• Վերջին
  • Հանրաճանաչ
2025-ը հայկական կինովարձույթում․ ընդհանուր պատկերն ու միտումները

2025-ը հայկական կինովարձույթում․ ընդհանուր պատկերն ու միտումները

01.01.2026
Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

13.11.2026
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.11.2026
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

12.11.2026
Գովազդ
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

12.11.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

07.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

07.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Ուրբաթ, 13 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինովարձույթ

2025-ը հայկական կինովարձույթում․ ընդհանուր պատկերն ու միտումները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
01.01.2026
Բաժին՝ Կինովարձույթ, Վերլուծություն
Ընթերցման ժամանակ՝3 րոպե
2025-ը հայկական կինովարձույթում․ ընդհանուր պատկերն ու միտումները
250
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

2025 թվականը Հայաստանի կինոթատրոններում ամփոփվեց չափավոր ակտիվությամբ և նախորդ տարվա համեմատ փոքր, բայց նկատելի նվազումով։ Comscore-ի տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստանում ցուցադրվել է 193 ֆիլմ, որոնք միասին հավաքել են 1 311 568 հանդիսատես և ապահովել 3 089 679 545 դրամ ընդհանուր դրամարկղային եկամուտ։

Համեմատելով 2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ՝ արձանագրվում է մոտ 2,7% նվազում հանդիսատեսի թվով և մոտ 3,2% նվազում դրամարկղային հավաքների մասով։ Թվերը վկայում են, որ շուկան պահպանել է իր ծավալը, սակայն չի կարողացել վերադառնալ 2024-ի առավել բարձր ցուցանիշներին։

Տարվա առաջատարը

2025 թվականի բացարձակ առաջատարը դարձավ «Վազգեն․ Վերջին Սպարապետ» ֆիլմը, որը պատմում է Վազգեն Սարգսյանի կյանքի և կերպարի մասին։ Ֆիլմը հավաքեց 422 միլիոն դրամ, իսկ հանդիսատեսի թիվը կազմեց 176 385 մարդ՝ զգալիորեն առաջ անցնելով տարվա մյուս բոլոր թողարկումներից և հաստատելով տեղական թեմատիկայի պահանջարկը լայն լսարանի շրջանում։ Ֆիլմը ապահովել է շուկայի հավաքների 13,67%-ը:

Միջազգային նախագծերից 100 մլն դրամի շեմը հաղթահարել են միայն Disney ընկերության «Կենդանապոլիս 2» անիմացիոն և «Լիլո և Սթիչ» խաղարկային ֆիլմերը՝ համապատասխանաբար հավաքելով 112 525 625 դրամ և 48 339 հանդիսատես, ինչպես նաև 109 219 740 դրամ և 51 381 հանդիսատես։

Հայկական շուկայի առաջատար դիստրիբյուտորը «Ինտերֆիլմ Դիսթրիբյուշն» ընկերությունն է, որը տարվա ընթացքում թողարկել է առնվազն 51 ֆիլմ, իսկ երկրորդ տեղում է ղազախական MELOMAN ընկերությունը՝ մոտ 32 ֆիլմով։

Օրենքը դեռ չի գործում, բայց արդեն կիրառվում է. ենթագրերի պատմությունը Հայաստանում

Թեև թողարկումների քանակով տեղական արտադրությունը զիջում է, այն շարունակում է մնալ շուկայի գերիշխող ուժը՝ ապահովելով ընդհանուր ցուցադրությունների առնվազն 54,71 %-ը։

Ամբողջական պատկեր ստանալու համար արժե հիշեցնել, որ 2024 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանի կինոթատրոններում ցուցադրվել էր 215 ֆիլմ, որոնք հավաքել էին 1 347 655 հանդիսատես և ապահովել էին 3 190 753 316 դրամ ընդհանուր հասույթ։

Դրամական մուտքերի հիմնական ծավալը ձևավորվել է Երևանում, որին հաջորդում են Գյումրին, Կապանը և Վանաձորը։

Կարևոր է նշել, որ տարվա ընդհանուր թվերում ներառված են նաև Հայկական կինոյի օրվա շրջանակում կրկնակի վարձույթ դուրս եկած հայկական ֆիլմերը և հին արտասահմանյա ֆիլմերի հատուկ ցուցադրությունները, որոնք որոշ չափով ազդել են ինչպես ֆիլմերի քանակի, այնպես էլ ընդհանուր այցելությունների վիճակագրության վրա։

Լավագույն հնգյակը

Տարվա 2–5-րդ հորիզոնականները զբաղեցրել են հետևյալ ֆիլմերը՝

  • «Թանկարժեք տղաները»՝ 291 222 475 դրամ և 118 957 հանդիսատես.
  • «Բարի օր 2»՝ 252 533 850 դրամ և 104 358 հանդիսատես.
  • «Mallորվածը»՝ 246 605 925 դրամ և 121 136 հանդիսատես.
  • «Գողություն հայկական ձևով»՝ 219 939 225 դրամ և 90 270 հանդիսատես:

Այս ֆիլմերը ձևավորել են տարվա հիմնական կոմերցիոն միջուկը՝ ապահովելով կայուն այցելություն և լրացնելով ընդհանուր դրամարկղային պատկերը։

Կարոտի նոր աշխարհագրությունը. «Արարատ կղզի» ֆիլմը մտնում է վարձույթ

Պետական աջակցությամբ ֆիլմերը և դրանց արդյունքները

2025 թվականին Հայաստանի կինոթատրոններում ցուցադրված 193 ֆիլմերից 21-ը արտադրված էին Հայաստանում, որոնցից ընդամենը երկուսն են ստացել պետական ֆինանսավորում․

  • «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս․Փարաջանով»
    Դրամարկղային հավաքները կազմել են 1,6 միլիոն դրամ, ֆիլմը դիտել է 684 հանդիսատես։
  • «Արարատ կղզին»
    Հավաքները՝ 428 հազար դրամ, այցելություն՝ 168 հանդիսատես։

2025 թվականին կինոթատրոններում շարունակվել են նաև «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ցուցադրությունները, որը սկզբնապես թողարկվել էր դեռևս 2024 թվականի աշնանը։

Առնվազն 3 մլրդ դրամի մուտքեր է ապահովել հայկական կինովարձույթը 2024 թվականին

Միտումները

Այս համատեքստում 2025 թվականը կարելի է բնութագրել որպես թեթև նահանջի տարի, որտեղ շուկան պահպանել է իր կառուցվածքը, սակայն չի գրանցել աճ։ Տեղական առաջատարի հաջողությունը ցույց է տալիս ազգային թեմաների ներուժը, մինչդեռ պետական աջակցությամբ ֆիլմերի ցածր ցուցանիշները կրկին հարցեր են առաջացնում դրանց վարձութային ապագայի աջակցության, ռազմավարության և հանդիսատեսի հետ աշխատանքի արդյունավետության շուրջ։

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ հայկական կինովարձույթի հիմնական «լոկոմոտիվները» շարունակում են մնալ կատակերգական ժանրը ներկայացնող ֆիլմերը, որոնք ապահովում են կայուն հանդիսատես և կանխատեսելի դրամարկղային արդյունքներ։ Սակայն արդեն երկրորդ տարին անընդմեջ նկատվում է աճող հետաքրքրություն նաև խոշորամասշտաբ կենսագրական ֆիլմերի նկատմամբ․ դրա վառ օրինակներն են «Մեդալի հակառակ կողմը» և «Վազգեն․ Վերջին Սպարապետ» ֆիլմերը, որոնք ցույց են տալիս, որ ազգային պատմական կերպարներին և իրական դեպքերի հիմքով պատմություններին նվիրված նախագծերը կարող են դուրս գալ նեղ հեղինակային շրջանակներից և գրավել լայն լսարան։

2025-ի տվյալները, այսպիսով, ոչ թե ճգնաժամի, այլ կայուն, բայց լարված հավասարակշռության մասին են խոսում՝ թողնելով բաց հարց՝ կկարողանա՞ հայկական կինովարձույթը վերադառնալ աճի փուլ արդեն առաջիկա տարում։

Պարզաբանվում. պետական ֆինանսավորմամբ ֆիլմերի մասին հատվածը խմբագրվել է՝ տվյալների ընկալումն առավել հստակ դարձնելու նպատակով։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 126
Աղբյուր՝ Comscore
Պիտակներ՝ բոքս օֆիսկինոթատրոնկինովարձույթՀայաստանՀայաստանի կինոթատրոններ
Նախորդ նյութը

Կինոֆոտոֆոնո արխիվի վերաբերյալ նախագիծը մեկ տարի անց դեռևս չի ստացել վերջնական լուծում

Հաջորդ նյութը

Կինեմատոգրաֆիայի 2026-ի բյուջեն հաստատվեց փոփոխություններով

Առնչվող Նյութեր

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
13.11.2026

Վրաստանում «Վրիժառուները» կցուցադրվեն դեկտեմբերի 17-ից՝ անգլերեն և վրացերեն։ Հայաստանում ֆիլմի պրեմիերան նախատեսված է միայն հունվարի 7-ին։

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.11.2026

Կինոյի հիմնադրամի շուրջ նոր վեճը բացեց հին հարցը․ եթե կանոնների մշակմանը մասնակցել է նաև ոլորտը, ինչո՞ւ պատասխան է պահանջվում միայն...

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.11.2026

«Վրիժառուների» պրեմիերան Հայաստանում նախատեսվում է հունվարի 7-ին։ Հարցեր են առաջանում Ռուսաստանի ստվերային կինովարձույթի հնարավոր ազդեցության շուրջ։

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

2026-ի պետական աջակցության մրցույթի հայտերի ընդունումից մեկ ամիս անց փորձագիտական կազմերը դեռ չեն հրապարակվել, իսկ կանոնակարգային ժամկետները մրցույթի ավարտը հասցնում...

Հաջորդ նյութը
Կինեմատոգրաֆիայի 2026-ի բյուջեն հաստատվեց փոփոխություններով

Կինեմատոգրաֆիայի 2026-ի բյուջեն հաստատվեց փոփոխություններով

  • Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

    2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: