• Վերջին
  • Հանրաճանաչ
Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Կինոյի հիմնադրամը համալրում է անկախ մասնագետների բաց շտեմարանը

03.08.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Կինոյի հիմնադրամը համալրում է անկախ մասնագետների բաց շտեմարանը

Հայաստանի կինոյի հիմնադրամը համալրում է անկախ մասնագետների բաց շտեմարանը՝ պետական աջակցության հայտերը գնահատող հանձնախմբեր ձևավորելու համար։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
03.08.2026
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա
65
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինեմատոգրաֆիայի ոլորտի անկախ մասնագետների տվյալների բաց շտեմարանի համալրման մասին։ Շտեմարանում ընդգրկված մասնագետներից հետագայում ձևավորվելու են պետական ֆինանսավորման մրցույթներին ներկայացված կինոնախագծերը գնահատող փորձագիտական հանձնախմբերը։

Հայտարարության համաձայն՝ փորձագիտական հանձնախմբի անդամ կարող են ընտրվել ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից հրավիրված մասնագետներ։

Թեկնածուն պետք է ունենա կինոփառատոնի ժյուրիում աշխատելու փորձ և արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն կամ լինի կինոփառատոնի մրցանակակիր՝ միաժամանակ բավարարելով հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝

  • ունենա կինոփառատոնի ժյուրիում աշխատելու փորձ,
  • ունենա համատեղ արտադրություն իրականացնելու փորձ,
  • որպես մասնակից պաշտոնական ընտրություն անցած լինի համատեղ արտադրության որևէ ծրագրում։

Այս պահանջները սահմանված են «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով և գրեթե նույնությամբ վերարտադրված են ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի հուլիսի 1-ի թիվ 32-Ն հրամանով հաստատված մրցութային կանոնակարգի 71-րդ կետում։

Նույն կանոնակարգի համաձայն՝ անկախ մասնագետների շտեմարանի համալրման մասին հայտարարությունը պետք է հրապարակվի կինոնախագծերի պետական ֆինանսավորման մրցույթի հայտարարության հետ միաժամանակ։

Շտեմարանում ընդգրկվելու ցանկություն հայտնած մասնագետները պետք է Հիմնադրամին ներկայացնեն ընդլայնված ինքնակենսագրական՝ մանրամասն տեղեկություններով իրենց կրթության, մասնագիտական գործունեության և առաջխաղացման մասին։ Շտեմարանում ավելացված մասնագետների վերաբերյալ համառոտ տեղեկությունը պետք է հրապարակվի նաև Հիմնադրամի կայքում։

Յուրաքանչյուր մրցույթի համար շտեմարանից ձևավորվում են առնվազն հինգ անդամից բաղկացած երկու առանձին փորձագիտական հանձնախմբեր՝ լիամետրաժ և կարճամետրաժ նախագծերի գնահատման համար։ Յուրաքանչյուր նոր մրցույթի դեպքում պետք է ձևավորվեն նոր հանձնախմբեր։

Բաց շտեմարանում ընդգրկվելու համար մասնագետները պետք է info@cfarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկեն լուսանկարով ընդլայնված ինքնակենսագրական, անձը հաստատող փաստաթղթի պատճեն, հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե։

Նամակի առարկայի դաշտում անհրաժեշտ է նշել՝ «Բաց շտեմարանում ընդգրկվելու հայտ»։

Անկախ մասնագետների հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված չէ։

Սակայն հայտարարության մեջ առկա են մի շարք հակասություններ և չպարզաբանված հարցեր

Հղում է արվում այլ ընթացակարգ կարգավորող հրամանի

Հիմնադրամի հայտարարության համաձայն՝ անկախ մասնագետների գնահատման չափանիշները սահմանված են ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանով։

Սակայն այդ հրամանի վերնագրից և բովանդակությունից հետևում է, որ այն կարգավորում է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների, այդ թվում՝ խորհրդում ընդգրկվող կինեմատոգրաֆիայի ոլորտի չորս մասնագետների, ինչպես նաև Հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները։

Թիվ 75-Ն հրամանը չի կարգավորում պետական ֆինանսավորման մրցույթներին ներկայացված կինոնախագծերը գնահատող փորձագիտական հանձնախմբերի ձևավորումը կամ դրանց անդամների ընտրությունը։ Հրամանով սահմանված միավորային աղյուսակները նույնպես նախատեսված են հոգաբարձուների խորհրդի անդամների թեկնածուների գնահատման համար։

Հետևաբար պարզ չէ, թե ինչ իրավական հիմքով է Հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության համար նախատեսված չափանիշները տարածում կինոնախագծերը գնահատող փորձագիտական հանձնախմբերի թեկնածուների վրա։

Անհասկանալի է միավորների հաշվարկման իրավական հիմքը

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը և թիվ 32-Ն հրամանով հաստատված կանոնակարգի 71-րդ կետը նախատեսում են, որ հանձնախմբի անդամները պետք է ընտրվեն լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշներով առավելագույն միավորներ հավաքած մասնագետներից։

Սակայն Հիմնադրամի մատնանշած թիվ 75-Ն հրամանը վերաբերում է այլ մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը։ Հայտարարության մեջ չի նշվում որևէ այլ իրավական ակտ, որը հստակ սահմանում է հենց կինոնախագծերը գնահատող փորձագետների միավորների հաշվարկման չափանիշները։

Այս պայմաններում անհասկանալի է, թե որ չափանիշներով, ինչ միավորային համակարգով և ում կողմից են համեմատվելու շտեմարանում ընդգրկվելու հայտ ներկայացրած մասնագետները։

Չի նշվում, թե ինչպես են ստուգվելու թեկնածուների տվյալները

Հայտարարությամբ պահանջվում է ներկայացնել ընդլայնված ինքնակենսագրական և անձը հաստատող փաստաթուղթ, սակայն առանձին չեն պահանջվում բարձրագույն կրթությունը, կինոփառատոնի մրցանակը, ժյուրիում աշխատելու կամ համատեղ արտադրության փորձը հաստատող փաստաթղթեր։

Քանի որ մասնագետների ընտրությունը պետք է իրականացվի միավորների հաշվարկի հիման վրա, պարզ չէ, թե ինչպես է Հիմնադրամը ստուգելու ինքնակենսագրականում ներկայացված տվյալների հավաստիությունը և դրանց հիման վրա միավորներ շնորհելու։

Բաց շտեմարանի ցանկը ժամանակին չի թարմացվել

Թիվ 32-Ն հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ Հիմնադրամը պետք է հրապարակի պարբերաբար թարմացվող հայտարարություն, իսկ շտեմարանում ավելացված մասնագետների մասին համառոտ տեղեկությունը պետք է ներառվի բաց շտեմարանում։

Թեև 2026 թվականի ապրիլի 8-ին հիմնադրամը հավաքագրում էր գնահատող հանձնախմբերի անդամների թեկնածուներին՝ հիմնադրամի կայքի «Փորձագետներ» էջում հրապարակված ցանկի մոտ նշված է, որ այն վերջին անգամ թարմացվել է 2025 թվականի մայիսի 23-ին։ Այսինքն՝ նոր մրցույթների հայտարարության պահին հրապարակված բաց շտեմարանը ավելի քան մեկ տարի չէր թարմացվել։

Չկա ընթացիկ մրցույթների համար թեկնածուների ընտրության վերջնաժամկետ

Թեև բաց շտեմարանում ընդգրկվելու հայտերի ընդունման ընդհանուր վերջնաժամկետ սահմանված չէ, հայտարարության մեջ չի նշվում, թե մինչև որ օրը ներկայացված հայտերը կարող են դիտարկվել 2026 թվականի ընթացիկ մրցույթների փորձագիտական հանձնախմբերի ձևավորման ժամանակ։

Հետևաբար մասնագետների համար պարզ չէ՝ այժմ ներկայացված հայտը կարող է հաշվի առնվել արդեն հայտարարված մրցույթների հանձնախմբերը ձևավորելիս, թե այն կներառվի միայն հետագա մրցույթների համար կիրառվող շտեմարանում։

Այսպիսով, Հիմնադրամը հայտարարել է անկախ մասնագետների շտեմարանի համալրման մասին՝ առանց հստակ ներկայացնելու փորձագետների միավորային գնահատման իրավական հիմքը, տվյալների ստուգման ընթացակարգը և ընթացիկ մրցույթների հանձնախմբերում ընդգրկվելու ժամանակային սահմանները։ Միաժամանակ որպես չափանիշների իրավական հիմք նշվել է հրաման, որն իրականում կարգավորում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և գործադիր տնօրենի ընտրությունը, այլ ոչ թե կինոնախագծերը գնահատող փորձագիտական հանձնախմբերի ձևավորումը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 54
Աղբյուր՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ
Պիտակներ՝ ՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

Հաջորդ նյութը

«Օսկար»-ի կինոակադեմիան ընտրելու է աշխարհի 50 բացառիկ կինոթատրոն․ Հայաստանը նույնպես կարող է մասնակցել

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Հաջորդ նյութը
«Օսկար»-ի կինոակադեմիան ընտրելու է աշխարհի 50 բացառիկ կինոթատրոն․ Հայաստանը նույնպես կարող է մասնակցել

«Օսկար»-ի կինոակադեմիան ընտրելու է աշխարհի 50 բացառիկ կինոթատրոն․ Հայաստանը նույնպես կարող է մասնակցել

  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: