• Վերջին
  • Հանրաճանաչ

Հայաստանը սկսում է «Օսկար»-ի իր թեկնածուի ընտրությունը

03.06.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

05.10.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Գովազդ
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

16.09.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Հայաստանը սկսում է «Օսկար»-ի իր թեկնածուի ընտրությունը

Հայաստանի ազգային կինոակադեմիան մինչև օգոստոսի 14-ը ֆիլմեր է ընդունում 99-րդ «Օսկար»-ի «Միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
03.06.2026
Բաժին՝ Հայաստան, Մրցանակներ
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
50
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի ազգային կինոակադեմիան հայտարարել է ֆիլմերի ընդունելություն՝ 99-րդ «Օսկար» մրցանակի «Միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանի պաշտոնական հայտը ընտրելու համար։

Դիմումներն ընդունվում են հունիսի 4-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։ Դիմելու համար կինոարտադրողները պետք է լրացնեն պաշտոնական հայտադիմումը և անհրաժեշտ նյութերն ուղարկեն info@armfilmacademy.am հասցեին։

Կինոակադեմիան դիմողներին հորդորում է նախապես ծանոթանալ Ամերիկյան կինոակադեմիայի 99-րդ մրցանակաբաշխության կանոններին, մասնավորապես՝ «Միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգին վերաբերող հատուկ կանոններին։

Ըստ կանոնների՝ միջազգային ֆիլմ է համարվում ԱՄՆ-ից և նրա տարածքներից դուրս արտադրված 40 րոպեից ավելի տևողությամբ լիամետրաժ կինոնկարը, որի երկխոսությունների հիմնական մասը՝ ավելի քան 50 տոկոսը, անգլերեն չէ։ Անիմացիոն և վավերագրական լիամետրաժ ֆիլմերը նույնպես կարող են ներկայացվել այս անվանակարգում։

Կինոակադեմիայի հաղորդագրության համաձայն՝ այս տարի որակավորման չափանիշներում փոփոխություններ կան, ուստի դիմողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ներկայացման և իրավասության պայմաններին։ Հայաստանի կողմից ընտրված ֆիլմի անունը նախատեսվում է հայտարարել սեպտեմբերի 1–7-ը։

Նախորդ տարվա քննարկումների և Հայաստանի ազգային կինոակադեմիայի գործունեության թափանցիկության վերաբերյալ հարցերի ֆոնին այս տարվա հայտարարության մեջ Կինոակադեմիան որոշ չափով բացել է նաև Հայաստանի թեկնածուի ընտրության մեխանիզմը։ «ԿինոՊրես»-ը նախկինում հարցում էր ուղարկել Կինոակադեմիա՝ խնդրելով պարզաբանել կառույցի գործունեության, անդամակցության, որոշումների ընդունման և ընտրության ընթացակարգերի հետ կապված մի շարք հարցեր, սակայն հրապարակման պահի դրությամբ պատասխան չէր ստացվել։

Այս անգամ Կինոակադեմիան նշում է, որ ընտրության գործընթացը կազմակերպվում է Ամերիկյան կինոակադեմիայի պաշտոնական կանոններին համապատասխան։ Ընտրող հանձնաժողովը ձևավորվում է Հայաստանի ազգային կինոակադեմիայի անդամների կողմից՝ ընդհանուր ժողովում, բաց քվեարկությամբ։

Հայտ ներկայացրած և չափանիշներին համապատասխանող բոլոր ֆիլմերը դիտում են Կինոակադեմիայի քվեարկող անդամները։ Վերջնական որոշումը կայացվում է գաղտնի քվեարկությամբ․ ամենաշատ ձայներ ստացած ֆիլմը ընտրվում է որպես Հայաստանի պաշտոնական ներկայացում «Միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Քվեարկության արդյունքները հաստատում է ընտրող հանձնաժողովը։ Ոչ միանշանակ արդյունքների, ձայների հավասարության կամ այլ բացառիկ իրավիճակների դեպքում հանձնաժողովը կարող է անցկացնել լրացուցիչ քվեարկություն կամ կիրառել կանոններով նախատեսված այլ ընթացակարգեր՝ վերջնական որոշում կայացնելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է կապվել Կինոակադեմիայի հետ՝ +374 10 587971 և +374 91 289294 հեռախոսահամարներով։

Վերջին երեք տարիներին Հայաստանը «Օսկար»-ի «Միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում ներկայացրել է Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը՝ 98-րդ մրցանակաբաշխության համար, Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը՝ 97-րդ մրցանակաբաշխության համար, և Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը՝ 96-րդ մրցանակաբաշխության համար։ «Ամերիկացին» դարձել էր առաջին հայկական հայտը, որը հայտնվել է «Օսկար»-ի միջազգային լիամետրաժ ֆիլմերի կարճ ցուցակում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Post Views: 13
Պիտակներ՝ ՀայաստանՀայկական ազգային կինոակադեմիաՕսկար
Նախորդ նյութը

Կաննի «Քննադատների շաբաթի» Next Step Studio-ն հայ ռեժիսորներ է փնտրում

Հաջորդ նյութը

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերանվանվել է «Մանու Ֆեստ»

Առնչվող Նյութեր

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

Հեղինակ՝ KinoPress Staff
07.10.2026

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության երկու թափուր պաշտոնների համար, որոնց աշխատանքի շրջանակում է կինոյի ոլորտը։

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Հեղինակ՝ KinoPress Staff
04.10.2026

Golden Globes Silk Road Tribute Gala-ն կանցկացվի հոկտեմբերի 23–24-ը Տաշքենդում՝ ներկայացնելով Կենտրոնական Ասիայի և Կովկասի կինոյի ու հեռուստատեսության ձեռքբերումները։

Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

ANIMASYROS 2026-ի «Tribute to Armenia» ծրագրում Սիրոս կղզում կներկայացվի հայկական ժամանակակից անիմացիան՝ վեց կարճամետրաժ ֆիլմով։

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Ֆրանսիայում կայացած առաջին Lumière Summit-ի՝ կինոյի ապագային վերաբերող վեց միջազգային հռչակագրերին։

Հաջորդ նյութը
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերանվանվել է «Մանու Ֆեստ»

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերանվանվել է «Մանու Ֆեստ»

  • Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    29 կիսումներ
    Կիսվել 12 Հրապարակել X-ում 7
  • «Հայֆիլմ» կինոստուդիան ունի նոր տնօրեն

    2 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: