեր, որոնցից 27-ը նկարահանվել են կին-ռեժիսորների կողմից։
Կարճ ցուցակը կազմվել է Եվրոպական կինոակադեմիայի անդամների քվեարկության միջոցով և ներառում է 34 երկրի արտադրանք։
Ցանկում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը՝ Յորղոս Լանտիմոսի «Բուգոնիա»-ն, Մաշա Շիլինսկու «Ընկնելու ձայնը», Լին Ռեմզիի «Մեռիր, սիրելիս», Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար», Պաոլո Սորենտինոյի «La Grazia»-ն, Յոակիմ Տրիերի «Սենտիմենտալ արժեքը», Օլիվեր Լաշեի «Սիրաթ»-ը, Ֆրանսուա Օզոնի «Օտարը», Վլադլենա Սանդուի «Հիշողությունը», Քաուտեր Բեն Հանիայի «Հինդ Ռաջաբի ձայնը», Սերգեյ Լոզնիցայի «Երկու դատախազները», Դարդեն եղբայրների «Երիտասարդ մոր տունը», Ագնեշկա Հոլանդի «Ֆրանց»-ը։
Ակադեմիայի կարճ ցուցակի հայտարարությունը մրցանակաբաշխության ընթացակարգի առաջին քայլն է: Առաջիկա շաբաթներին Եվրոպական կինոակադեմիայի 5400 անդամներ կդիտեն կարճ ցուցակում ընդգրկված ֆիլմերը, բացառությամբ European Young Audience Award, LUX Audience Award և պատվավոր մրցանակների անվանակարգերի, և կքվեարկեն հավակնորդների օգտին:
38-րդ Եվրոպական կինոմրցանակի հանդիսավոր հանձնման արարողությունը կկայանա 2026 թվականի հունվարի 17-ին Բեռլինում:
Եվրոպական կինոմրցանակ 2025․ Շորթ-լիսթ
Խաղարկային ֆիլմեր
«Մի պարզ պատահար» / It Was Just an Accident, ռեժիսոր՝ Ջաֆար Փանահի (Ֆրանսիա, Իրան, Լյուքսեմբուրգ)
«Բուգոնիա» / Bugonia, ռեժիսոր՝ Յորղոս Լանտիմոս (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Հարավային Կորեա)
«Սենտիմենտալ արժեք» / Sentimental Value, ռեժիսոր՝ Յոակիմ Տրիեր (Նորվեգիա, Ֆրանսիա, Դանիա, Գերմանիա, Շվեդիա)
«Ընկնելու ձայնը» / Sound of Falling, ռեժիսոր՝ Մաշա Շիլինսկի (Գերմանիա)
«Երկու դատախազները» / Two Prosecutors, ռեժիսոր՝ Սերգեյ Լոզնիցա (Ֆրանսիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Լատվիա, Ռումինիա, Լիտվա)
«Մեռիր, սիրելիս» / Die, My Love, ռեժիսոր՝ Լին Ռեմզի (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա)
«Սիրաթ» / Sirāt, ռեժիսոր՝ Օլիվեր Լաշե (Իսպանիա, Ֆրանսիա)
La Grazia, ռեժիսոր՝ Պաոլո Սորենտինո (Իտալիա)
«Օտարը» / L’Étranger, ռեժիսոր՝ Ֆրանսուա Օզոն (Ֆրանսիա)
«Հինդ Ռաջաբի ձայնը» / The Voice of Hind Rajab, ռեժիսոր՝ Քաուտեր Բեն Հանյա (Ֆրանսիա, Թունիս)
«Երազներ» / Dreams (Sex Love) / Drømmer, ռեժիսոր՝ Դագ Յոհան Հյուգերուդ (Նորվեգիա)
«Երիտասարդ մայրեր» / Young Mothers, ռեժիսորներ՝ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն (Բելգիա, Ֆրանսիա)
«Լուռ ընկեր» / Silent Friend, ռեժիսոր՝ Իլդիկո Էնյեդի (Գերմանիա, Ֆրանսիա, Հունգարիա)
«Դուզե» / Duse, ռեժիսոր՝ Պիետրո Մարչելլո (Իտալիա, Ֆրանսիա)
«Արտացոլումներ №3» / Miroirs No. 3, ռեժիսոր՝ Կրիստիան Պեցոլդ (Գերմանիա)
«Ֆրանց» / Franz, ռեժիսոր՝ Ագնեշկա Հոլանդ (Չեխիա, Գերմանիա, Լեհաստան)
«Վերջին վիկինգը» / The Last Viking, ռեժիսոր՝ Անդերս Թոմաս Յենսեն (Դանիա, Շվեդիա)
«Ինչ գիտի Մարիելը» / What Marielle Knows, ռեժիսոր՝ Ֆրիդրիխ Համբալեկ (Գերմանիա)
«Կրտսեր քույրը» / The Little Sister, ռեժիսոր՝ Աֆսիա Էրզի (Ֆրանսիա, Գերմանիա)
«Այո» / YES (KEN), ռեժիսոր՝ Նադավ Լապիդ (Ֆրանսիա, Իսրայել, Կիպրոս, Գերմանիա)
«Սերը, որ մնում է» / The Love That Remains, ռեժիսոր՝ Խլինյուր Փաուլմասոն (Իսլանդիա, Դանիա, Շվեդիա, Ֆրանսիա)
«Պաղեստին 36» / Palestine 36, ռեժիսոր՝ Աննմարի Ջասիր (Պաղեստին, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Դանիա, Նորվեգիա)
«Գործ №137» / Case 137, ռեժիսոր՝ Դոմինիկ Մոլլ (Ֆրանսիա)
Christy, ռեժիսոր՝ Բրենդան Քենթի (Իռլանդիա, Մեծ Բրիտանիա)
«Խուլերը» / Deaf (Sorda), ռեժիսոր՝ Էվա Լիբերտադ (Իսպանիա)
«Հայրիկը» / Father, ռեժիսոր՝ Թերեզա Նվոտովա (Սլովակիա, Չեխիա, Լեհաստան)
«Ազատություն» / Fuori, ռեժիսոր՝ Մարիո Մարտոնե (Իտալիա, Ֆրանսիա)
«Ես հանգստանում եմ միայն փոթորկի ժամանակ» / I Only Rest in the Storm, ռեժիսոր՝ Պեդրու Պինյու (Պորտուգալիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Ռումինիա)
«Գիշերային հերթափոխ» / Late Shift, ռեժիսոր՝ Պետրա Վոլպե (Շվեյցարիա, Գերմանիա)
Little Trouble Girls, ռեժիսոր՝ Ուրշկա Դյուկիչ (Սլովենիա, Իտալիա, Խորվաթիա, Սերբիա)
«Սիրիր ինձ նրբորեն» / Love Me Tender, ռեժիսոր՝ Աննա Կազենավ Կամբե (Ֆրանսիա)
«Սիրառատ» / Loveable, ռեժիսոր՝ Լիլյա Ինգոլֆսդոտիր (Նորվեգիա)
«Արջի քարանձավը» / Bearcave, ռեժիսորներ՝ Քրիսսիանա Պապադակիս, Սթերիգիոս Դինոպուլոս (Հունաստան, Մեծ Բրիտանիա)
«Մասպալոմաս» / Maspalomas, ռեժիսորներ՝ Խոսե Մարի Գոեանագա, Այտոր Արրեգի (Իսպանիա)
«Կաթնային ատամներ» / Milk Teeth, ռեժիսոր՝ Միխայ Մինկան (Ռումինիա, Ֆրանսիա, Դանիա, Հունաստան, Բուլղարիա)
«Մայրը» / Mother, ռեժիսոր՝ Թեոնա Ստրուգար Միտևսկի (Հյուսիսային Մակեդոնիա, Բելգիա)
On Falling, ռեժիսոր՝ Լաուրա Կարրեյրա (Պորտուգալիա)
«Մի անգամ Գազայում» / Once Upon a Time in Gaza, ռեժիսորներ՝ Արաբ և Թարզան Նասեր (Ֆրանսիա, Պաղեստին, Գերմանիա, Պորտուգալիա, Քաթար, Հորդանան)
«Հեմմեի մահվան օրը» / One of Those Days When Hemme Dies, ռեժիսոր՝ Մուրատ Ֆըրաթօղլու (Թուրքիա, Գերմանիա)
Pillion, ռեժիսոր՝ Հարրի Լայտոն (Մեծ Բրիտանիա)
Romeria, ռեժիսոր՝ Կառլա Սիմոն (Իսպանիա, Գերմանիա)
Sleepless City / Ciudad sin sueño, ռեժիսոր՝ Գիլիերմո Գալոե (Իսպանիա, Ֆրանսիա)
Sundays, ռեժիսոր՝ Ալաուդա Ռուիս դե Ասուա (Իսպանիա)
The North, ռեժիսոր՝ Բարտ Սխրեյվեր (Նիդեռլանդներ)
Վավերագրական ֆիլմեր
«Հիշողություն» / Memory, ռեժիսոր՝ Վլադլենա Սանդու (Ֆրանսիա, Նիդեռլանդներ)
Afternoons of Solitude, ռեժիսոր՝ Ալբերտ Սեռրա (Իսպանիա, Ֆրանսիա)
«Ռիֆենշտալ» / Riefenstahl, ռեժիսոր՝ Անդրես Ֆայել (Գերմանիա)
An American Pastoral, ռեժիսոր՝ Օբերի Էդլեր (Ֆրանսիա)
Ancestral Visions of the Future, ռեժիսոր՝ Լեմոխանգ Ջերեմի Մոզես (Ֆրանսիա, Լեսոտո, Գերմանիա, Քաթար, Սաուդյան Արաբիա)
Fiume o morte!, ռեժիսոր՝ Իգոր Բեզինովիչ (Խորվաթիա, Սլովենիա, Իտալիա)
Flophouse America, ռեժիսոր՝ Մոնիկա Ստրեմդալ (Նորվեգիա, Նիդեռլանդներ, ԱՄՆ)
Good Valley Stories, ռեժիսոր՝ Խոսե Լուիս Գերին (Իսպանիա, Ֆրանսիա)
Hair, Paper, Water…, ռեժիսորներ՝ Նիկոլա Գրո, Չյոնգ Մին Կույ (Բելգիա, Ֆրանսիա, Վիետնամ)
Listen to the Voices, ռեժիսոր՝ Մաքսիմ Ժան-Բատիստ (Բելգիա, Ֆրանսիա)
Militantropos, ռեժիսորներ՝ Ելիզավետա Սմիթ, Ալինա Գորլովա, Սեմյոն Մոզգովոյ (Ուկրաինա, Ավստրիա, Ֆրանսիա)
«Դանդաղ այրվող երկրի երգերը» / Songs of Slow Burning Earth, ռեժիսոր՝ Օլգա Ժուրբա (Ուկրաինա, Ֆրանսիա, Դանիա, Շվեդիա)
«Բեկորներ» / The Shards, ռեժիսոր՝ Մաշա Չերնայա (Վրաստան, Գերամանիա)
TWST / Things We Said Today, ռեժիսոր՝ Անդրեյ Ուժիկե (Ֆրանսիա, Ռումինիա)
With Hasan in Gaza, ռեժիսոր՝ Քամալ Ալջաֆարի (Գերմանիա)
Անիմացիոն ֆիլմեր
Arco, ռեժիսոր՝ Ուգո Բիենվենյու (Ֆրանսիա)
Balentes, ռեժիսոր՝ Ջովաննի Կոլումբու (Իտալիա, Գերմանիա)
Checkered Ninja 3, ռեժիսորներ՝ Անդերս Մաթեսեն, Թորբյորն Քրիստոֆերսեն (Դանիա)
«Ամբույրի ուդիսականը» / Dandelion’s Odyssey, ռեժիսոր՝ Մոմոկո Սետո (Ֆրանսիա)
Dog of God, ռեժիսորներ՝ Ռայտիս Աբելե, Լաուրիս Աբելե (Լատվիա, ԱՄՆ)
«Փոքրիկ Ամելի» / Little Amélie or the Character of Rain, ռեժիսորներ՝ Մայլիս Վալլադ, Լիանա-Չո Հան (Ֆրանսիա)
«Օլիվիան և անտեսանելի երկրաշարժը» / Olivia and the Invisible Earthquake, ռեժիսոր՝ Այրին Իբորրա Ռիզո (Իսպանիա, Ֆրանսիա, Բելգիա, Չիլի, Շվեյցարիա)
Tales from the Magic Garden, ռեժիսորներ՝ Դավիդ Սուկուպ, Պատրիկ Պասս, Լեոն Վիդմար, Ժան-Կլոդ Ռոժեկ (Չեխիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆրանսիա)








































