• Վերջին
  • Հանրաճանաչ
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

03.08.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինոարտադրություն

Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է լիամետրաժ ու կարճամետրաժ կինոնախագծերի պետական ֆինանսավորման 2026-ի մրցույթները՝ մոտ 272,7 մլն դրամ բյուջեով։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
03.08.2026
Բաժին՝ Կինոարտադրություն, Հայաստան, Ֆինանսավորում
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале
67
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության 2026.1 և 2026.2 մրցույթները, որոնք նախատեսված են համապատասխանաբար լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի ֆինանսավորման համար։

Մրցույթներն անցկացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հուլիսի 1-ի թիվ 32-Ն հրամանով հաստատված՝ «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման» կանոնակարգի համաձայն։

Պետական աջակցության ընդհանուր բյուջեն կազմում է 272 մլն 715 հազար 300 դրամ։ Գումարը տրամադրվելու է ՀՀ պետական բյուջեի «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագիր» ծրագրի «11001. Կինոնկարների արտադրություն» միջոցառման հատկացումների շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Լիամետրաժ կինոնախագծերի 2026.1 մրցույթին հատկացվել է ընդհանուր բյուջեի 65 տոկոսը՝ 177 մլն 264 հազար 945 դրամ։ Մրցույթն անցկացվում է խաղարկային, վավերագրական և անիմացիոն անվանակարգերում։ Նախատեսվում է ֆինանսավորել յուրաքանչյուր անվանակարգում առնվազն երկու նախագիծ։

Կարճամետրաժ կինոնախագծերի 2026.2 մրցույթին նախատեսված է ընդհանուր բյուջեի 35 տոկոսը՝ 95 մլն 450 հազար 355 դրամ։ Այս մրցույթը նույնպես ներառում է խաղարկային, վավերագրական և անիմացիոն անվանակարգերը։ Սահմանված նվազագույն քանակական ցուցանիշով նախատեսվում է ֆինանսավորել առնվազն երկու խաղարկային, մեկ վավերագրական և մեկ անիմացիոն նախագիծ։

Ըստ հիմնադրամի հայտարարության՝ մրցույթների կանոնակարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկերը և համապատասխան ձևաթղթերը հրապարակված են Հայաստանի կինոյի հիմնադրամի պաշտոնական՝ cfarmenia.am կայքի «Մրցույթներ» բաժնում։

Մրցույթներին մասնակցելու համար հայտերը պետք է կանոնակարգով սահմանված կարգով ուղարկել filmproject.sub@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին։

Հայտերն ընդունվում են մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում։

Այնուամենայնիվ…

Միևնույն ժամանակ, մրցույթի փաստաթղթերի հրապարակման ամբողջականության հետ կապված խնդիր կա։ ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի հուլիսի 1-ի թիվ 32-Ն հրամանով հաստատված կանոնակարգի 23-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ մրցույթի մասին պաշտոնական հայտարարությունը պետք է պարունակի պետական ֆինանսավորում ստացած նախագծի հայտատուի հետ կնքվելիք աջակցության տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևը։

Թեև Կինոյի հիմնադրամի հայտարարության մեջ նշվում է, որ պայմանագրի օրինակելի ձևը տեղադրված է պաշտոնական կայքի «Մրցույթներ» բաժնում, հրապարակման պահին այն առանձին փաստաթղթով հասանելի չէ։

Ավելին՝ կայքի «Մրցույթներ» բաժնի «Կանոնակարգ» էջում շարունակում է հրապարակված մնալ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի 2025 թվականի ապրիլի 18-ի թիվ 57-Լ հրամանով հաստատված նախկին կանոնակարգը, մինչդեռ 2026 թվականի մրցույթներն անցկացվում են ԿԳՄՍ նախարարի թիվ 32-Ն հրամանով հաստատված նոր կանոնակարգի հիման վրա։

Հաշվի առնելով, որ նոր կանոնակարգը հաստատվել է դեռևս հուլիսի 1-ին, Կինոյի հիմնադրամն ավելի քան մեկ ամիս ուներ մրցութային ընթացակարգին նախապատրաստվելու, կայքի համապատասխան բաժինը թարմացնելու և կանոնակարգով պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը հրապարակելու համար։

Այսպիսով, մրցույթների մեկնարկի պահին Հիմնադրամը չի ապահովել կայքի համապատասխան բաժնի ամբողջական թարմացումը, իսկ պաշտոնական հայտարարության պարտադիր բաղադրիչ հանդիսացող պայմանագրի օրինակելի ձևը հայտատուներին փաստացի հասանելի չէ։

Առանձին հարց է առաջացնում նաև մրցույթների ձևաչափը։ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական ֆինանսավորման մրցույթները պետք է անցկացվեն տարեկան առնվազն երկու անգամ։

Մինչդեռ ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի հուլիսի 1-ի թիվ 32-Ն հրամանով հաստատված կանոնակարգը նախատեսում է, որ յուրաքանչյուր մրցույթ անցկացվում է երկու տեսակի նախագծերի՝ լիամետրաժ և կարճամետրաժ, ինչպես նաև երեք անվանակարգերի՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար։ Նույն կանոնակարգով տվյալ մրցույթի շրջանակում պետք է ձևավորվեն երկու առանձին փորձագիտական հանձնախմբեր՝ լիամետրաժ և կարճամետրաժ նախագծերի գնահատման համար։

Կինոյի հիմնադրամը, սակայն, լիամետրաժ և կարճամետրաժ նախագծերը տարանջատել է՝ դրանք ներկայացնելով որպես 2026.1 և 2026.2 առանձին մրցույթներ։ Երկու հայտարարություններն ունեն ընդունման նույն ժամկետը, ֆինանսավորվում են նույն բյուջետային միջոցառման ընդհանուր հատկացումից և միասին ընդգրկում են կանոնակարգով մեկ մրցույթի համար նախատեսված երկու տեսակի նախագծերը։

Այս մոտեցումը իրավական հարց է առաջացնում՝ արդյոք Հիմնադրամն իրականում անցկացնում է օրենքով պահանջվող տարեկան առնվազն երկու մրցութային փուլ, թե մեկ մրցութային ընթացակարգը բաժանել է լիամետրաժ և կարճամետրաժ նախագծերի միջև՝ այն ձևականորեն ներկայացնելով որպես երկու առանձին մրցույթ։

Եթե տարվա ընթացքում պետական ֆինանսավորման ևս մեկ լիարժեք մրցութային փուլ չհայտարարվի, ապա հատկապես խնդրահարույց կդառնա «տարեկան առնվազն երկու անգամ» մրցույթ անցկացնելու օրենսդրական պահանջի կատարման հարցը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 111
Աղբյուր՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունկինոարտադրությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամմրցույթՊետական ֆինանսավորում
Նախորդ նյութը

Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

Հաջորդ նյութը

Կինոյի հիմնադրամը համալրում է անկախ մասնագետների բաց շտեմարանը

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.10.2026

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան։ Հայ-լիտվա-կիպրական համատեղ արտադրությունն ստացել է պետական աջակցություն։

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

Հեղինակ՝ KinoPress Staff
14.10.2026

SHARM Holding-ը և Mitoyan Production-ը հայտարարել են «Նոր Մեր բակը» ֆիլմի մասին՝ ներկայացնելով ռեժիսորին և դերասանական կազմը։

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Հաջորդ նյութը
Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Կինոյի հիմնադրամը համալրում է անկախ մասնագետների բաց շտեմարանը

  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: