• Լրահոս
  • Թրենդային
  • All
  • Ֆինանսավորում
  • Կինոարտադրություն
  • Կինովարձույթ
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Հեռուստատեսություն
  • Հայաստան
  • ԱՊՀ
  • Տեխնոլոգիա
  • Գրախոսություն
  • Ընտրանի
  • Մահախոսական
Սիքվե՞լ, գարնան համա՞ր։ Նորարար է… Հրապարակվել է «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի թիզերը

«Սատանան կրում է Prada», «Ճիչ» և ևս 14 ամենասպասված կինոպրեմիերաները 2026 թվականին

28.02.2026
79-րդ Կաննի կինոփառատոնի ծրագիրը

79-րդ Կաննի կինոփառատոնի ծրագիրը

09.04.2026
Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք․ պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին

Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք․ պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին

08.04.2026
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է մրցութային ծրագրերը

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է մրցութային ծրագրերը

07.04.2026
ԳՈՎԱԶԴ
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

04.04.2026
«Անահիտ» 5-րդ մրցանակաբաշխությունը ներկայացրել է կարճ ցուցակը

«Անահիտ» 5-րդ մրցանակաբաշխությունը ներկայացրել է կարճ ցուցակը

03.04.2026
Հանրային հեռուստաընկերությունը ճանաչվեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի օգտագործման միակ իրավասու կողմը

Հանրային հեռուստաընկերությունը ճանաչվեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի օգտագործման միակ իրավասու կողմը

01.04.2026
«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվում է մի քանի տարվա դադարից հետո

«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվում է մի քանի տարվա դադարից հետո

29.03.2026
Երևանում կմեկնարկի Freedoc Fest-ը՝ հատուկ շեշտադրելով հայկական վավերագրական դեբյուտները

Երևանում կմեկնարկի Freedoc Fest-ը՝ հատուկ շեշտադրելով հայկական վավերագրական դեբյուտները

27.03.2026
Կառավարությունը «Հայֆիլմ»-ը փոխանցեց ԿԳՄՍ-ին՝ չզեկուցվող հարցերի շրջանակում

Կառավարությունը «Հայֆիլմ»-ը փոխանցեց ԿԳՄՍ-ին՝ չզեկուցվող հարցերի շրջանակում

26.03.2026

Տաջիկստանում գործարկվել է ազգային հոսքային կինոհարթակը

25.03.2026
Պայքար հանուն պայքարի. ավարտվել է կինոնախագծերի ֆինանսավորման մրցույթների անցկացման նախագծի հանրային քննարկումը

Հանրային ռադիոն հայտարարել է վավերագրական ֆիլմի արտադրության մրցույթ

25.03.2026
«Զեմֆո» վավերագրական ֆիլմը ներառվել է Hubert Bals Fund-ի 2026 թվականի աջակցության ծրագրում

«Զեմֆո» վավերագրական ֆիլմը ներառվել է Hubert Bals Fund-ի 2026 թվականի աջակցության ծրագրում

25.03.2026
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • English
  • Русский
Ուրբաթ, 10 Ապրիլի, 2026
  • Մտնել
ԿինոՊրես
  • ԼՈՒՐԵՐ
    • All
    • ԱՊՀ
    • Ընտրանի
    • Ինտերնետ
    • Կինոարտադրություն
    • Կինովարձույթ
    • Հայաստան
    • Հարևաններ
    • Հեռուստատեսություն
    • Մահախոսական
    • Տեխնոլոգիա
    • Ֆինանսավորում
    Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք․ պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին

    Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք․ պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին

    Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

    Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

    Հանրային հեռուստաընկերությունը ճանաչվեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի օգտագործման միակ իրավասու կողմը

    Հանրային հեռուստաընկերությունը ճանաչվեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի օգտագործման միակ իրավասու կողմը

    «Նաիրի» կինոթատրոնը վերաբացվում է մի քանի տարվա դադարից հետո

    «Նաիրի» կինոթատրոնը վերաբացվում է մի քանի տարվա դադարից հետո

    Կառավարությունը «Հայֆիլմ»-ը փոխանցեց ԿԳՄՍ-ին՝ չզեկուցվող հարցերի շրջանակում

    Կառավարությունը «Հայֆիլմ»-ը փոխանցեց ԿԳՄՍ-ին՝ չզեկուցվող հարցերի շրջանակում

    Տաջիկստանում գործարկվել է ազգային հոսքային կինոհարթակը

    Պայքար հանուն պայքարի. ավարտվել է կինոնախագծերի ֆինանսավորման մրցույթների անցկացման նախագծի հանրային քննարկումը

    Հանրային ռադիոն հայտարարել է վավերագրական ֆիլմի արտադրության մրցույթ

    «Զեմֆո» վավերագրական ֆիլմը ներառվել է Hubert Bals Fund-ի 2026 թվականի աջակցության ծրագրում

    «Զեմֆո» վավերագրական ֆիլմը ներառվել է Hubert Bals Fund-ի 2026 թվականի աջակցության ծրագրում

    Հայաստանի կինոյի հիմնադրամի թափուր հաստիքները հայտնվել են DevelopmentAid-ում, սակայն չեն հրապարակվել տեղական հարթակներում

    Հայաստանի կինոյի հիմնադրամի թափուր հաստիքները հայտնվել են DevelopmentAid-ում, սակայն չեն հրապարակվել տեղական հարթակներում

    ԿԳՄՍ նոր նախագիծը՝ առանց պայմանագրի և հստակ ֆինանսավորման մոդելի

    ԿԳՄՍ նոր նախագիծը՝ առանց պայմանագրի և հստակ ֆինանսավորման մոդելի

    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • All
    • Կինոշուկաներ
    • Մրցանակներ
    • Ցուցահանդես
    • Փառատոներ
    79-րդ Կաննի կինոփառատոնի ծրագիրը

    79-րդ Կաննի կինոփառատոնի ծրագիրը

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է մրցութային ծրագրերը

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է մրցութային ծրագրերը

    «Անահիտ» 5-րդ մրցանակաբաշխությունը ներկայացրել է կարճ ցուցակը

    «Անահիտ» 5-րդ մրցանակաբաշխությունը ներկայացրել է կարճ ցուցակը

    Երևանում կմեկնարկի Freedoc Fest-ը՝ հատուկ շեշտադրելով հայկական վավերագրական դեբյուտները

    Երևանում կմեկնարկի Freedoc Fest-ը՝ հատուկ շեշտադրելով հայկական վավերագրական դեբյուտները

    «Զեմֆո» վավերագրական ֆիլմը ներառվել է Hubert Bals Fund-ի 2026 թվականի աջակցության ծրագրում

    «Զեմֆո» վավերագրական ֆիլմը ներառվել է Hubert Bals Fund-ի 2026 թվականի աջակցության ծրագրում

  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
Բան չգտա
Բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Բան չգտա
Բոլոր արդյունքները
Գլխավոր Լուրեր Ընտրանի

«Սատանան կրում է Prada», «Ճիչ» և ևս 14 ամենասպասված կինոպրեմիերաները 2026 թվականին

2026-ը խոստանում է դառնալ կինոյի մեծ վերադարձի տարի։ Ներկայացնում ենք այն ֆիլմերից մի քանիսը, որոնց արժե հատուկ ուշադրություն դարձնել:

Սերգեյ Հովսեփյան
28.02.2026
Ընտրանի, Կինովարձույթ
ընթերցելու ժամանակ՝ 7 րոպե
0
Սիքվե՞լ, գարնան համա՞ր։ Նորարար է… Հրապարակվել է «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի թիզերը
45
ԴԻՏՈՒՄ
FacebookWhatsAppLinkedIn

2023 թվականին, երբ Քրիստոֆեր Նոլանը ներկայացրեց իր էպիկական «Օպենհայմեր»-ը, իսկ դրան զուգահեռ էկրան բարձրացավ «Բարբի»-ն, համաշխարհային կինոթատրոնները գրանցեցին վերջին տարիների ամենամեծ հանդիսատեսային ալիքը։ Այդ «բարբենհայմերային» էֆեկտը դարձավ հետհամավարակային շրջանի վերածննդի խորհրդանիշ։

Կկարողանա՞ արդյոք Նոլանի նոր նախագիծը՝ «Ոդիսական»-ը, ինչպես նաև 2026 թվականին նախատեսվող մյուս բլոքբաստերները, կրկնել այդ արդյունքը։ Հոլիվուդը մեծ հույսեր է կապում մի շարք երկար սպասված շարունակությունների և ֆրանշիզների հետ՝ Սարդ-մարդու մասին պատմող չորրորդ ֆիլմը՝ Թոմ Հոլանդի մասնակցությամբ, երկրորդ անիմացիոն ֆիլմը Մարիո եղբայրների մասին, «Սատանան կրում է Prada» ֆիլմի չափազանց սպասված շարունակությունը, չհաշված նաև սպասվող մեգապրոյեկտները՝ «Վրիժարուները. Դատաստանի օրը», «Դյունա. Մաս երրորդ»։

Միևնույն ժամանակ, մրցանակային սեզոնի հավակնորդների թվում արդեն հիշատակվում է «Համնեթ»-ը, որը կարող է դառնալ «Օսկարի» պայքարի լուրջ խաղացող։

2026 թվականը խոստանում է դառնալ պոտենցիալ հսկայական տարի կինոարդյունաբերության համար, որը դեռ շարունակում է զգալ քովիդյան համավարակի հետևանքները՝ արտադրական դադարներ, գործադուլներ, շուկայի վերաձևավորում և հանդիսատեսի վարքի փոփոխություն։

Ստորև ներկայացնում ենք այն ֆիլմերից մի քանիսը, որոնց արժե հատուկ ուշադրություն դարձնել 2026 թվականին։

1. «Մոլեգին հողմերի դարավանդ» (Wuthering Heights)

Կրքով, տագնապով և զսպված սեռական լարվածությամբ հագեցած առաջին թիզերներն արդեն «Մոլեգին հողմերի դարավանդ»-ը դարձրել են 2026 թվականի ամենաքննարկվող նախագծերից մեկը։

Ֆիլմի ռեժիսորը Էմերալդ Ֆեննելն է, որի նախորդ աշխատանքը՝ «Սոլթբըրն»-ը, բուռն քննարկումների առիթ դարձավ։ Նոր նախագծում նա կրկին համագործակցում է Ջեյքոբ Էլորդիի հետ, ով մարմնավորում է Հիթքլիֆին, իսկ Քեթիի դերում հանդես է գալիս Մարգո Ռոբին։

Էմիլի Բրոնտեի դասական վեպի նոր էկրանավորումը խոստանում է լինել ոչ միայն ռոմանտիկ դրամա, այլ մութ, էսթետիկորեն սադրիչ պատմություն՝ կրքի, սոցիալական արգելքների և ինքնաոչնչացման մասին։ Ֆեննելի ոճը հաշվի առնելով՝ կարելի է սպասել գեղարվեստական համարձակ լուծումների և ժամանակակից ընթերցման։

Թողարկում՝ 12 փետրվար (Հայաստան)

2. «Ճիչ 7» (Scream 7)

Սլեշեր ժանրի ամենաազդեցիկ ֆրանշիզներից մեկը վերադառնում է նոր շրջադարձով։ Բնօրինակ «Ճիչ»-ի և դրա առաջին շարունակությունների սցենարիստը՝ Քևին Ուիլյամսոնը, կրկին միացել է նախագծին՝ այս անգամ արդեն որպես ռեժիսոր և սցենարիստ։

Գլխավոր դերերում կրկին հանդիսատեսին ծանոթ դեմքերն են՝ Քորթնի Քոքսը՝ լրագրող Գեյլ Ուեզերսի դերում, և Նիվ Քեմփբելը՝ Սիդնի Պրեսքոթի կերպարում։

Նոր ֆիլմում դիմակավորված մարդասպանը՝ Ուրվականի դեմքը, որս է սկսում Սիդնիի դստեր նկատմամբ՝ պատմությունը տեղափոխելով հաջորդ սերնդի մակարդակ։ Սա նշանակում է, որ «Ճիչ 7»-ը ոչ միայն նոստալգիկ վերադարձ է, այլ նաև ֆրանշիզի հնարավոր վերագործարկման փորձ՝ պահպանելով դասական լարվածությունն ու մետա-հումորը։

Թողարկում՝ 26 փետրվար (Հայաստան)

3. «Համնեթ» (Hamnet)

Մրցանակակիր գրող Մեգի Օ’Ֆարելի համանուն վեպի հիման վրա ստեղծված «Համնեթ»-ը պատմում է Ուիլյամ Շեքսպիրի (մարմնավորում է Փոլ Մեսքալը) և նրա կնոջ՝ Ագնեսի (Ջեսի Բաքլի) հարաբերությունների մասին։

Ֆիլմը կենտրոնանում է ընտանիքի վրա հասած ողբերգական իրադարձությունների վրա, որոնք, ըստ պատմության, մեծ ազդեցություն են ունեցել Շեքսպիրի ստեղծագործական ճանապարհի վրա և ոգեշնչել «Համլետ» ողբերգության ստեղծմանը։

Սա ոչ թե կենսագրական դասական դրամա է, այլ ինտիմ, զգայական պատմություն կորստի, սիրո և արվեստի ծննդի մասին՝ հավանական «Օսկարային» հավակնություններով։

Թողարկում՝ 5 մարտ (Հայաստան)

4. «Սուպեր Մարիո․ Գալակտիկական ֆիլմ» (The Super Mario Galaxy Movie)

Երեսուն տարի առաջ թողարկված կենդանի դերասաններով Super Mario Bros.-ը ձախողվեց վարձույթում։ Սակայն «Սուպեր մարիո եղբայրները կինոյում» անիմացիոն վերադարձը դարձավ համաշխարհային հիթ՝ հատելով մեկ միլիարդ դոլարի շեմը։

Այդ հաջողությունից հետո շարունակությունը գրեթե անխուսափելի էր։ Նոր ֆիլմը հիմնված է Super Mario Galaxy խաղի վրա, որտեղ Մարիոն ու Լուիջին ուղևորվում են տիեզերական արկածների՝ փրկելու արքայադուստր Փիչին։

Տիեզերական էսթետիկա, նոր աշխարհներ, գունագեղ վիզուալ լուծումներ և ընտանեկան հումոր․ «Սուպեր Մարիո․ Գալակտիկական ֆիլմ»-ը հավակնում է կրկնել առաջին մասի կոմերցիոն հաջողությունը և պահպանել անիմացիոն բլոքբաստերների շուկայի թափը։

Թողարկում՝ 1 ապրիլ (Հայաստան)

5. «Սատանան կրում է Prada 2» (The Devil Wears Prada 2)

Նորաձևության աշխարհի մասին ամենահայտնի ֆիլմերից մեկը վերադառնում է երկու տասնամյակ անց։ Բնօրինակ «Սատանան կրում է Prada»-ում Մերիլ Սթրիփի հեգնական հմայքը՝ Runway ամսագրի խմբագիր Միրանդա Փրիսթլիի դերում, և Էնն Հեթեուեյի խաղը՝ նորաձևության աշխարհում միամիտ նորեկ Էնդիի կերպարում, ֆիլմը դարձրեցին պարտադիր դիտման առարկա։

Քսան տարի անց երկուսն էլ վերադառնում են իրենց դերերին։ Թեև սյուժեի մանրամասները դեռ սահմանափակ են, արդեն հաստատվել է, որ հանդիսատեսի սիրելի կերպարները նույնպես կրկին կհայտնվեն էկրանին՝ Էմիլի Բլանթը Էմիլիի դերում և Սթենլի Տուչին՝ Նայջելի կերպարում։

Արդյոք նորաձևության աշխարհը փոխվե՞լ է թվային դարաշրջանում։ Կվերադառնա՞ արդյոք Միրանդայի սառնասիրտ իշխանությունը նույն ուժով։ «Սատանան կրում է Prada 2»-ը խոստանում է դառնալ ոչ միայն նոստալգիկ վերադարձ, այլ նաև սերունդների բախման և մեդիաաշխարհի վերափոխման պատմություն։

Թողարկում՝ 30 ապրիլ (Հայաստան)

6. «Մանդալորցին և Գրոգուն» (Star Wars: The Mandalorian and Grogu)

Երեք եթերաշրջանների ընթացքում Մանդալորցին դարձավ «Աստղային պատերազմներ» տիեզերքի ամենահաջող հեռուստատեսային սփին-օֆը՝ վերածելով Գրոգուին փոփ մշակույթի ֆենոմենի։

Այժմ ստեղծողները փորձում են այդ հաջողությունը տեղափոխել մեծ էկրան։ «Մանդալորցին և Գրոգուն» կլինի առաջին լիամետրաժ ֆիլմը ֆրանշիզում 2019 թվականի «Աստղային պատերազմներ։ Սքայուոքերի վերելքը» ֆիլմից հետո՝ փորձելով վերակենդանացնել սագայի կինոթատրոնային դիրքերը։

Գլխավոր հերոսների՝ Դին Ջարինի և Գրոգուի արկածներին կմիանա նաև Սիգուրնի Ուիվերը, ինչը նախագծին հավելյալ ինտրիգ է հաղորդում։

Ֆիլմը կարևոր փորձություն է «Աստղային պատերազմներ» բրենդի համար․ արդյոք սերիալային հաջողությունը կկարողանա՞ փոխակերպվել խոշոր կինոթատրոնային եկամուտների։

Թողարկում՝ 21 մայիս (Հայաստան)

7. «Բացահայտման օր» (Disclosure Day)

Նոր նախագիծը Սթիվեն Սփիլբերգից արդեն հասցրել է դառնալ 2026-ի ամենախորհրդավոր պրեմիերաներից մեկը։ Նույնիսկ երկուվայրկյանանոց թիզեր-թրեյլերը գրեթե ոչինչ չի բացահայտում սյուժեի մասին։

Սակայն հոլովակի ուղերձը հստակ է․ մարդկությունը կանգնած է բացահայտման առաջ։ Սլոգանը հարց է ուղղում հանդիսատեսին. «Եթե իմանայիք, որ մենք միայնակ չենք, եթե ինչ-որ մեկը դա ցույց տար ձեզ, ապացուցեր՝ կվախենայի՞ք»։

Թեմատիկորեն ֆիլմը ակնարկում է այլմոլորակայինների գոյության հանրային ճանաչման մասին՝ հիշեցնելով Սփիլբերգի վաղ շրջանի գիտաֆանտաստիկ ժառանգությունը, բայց, դատելով մթնոլորտից, ավելի մութ և փիլիսոփայական շեշտադրումներով։

«Բացահայտման օր»-ը կարող է դառնալ թե՛ բլոքբաստերային իրադարձություն, թե՛ գաղափարական գիտաֆանտաստիկ դրամա՝ հարցադրելով ոչ միայն «արդյոք նրանք գոյություն ունեն», այլ «արդյոք մենք պատրաստ ենք այդ ճշմարտությանը»։

Թողարկում՝ 11 հունիս (Հայաստան)

8. «Խաղալիքների պատմություն 5» (Toy Story 5)

2020-ականները հեշտ չէին Pixar ստուդիայի համար։ Իրենց իսկ սահմանած բարձր չափանիշներով մի քանի նախագծեր չարդարացրին սպասումները՝ ներառյալ «Ես կարմրում եմ», «Էլիո» ու «Բազ Լայթեր» սպին-օֆը։

Այդ պատճառով ստուդիան հույսը դնում է իր ամենահաջող ֆրանշիզի վրա։ «Խաղալիքների պատմություն 5»-ը վերադարձնում է լեգենդար հերոսներին՝ Վուդիին և Բազին։ Վուդիի ձայնավորումն կրկին իրականացնում է Թոմ Հենքսը, իսկ Բազ Լայթյերին՝ Թիմ Ալենը։

Ֆիլմը պետք է ոչ միայն շարունակություն լինի, այլ նաև փորձ՝ վերականգնելու Pixar-ի անիմացիոն հեղինակությունը մեծ էկրանին։ Հիմնական հարցը մնում է նույնը․ արդյո՞ք հանդիսատեսը դեռ պատրաստ է վերադառնալ այդ խաղալիքների աշխարհ։

Թողարկում՝ 18 հունիս (Հայաստան)

9. «Սուպերգըրլ» (Supergirl)

Միլի Ալքոքի կարճ հայտնվելը «Սուպերմեն» ֆիլմում դարձավ ամենահիշվող պահերից մեկը։ Այժմ հերոսուհին ստանում է իր սեփական լիամետրաժ նախագիծը։

Նոր «Սուպերգըրլ»-ում սյուժեն, ըստ նախնական տեղեկությունների, կարող է կենտրոնանալ «միջաստղային էպիկական ճանապարհորդության» վրա՝ վրեժի և արդարության որոնման թեմայով։ Սակայն թրեյլերը հուշում է, որ ֆիլմը ոչ միայն տիեզերական մարտերի մասին է։ Հերոսուհու անհատականությունը նույնքան կարևոր դեր ունի․ նա էկրանին միաժամանակ պայքարում է չարագործների դեմ, կոտրում կարծրատիպերը և նույնիսկ պարում։

DC-ի նոր փուլում «Սուպերգըրլ»-ը կարող է դառնալ ոչ միայն սուպերհերոսական արկած, այլ նաև կերպարային պատմություն՝ ուժի, ինքնության և ազատության մասին։

Թողարկում՝ 25 հունիս (Հայաստան)

10. «Մոանա» (Moana)

Առաջին անիմացիոն Moana-ն դարձավ գլոբալ հիթ, իսկ դրա շարունակությունը՝ Moana 2-ը, նույնիսկ գերազանցեց սպասումները՝ վարձույթում հատելով միլիարդ դոլարի սահմանը։

Այժմ Walt Disney Pictures-ը ներկայացնում է պատմության կենդանի դերասաններով տարբերակը։ Ֆիլմը կրկին պատմում է երիտասարդ Մոանայի մասին, որը լքում է իր կղզային տունը՝ հույսով փրկելու իր ժողովրդին։

Սա հերթական փորձությունն է Disney-ի live-action ռազմավարության համար։ Հաշվի առնելով ֆրանշիզի նախորդ հաջողությունները՝ «Մոանա»-ի այս տարբերակի վրա դրված են մեծ կոմերցիոն և բրենդային սպասումներ։ Կարո՞ղ է արդյոք անիմացիոն մոգությունը նույն ուժով աշխատել իրական դերասաններով ձևաչափում։

Թողարկում՝ 9 հուլիս (Հայաստան)

11. «Ոդիսական» (The Odyssey)

Օսկարակիր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը սովորաբար չի սիրում, երբ հանդիսատեսը նախապես շատ բան է իմանում իր ֆիլմերի սյուժեից։ Սակայն արդեն հայտնի է, որ նոր նախագիծը հիմնված է Հոմերոսի հին հունական էպոսի վրա։

Ֆիլմը պատմում է Ոդիսևսի (դերում՝ Մեթ Դեյմոն) երկար և վտանգավոր վերադարձի մասին տուն՝ Տրոյական պատերազմից հետո։ Դասական արկած, աստվածների միջամտություն, ծովային փորձություններ և գոյատևման պայքար՝ Նոլանի էպիկական մասշտաբով։

«Ոդիսական»-ը հավակնում է դառնալ տարվա գլխավոր կինոթատրոնային իրադարձություններից մեկը՝ համադրելով հեղինակային կինեմատոգրաֆիան և լայնամասշտաբ բլոքբաստերային ձևաչափը։ Հարցը միայն մեկն է՝ կկարողանա՞ արդյոք այս նախագիծը կրկնել «Օպենհայմերի» էֆեկտը և կրկին հավաքել բազմամիլիոնանոց հանդիսատես։

Թողարկում՝ 16 հուլիս (Հայաստան)

12. «Սարդ-մարդ․ Բոլորովին նոր օր» (Spider-Man: Brand New Day)

Նախորդ ֆիլմի՝ «Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» ավարտին Դոկտոր Սթրենջի հմայքը ստիպեց ամբողջ աշխարհին մոռանալ, որ Փիթեր Փարքերը (դերում՝ Թոմ Հոլանդ) երբևէ եղել է Սարդ-մարդ, և նույնիսկ մոռանալ հենց Փարքերի գոյության մասին։

Այս հանգամանքը նոր ֆիլմի հիմքն է։ «Բոլորովին նոր օր»-ը, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա հերոսի կյանքի ամենամենակ փուլերից մեկի վրա՝ առանց ընկերների, առանց սիրելիի և առանց ճանաչման։ Սա հնարավորություն է վերադառնալու կերպարի արմատներին՝ երիտասարդ սուպերհերոս, ով ստիպված է ինքնուրույն կրել պատասխանատվության բեռը։

Ֆիլմը կարող է դառնալ Marvel-ի համար կարևոր վերամեկնարկ՝ ավելի անձնական, մութ և ներքին կոնֆլիկտներով լի պատմությամբ, որը զուգահեռ կպահպանի բլոքբաստերային մասշտաբը։

Թողարկում՝ 30 հուլիս (Հայաստան)

13. «Քաղցած խաղեր․ Հնձքի արշալույս» (The Hunger Games: Sunrise on the Reaping)

Նոր ֆիլմի գործողությունները տեղի են ունենում առաջին «Քաղցած խաղեր»-ից քառորդ դար առաջ և կենտրոնանում են երիտասարդ Հեյմիչ Աբերնատիի վրա՝ ապագա մենթորի, ով հետագայում կդառնա Քիթնիսի ուղեցույցը։

Այս պրիքվելը պատմում է 50-րդ «Քաղցած խաղերի» մասին՝ առավել դաժան և քաղաքականապես լարված մրցաշար, որը ձևավորել է Հեյմիչի աշխարհայացքն ու ցինիկ հումորը։ Ֆրանշիզի երկրպագուների համար լրացուցիչ ինտրիգ է ստեղծում այն տեղեկությունը, որ Ջենիֆեր Լոուրենսը և Ջոշ Հաթչերսոնը կարող են հանդես գալ կամեոներով՝ վերադառնալով Քիթնիսի և Փիթայի կերպարներին։

Սա հնարավորություն է խորացնելու Պանեմի պատմությունը և վերակենդանացնելու երբեմնի մեգահաջող դիստոպիական ֆրանշիզը՝ նոր սերնդի հանդիսատեսի համար։

Թողարկում՝ 20 նոյեմբեր (ԱՄՆ)

14. «Ծանոթություն ծնողների հետ 4» (Focker-in-Law)

Չորրորդ մասը շարունակելու է այն պատմությունը, որը սկսվեց «Ծանոթություն ծնողների հետ» ֆիլմով և դարձավ 2000-ականների ամենահայտնի կատակերգական ֆրանշիզներից մեկը։

Գլխավոր դերերում կրկին կհայտնվեն՝ Բեն Սթիլլերը, Ռոբերտ Դե Նիրոն, Թերի Պոլոն, Բլայթ Դանները և Օուեն Ուիլսոնը։

Դեռ պարզ չէ՝ կհայտնվեն արդյոք նախորդ մասերում Սթիլլերի ծնողներին մարմնավորած Դասթին Հոֆմանը և Բարբրա Սթրեյզանդը։ Սակայն արդեն հաստատվել է նոր անուններից մեկը՝ Արիանա Գրանդեն, ինչը կարող է թարմ շունչ հաղորդել դասական ընտանեկան քաոսին։

«Ծանոթություն ծնողների հետ 4»-ը հենվում է նոստալգիայի և սերունդների բախման վրա՝ փորձելով արդիականացնել հին հակասությունները նոր սոցիալական իրականության պայմաններում։

Թողարկում՝ 25 նոյեմբեր (ԱՄՆ)

15. «Վրիժառուները․ Դատաստանի օր» (Avengers: Doomsday)

Մի ժամանակ անպարտելի համարվող Marvel Studios-ի կինեմատոգրաֆիական տիեզերքը վերջին տարիներին բախվել է անկայուն շրջանի։ Մի քանի նախագծեր չարդարացրին սպասումները, և այժմ ստուդիան մեծ հույսեր է կապում «Վրիժառուները․ Դատաստանի օր»-ի հետ։

Ֆիլմում վերադառնում է Ռոբերտ Դաունի կրտսերը, սակայն անսպասելի կերպով՝ չարագործ Դոկտոր Դումի դերում։ Այս քայլը կարող է դառնալ Marvel-ի ամենահամարձակ ստեղծագործական շրջադարձերից մեկը։

Նախագիծը խոստանում է հսկայական դերասանական անսամբլ՝ ներառյալ «Իքս մարդիկ»-ի թիմի ներկայացուցիչներին, ինչը բացում է լայնամասշտաբ քրոսովերի դուռը և կարող է վերակենդանացնել հանդիսատեսի հետաքրքրությունը ամբողջ տիեզերքի նկատմամբ։

«Դատաստանի օր»-ը Marvel-ի համար պարզապես հերթական բլոքբաստեր չէ, այլ վստահության վերականգնման փորձ՝ թե՛ երկրպագուների, թե՛ վարձույթային շուկայի աչքում։

Թողարկում՝ 17 դեկտեմբեր (Հայաստան)

16. «Դյունա․ Մաս երրորդ» (Dune: Part Three)

Էպիկական տիեզերական սագայի երրորդ մասը շարունակում է Դենի Վիլնյովի մեծածավալ նախագծերի շարքը։ Ըստ հաղորդումների՝ ֆիլմը հիմնված կլինի Ֆրենկ Հերբերտի երկրորդ վեպի՝ «Դյունա․ Մեսիա»-ի վրա։

Գլխավոր դերակատարները՝ Թիմոթի Շալամեն ու Զենդայան, կվերադառնան իրենց դերերին, իսկ դերասանական կազմին կմիանա նոր անուն՝ Ռոբերտ Պատինսոնը։

Երրորդ մասը կարող է ավելի քաղաքական և մռայլ երանգ ստանալ՝ խորանալով իշխանության, մեսիական կերպարի բարդությունների և պատմական ճակատագրի թեմաների մեջ։ Եթե առաջին երկու ֆիլմերը ամրապնդեցին «Դյունա»-ի բլոքբաստերային հեղինակությունը, ապա եզրափակիչ մասը կարող է այն վերածել ժամանակակից գիտաֆանտաստիկայի դասականի։

Հետաքրքիր է նաև, որ այս նախագծից հետո Վիլնյովի հաջորդ քայլը կլինի նոր ֆիլմը Ջեյմս Բոնդի մասին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է նրա կարգավիճակը որպես ժամանակակից խոշոր ֆրանշիզների գլխավոր ռեժիսորներից մեկը։

Թողարկում՝ 17 դեկտեմբեր (Հայաստան)

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Թեմաներ կինոթատրոնկինովարձույթՀայաստան
Նախորդ գրառում

ՖԱՀՖ-ի պլենար ժողով․ համակարգային խնդիրներ և իշխանություններին ուղղված պահանջներ

Հաջորդ գրառում

560 մլն դրամ երկու ամսում․ ինչ է իրականում ցույց տալիս Հայաստանի կինոթատրոնային շուկան

Նման նյութեր Posts

Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք․ պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին

Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք․ պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին

Սերգեյ Հովսեփյան
08.04.2026
0

Կառավարության շրջանառվող նախագիծը կարող է դրամագլխի համար վճարող դարձնել կինոթատրոններին, հեռուստաալիքներին, սթրիմինգային ծառայություններին և ազգային ֆիլմից եկամուտ ստացող գրեթե բոլոր...

«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվում է մի քանի տարվա դադարից հետո

«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվում է մի քանի տարվա դադարից հետո

Սերգեյ Հովսեփյան
29.03.2026
0

Երևանի կենտրոնում գտնվող «Նաիրի» կինոթատրոնը վերաբացվել է՝ վերադառնալով կինոցանց մի քանի տարվա դադարից հետո։ Վերջին անգամ այն հանդիսատես է ընդունել...

«Цвет граната» Сергея Параджанова собрал более $173 тыс. в прокате Южной Кореи

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» Հարավային Կորեայի վարձույթում հավաքել է ավելի քան $173 հազար

Սերգեյ Հովսեփյան
06.03.2026
0

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, ավելի քան կես դար անց իր պրեմիերայից հետո, շարունակում է գտնել հանդիսատես․ Հարավային Կորեայում դրա...

560 մլն դրամ երկու ամսում․ ինչ է իրականում ցույց տալիս Հայաստանի կինոթատրոնային շուկան

560 մլն դրամ երկու ամսում․ ինչ է իրականում ցույց տալիս Հայաստանի կինոթատրոնային շուկան

Սերգեյ Հովսեփյան
28.02.2026
0

Հունվար–փետրվարին կինոթատրոններ այցելել է 230.951 հանդիսատես, իսկ տոմսարկղային մուտքերը կազմել են 560 մլն դրամ։

Հաջորդ գրառում
560 մլն դրամ երկու ամսում․ ինչ է իրականում ցույց տալիս Հայաստանի կինոթատրոնային շուկան

560 մլն դրամ երկու ամսում․ ինչ է իրականում ցույց տալիս Հայաստանի կինոթատրոնային շուկան

  • Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է մրցութային ծրագրերը

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է մրցութային ծրագրերը

    2 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք․ պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • 79-րդ Կաննի կինոփառատոնի ծրագիրը

    0 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • «Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

    5 shares
    Կիսվել 2 Tweet 1
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    29 shares
    Կիսվել 12 Tweet 7
  • Հայաստանում արգելել են «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրությունը։ Դատարանը սահմանափակել է Տիգրան Պասկևիչյանի կողմից «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրությունները՝ ճանաչելով Հանրային հեռուստաընկերության բացառիկ իրավունքը դրա օգտագործման նկատմամբ: #կինոպրես #կինոլուր #հայաստան
  • Մահացել է դերասանուհի Դայան Քիթոնը: Վուդի Ալենի ֆիլմերի, «Կնքահայրը» եռագրության և շատ այլ ֆիլմերի ու սերիալների աստղը 79 տարեկան էր: Հատված «Ընտանիքի հիմնաքարը» ֆիլմից:
  • Սիսիան, բաց մի թող լավագույն կարճամետրաժ ֆիլմերի դիտման հնարավորությունը։ Արի՛ Սիսիանի մշակույթի կենտրոն։ #կինոպրես #կինոլուր
  • Սիսիան, բացիր սիրտդ կինոյի առաջ։ Քաղաքում մեկնարկում է 8-րդ միջազգային Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը։ Արի միասին բացահայտենք հայկական կինոյի նոր անունները։ #կինոպրես #կինոլուր #kinopress
  • Վաչե Թովմասյանը @Vache Tovmasyan , Կարեն Կարագուլյանը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրի Բորիսովը տոնում են վերջինիս մասնակցությունը մրցանակաբաշխության կարճ ցուցակում: Արդեն հայտնի է, որ Բորիսովը չի ստացել մրցանակ: «Ոսկե Գլոբուսի» հաղթողներին տեսեք մեր կայքում: #կինոպրես #կինոլուր #kinopress
  • Օգոստոսի 8-ից դիտեք «Արկածներ ժամանակի լաբիրինթոսում» նոր անիմացիոն ֆիլմը հայերեն կրկնօրինակմամբ ԿինոԼոռի-ում։ 👇 Ամրագրի՛ր զանգի միջոցով 📲 +374 94 725878 #ԿինոԼոռի #KinoLori #կինոթատրոն#վանաձոր#vanadzor#cinemavanadzor
  • 🍿 Վանաձորում բացվել է @kinoloriam կինոթատրոն: Ցուցադրություն ամեն օր։ Սիրով Սպասում ենք ձեզ՝ 📞 094 725 878 Կարեն Դեմիրճյան 25/1 (Երկաթուղայինների այգի) #վանաձոր #vanadzor #cinemavanadzor #կինոթատրոն #կինոլոռի
Telegram Facebook Youtube Instagram TikTok Twitter RSS
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Բան չգտա
Բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ
  • English
  • Русский

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: