• Վերջին
  • Հանրաճանաչ
Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք․ պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին

Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք․ պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին

08.04.2026
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Գովազդ
Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

16.09.2026
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինոարտադրություն

Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք․ պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին

Կառավարության շրջանառվող նախագիծը կարող է դրամագլխի համար վճարող դարձնել կինոթատրոններին, հեռուստաալիքներին, սթրիմինգային ծառայություններին և ազգային ֆիլմից եկամուտ ստացող գրեթե բոլոր խաղացողներին:

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
08.04.2026
Բաժին՝ Կինոարտադրություն, Կինովարձույթ, Վերլուծություն
Ընթերցման ժամանակ՝4 րոպե
Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք․ պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին
106
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի կառավարությունում շրջանառվում է «Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգի» նախագիծը, որը պետք է կարգավորի «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով սահմանված 10% պարտադիր հատկացումները ազգային ֆիլմերի ցուցադրումից ստացված եկամուտներից։ Նախագիծը արդեն մտահոգություն է առաջացնում կինոթատրոնների և մասնավոր ֆիլմարտադրողների շրջանում։

Սա մասնավոր սեկտորի համար կարող է դառնալ հերթական ծանր բեռը։ Խոսքը մի նախագծի մասին է, որը պետք է գործարկի «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների 10 տոկոսը պետք է փոխանցվի Հայաստանի կինոյի հիմնադրամի դրամագլխին։ Օրենքը այդ պարտավորությունը դնում է «ֆիլմ ցուցադրողների» վրա, իսկ «ֆիլմի ցուցադրում» է համարում ոչ միայն կինոթատրոնում հրապարակային ցուցադրությունը, այլև հաղորդալարով և առանց հաղորդալարի հեռարձակումը, ներառյալ հեռուստատեսային և արբանյակային կապը։

Պարզ ասած՝ եթե դու գումար ես աշխատում հայկական ազգային ֆիլմի ցուցադրումից, պետությունը քեզ ասում է՝ այդ եկամտից բաժին պիտի տաս դրամագլխին։

2025-ը հայկական կինովարձույթում․ ընդհանուր պատկերն ու միտումները

Եվ խոսքը միայն կինոթատրոնի մասին չէ։ Ռիսկի գոտում են ոչ միայն կինոթատրոնները, այլև հեռուստաալիքները, մալուխային և արբանյակային հեռարձակողները։ Իրավական լայն մեկնաբանության դեպքում շուկայի համար հարցական է առաջանում նաև թվային հարթակների թեման, քանի որ օրենքի ձևակերպումը կառուցված է ոչ թե մեկ բիզնեսի, այլ ամբողջ ցուցադրության շղթայի վրա։ Այսինքն՝ եթե մեխանիզմը գործարկվի կոշտ և լայն ընթերցմամբ, դրամագլխի համար վճարողի կարող է վերածվել գրեթե յուրաքանչյուր ոք, ով ազգային ֆիլմի ցուցադրումից եկամուտ է ստանում։

Ավելին, այստեղ խնդիրը միայն ֆիլմի ցուցադրումից ստացված գումարը չէ։ Նույն նորմը վերաբերում է նաև այդ ցուցադրման ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտներին։ Այսպիսով, վտանգի տակ է ոչ միայն տոմսից կամ հեռարձակման վճարից գոյացած գումարը, այլև այն գովազդային արշավի փողը, որը ցուցադրվում է ազգային (հայկական) ֆիլմի ընթացքում։ Կինոթատրոնների դեպքում սա անխուսափելիորեն բարձրացնում է նաև մինչև սեանս ցուցադրվող գովազդային բլոկների հարցը, որովհետև եթե դրանք դիտվեն տվյալ սեանսի մաս, ապա բիզնեսի համար հաշվարկվող բեռը կարող է ավելի մեծ լինել։ Իսկ եթե չդիտվեն, առաջանում է նույնքան վտանգավոր բան՝ իրավական անորոշություն, որը հետո կարող է կիրառվել կամայական մեկնաբանությամբ։

Ամենահակասականն այն է, որ այս պահանջը վերաբերում է հենց ազգային ֆիլմերին։ Այսինքն՝ պետությունը 10 տոկոսի պահանջ է դնում հայկական ֆիլմի ցուցադրումից և դրա շուրջ գովազդից ստացված եկամուտների վրա, մինչդեռ օտարերկրյա ֆիլմերի դեպքում նման պարտադիր «տուրք» օրենքը չի նախատեսում։ Ստացվում է պարադոքսալ պատկեր․ եթե սա ներկայացվում է որպես հայկական կինոյի աջակցման միջոց, ինչո՞ւ ֆինանսական լրացուցիչ բեռը դրվում է հենց հայկական ֆիլմի վրա, մինչդեռ արտասահմանյան բովանդակությունը նման պարտադրանքի չի բախվում։

Այս հարցը դառնում է հատկապես պայթյունավտանգ, երբ այն բերվում է շուկայի իրականության վրա։ Հայկական կինոթատրոններում եկամուտ բերող տեղական ֆիլմերը հիմնականում ստեղծվում են մասնավոր միջոցներով, ոչ թե Կինոյի հիմնադրամի փողերով։ Շուկայում ամենաշատ հիշատակվող օրինակներից մեկը «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմն է, որը նկարահանվել է առանց Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցության և ըստ Comscore-ի տվյալների հավաքել ավելի քան 400 միլիոն դրամ։ Եթե գործող մոտեցումը մտնի ամբողջ ուժով, ապա վաղը նման հաջողությունից իր բաժինն է պահանջելու նաև հիմնադրամը։ Մասնավորը կնկարահանի իր հաշվին, կմտնի ռիսկի մեջ իր հաշվին, կհասնի հանդիսատեսին իր հաշվին, հետո այդ հաջողությունից պարտադիր բաժին կտա մի կառույցի, որը տվյալ ֆիլմի ստեղծման մեջ կարող էր ընդհանրապես չլինել։

Սրան հակառակ, շուկայում լայնորեն շրջանառվում է նաև մեկ այլ դիտարկում․ պետական ֆինանսավորմամբ ստեղծված ֆիլմերը մեծ մասամբ կոմերցիոն մեծ արդյունք չեն ապահովում։ Վերջին տարիներին շահութաբեր եզակի օրինակներից մեկը համարվում է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը, որը ստեղծվել է դեռ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։ Մնացած պատկերում մասնավոր սեկտորի մոտ ծագում է ուղիղ հարց․ արդյոք չի՞ ստացվում, որ պետությունը պատրաստվում է մասնավոր հաջող ֆիլմերից փող վերցնել, որպեսզի պահպանի մի մոդել, որի կոմերցիոն արդյունավետությունը շուկայում մեծ մասամբ ապացուցված չէ։

560 մլն դրամ երկու ամսում․ ինչ է իրականում ցույց տալիս Հայաստանի կինոթատրոնային շուկան

Խնդիրը խորանում է նաև նրանով, որ շրջանառվող կարգի նախագիծը ոչ թե հանգստացնում է շուկան, այլ հակառակը՝ ավելացնում անհանգստությունը։ Նախագծով ազգային մարմինը իրավասու է միասնական տեղեկատվական համակարգի միջոցով մոնիթորինգ իրականացնել ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդից ստացված եկամուտների վերաբերյալ՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ պետական մարմինների հետ։ Բայց նույն նախագծում բացակայում են ամենակարևոր պատասխանները՝ ինչպես է հաշվարկվելու այդ 10 տոկոսը, ինչն է համարվելու հաշվարկման բազա, երբ պետք է վճարվի, ինչ ձևաչափով և ինչ է լինելու չվճարելու դեպքում։ Ստացվում է՝ վերահսկողությունը կա, բայց կանոնները՝ ոչ։ Նախագիծը քննարկվել է e-draft հարթակում 2025 թվականի հոկտեմբերի 9-ից 27-ը։

Արդյունքում շուկային փաստացի ուղարկվում է կոշտ ազդանշան․ եթե դու կինոթատրոն ես՝ վճարելու ես, եթե դու հեռուստաալիք ես՝ վճարելու ես, եթե դու ազգային ֆիլմի հեռարձակումից գումար ես աշխատում՝ վճարելու ես, եթե դրա շուրջ գովազդ ես վաճառում՝ վճարելու ես նաև այդ եկամտից։

Այս ֆոնին առավել երկիմաստ են հնչում մշակութային քաղաքականության մասին իշխանության հայտարարությունները։ Մարտի 26-ին նախարարությունը հայտարարել էր, որ 2023-2025 թվականներին ընդունվել է 7 իրավական ակտ, իսկ այժմ շրջանառվում են օրենքի փոփոխությունների, դրամագլխի կարգի և պետական ֆինանսավորման մրցույթների նախագծերը։ Ճիշտ է, նորմատիվ ակտիվություն իսկապես կա։ Բայց շուկայի համար հարցը այլ է՝ այդ ակտիվությունը բիզնեսին օգնո՞ւմ է, թե՞ նոր պարտավորություններ է բերում։

Կենսագրական դրամաների տրիումֆ. հայկական կինոյի ֆինանսական ցուցանիշները 2025-ին

Ավելի վաղ, «Նաիրի» կինոթատրոնի վերաբացման ժամանակ, փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտարարել էր, որ պետության և կառավարության վարած քաղաքականությունը տանում է նրան, որ այսօր կինոթատրոնների բացումն ու վերաբացումը անհրաժեշտություն են դառնում։ Սակայն նույն պահին շրջանառվող կարգավորման բովանդակությունը թույլ է տալիս այլ ընթերցում ևս․ պետությունը չի ներկայացնում կինոթատրոնների ուղղակի տնտեսական աջակցության հստակ փաթեթ, բայց պատրաստվում է նոր բացվող կամ գործող կինոթատրոններին դարձնել դրամագլխի հերթական դոնորներ։ Այդ պատճառով շուկայում այս հայտարարությունը կարող է ընկալվել ոչ թե որպես աջակցություն, այլ որպես համակարգի ընդլայնում՝ նոր վճարողների հաշվին։

Նման մեխանիզմներ այլ երկրներում ևս կան, սակայն դրանք սովորաբար ուղեկցվում են հստակ կանոններով։ Գերմանիայում, օրինակ, կինոթատրոնները վճարում են ոչ թե ցանկացած եկամտից, այլ տոմսերի մաքուր հասույթից, և գործում են շեմեր․ եթե մեկ էկրանի տարեկան մաքուր հասույթը չի անցնում 100 հազար եվրոն, վճար ընդհանրապես չկա, իսկ մյուս դեպքերում դրույքաչափը կազմում է 1.8%, 2.4% կամ 3%՝ կախված շրջանառությունից։ Բացի այդ, կան ամսական հաշվետվության և վճարման հստակ ժամկետներ։

Ֆրանսիական մոդե՞լ, թե հայկական խեղված տարբերակ

Հայաստանում քննարկվող մոտեցումը հաճախ կարելի է ներկայացնել որպես ֆրանսիական «մշակութային բացառության» մոդելի տեղական տարբերակ։ Սակայն իրականում այստեղ կա սկզբունքային տարբերություն․ Ֆրանսիայում նման համակարգը գործում է որպես ամբողջական և երկար տարիներով կայացած ֆինանսավորման մեխանիզմ, մինչդեռ Հայաստանում ներկայում ձևավորվում է մի կառուցվածք, որը կարող է բախվել թե՛ իրավական, թե՛ տնտեսական լուրջ խոչընդոտների։

Առաջին խնդիրը իրավական է։ Եթե 10 տոկոսի պարտադիր հատկացումը սահմանված է ոլորտային օրենքով, բայց պատշաճ կերպով ամրագրված չէ հարկային օրենսդրության համակարգում, ապա դրա կիրառելիությունը կարող է վիճարկվել։ Այլ կերպ ասած՝ պետությունը փորձում է բիզնեսից վերցնել պարտադիր վճար, բայց դրա իրավական բնույթը մինչև վերջ հստակեցված չէ՝ դա հարկ է, նպատակային վճա՞ր, թե ոլորտային գանձո՞ւմ։ Այս անորոշությունը շուկայի համար ոչ միայն ռիսկ է, այլև ապագա վեճերի աղբյուր։

Երկրորդ խնդիրը տնտեսական է։ Ֆրանսիական մոդելը աշխատում է մասշտաբի հաշվին․ հարյուր միլիոնավոր տոմսեր, մեծ շուկա, բարձր շրջանառություն, հեռուստատեսային և հոսքային հարթակների հսկայական ներգրավվածություն։ Այդ պայմաններում տոմսերից կամ շրջանառությունից գանձվող տոկոսը վերածվում է հարյուրավոր միլիոնների, որոնք հետո վերադառնում են արտադրությանը։ Հայաստանում կինոշուկան փոքր է, կենտրոնացված հիմնականում Երևանում, իսկ այցելությունները համեմատելի չեն Ֆրանսիայի հետ։ Այս պայմաններում 10 տոկոսը կարող է դառնալ ոչ թե արդյունաբերությունը սնուցող աղբյուր, այլ պարզապես լրացուցիչ բեռ՝ կինոթատրոնների և ցուցադրողների համար։

Առնվազն 3 մլրդ դրամի մուտքեր է ապահովել հայկական կինովարձույթը 2024 թվականին

Երրորդ խնդիրը ամենահակասականն է․ եթե Ֆրանսիայում համակարգը կառուցված է այնպես, որ մեծ կոմերցիոն խաղացողները, ներառյալ արտասահմանյան բովանդակությունը, մասնակցում են ազգային կինոյի ֆինանսավորմանը, ապա Հայաստանի դեպքում ստացվում է գրեթե հակառակը։ Այստեղ պարտադիր հատկացումը դրվում է հենց ազգային ֆիլմի վրա։ Այսինքն՝ հայկական ֆիլմը, որը արդեն իսկ մրցում է Հոլիվուդի և այլ արտասահմանյան բովանդակության հետ, ստիպված է իր եկամտից ևս բաժին հանձնել դրամագլխին, մինչդեռ օտարերկրյա ֆիլմը նման բեռ չի կրում։ Եթե Ֆրանսիայում սկզբունքը կարելի է բնութագրել որպես «բոլորը մասնակցում են ֆրանսիական կինոյի պահպանմանը», ապա Հայաստանում այսօր քննարկվող տրամաբանությունը շատ ավելի կոշտ է․ հայկական կինոն ստիպված է ֆինանսավորել ինքն իրեն։

Սա արդեն ստեղծում է շուկայի համար շատ կոնկրետ խթանների աղավաղում։ Կինոթատրոնի համար արտասահմանյան ֆիլմը դառնում է ավելի շահավետ, որովհետև դրա դեպքում նման պարտադիր հատկացում չկա։ Իսկ ազգային ֆիլմը, հակառակը, սկսում է ընկալվել որպես հավելյալ բեռ ստեղծող բովանդակություն։ Այս պայմաններում պետությունը հայտարարում է հայկական կինոյի աջակցման մասին, բայց տնտեսական ազդանշանը շուկային ուղարկում է ճիշտ հակառակը։

Ֆրանսիական փորձը ցույց է տալիս նաև մեկ այլ կարևոր տարբերություն․ այնտեղ պետությունը ոչ միայն գանձում է, այլև վերադարձնում է։ Ֆրանսիայում գործում են հարկային վարկեր և վերադարձի մեխանիզմներ, որոնց շնորհիվ ազգային արտադրությունը ստանում է իրական խթան։ Հայաստանում, մինչդեռ, քննարկվում է մի համակարգ, որտեղ վերցնելու տրամաբանությունը ավելի հստակ է, քան վերադարձնելու, հավասարակշռելու կամ փոխհատուցելու մեխանիզմը։

«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվում է մի քանի տարվա դադարից հետո

Հենց այս պատճառով ֆրանսիական փորձին հղումը ինքնին դեռ չի արդարացնում հայկական նախագծի ներկայիս տեսքը։ Եթե Ֆրանսիայում ամերիկյան բլոքբաստերները, խոշոր հեռարձակողներն ու հարթակները մասնակցում են ֆրանսիական կինոյի ֆինանսավորմանը, ապա Հայաստանում շրջանառվող մոտեցումը ավելի շուտ հիշեցնում է ոչ թե «մշակութային բացառություն», այլ ազգային ֆիլմի ներսում ինքն իրենից գումար կորզելու մեխանիզմ։

Այս մոտեցումը հարվածում է նաև հայկական ֆիլմերի գովազդային ներուժին։ Եթե դրամագլխին հատկացումը տարածվում է ոչ միայն ֆիլմի ցուցադրումից ստացված եկամտի, այլ նաև դրա ընթացքում կամ դրա շուրջ տեղադրված գովազդից ստացված գումարների վրա, ապա ազգային ֆիլմը կինոթատրոնի համար դառնում է ավելի քիչ շահավետ գովազդային հարթակ։ Պարզ ասած՝ եթե կինոթատրոնը հայկական ֆիլմի սեանսի ընթացքում գովազդ է վաճառում և այդ եկամտից ևս պարտադիր հատկացում պետք է անի, ապա նման գովազդը նրա համար դառնում է ավելի թանկ և պակաս հետաքրքիր, քան օտարերկրյա ֆիլմի շուրջ վաճառվող գովազդը։

Սա նշանակում է, որ օրենքը կարող է հարվածել ոչ միայն հայկական ֆիլմի տոմսային եկամտին, այլ նաև նրա գովազդային գրավչությանը։ Այն, ինչ նորմալ շուկայում պետք է աշխատեր ի նպաստ ազգային ֆիլմի՝ որպես լրացուցիչ եկամուտ ստեղծող գործիք, այստեղ կարող է վերածվել հակառակ ազդակի․ հայկական ֆիլմի առաջ գովազդ վաճառելը կարող է դառնալ ավելի քիչ շահավետ հենց կինոթատրոնի համար։

Առանձին և ոչ պակաս կարևոր հարց է նաև պրոդաքթ փլեյսմենթը։ Հայկական ֆիլմերի զգալի մասի դեպքում բրենդների ինտեգրումը սյուժեի մեջ պարզապես կոմերցիոն հնարք չէ, այլ ֆինանսավորման գործիք։ Շատ դեպքերում հենց այդ ճանապարհով է հնարավոր լինում համալրել բյուջեն և առհասարակ իրականացնել ֆիլմի արտադրությունը։ Բայց այս դեպքում բաց է մնում սկզբունքային հարցը․ եթե բրենդը ներկառուցված է հենց ֆիլմի տեսարանում, դա համարվո՞ւմ է ստեղծագործական բաղադրիչ, թե՞ «ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում գովազդի տեղադրում»։ Եթե համարվում է գովազդ, ապա ինչպե՞ս է հաշվարկվելու դրանից առաջացող պարտադիր հատկացումը, ովքե՞ր են գնահատելու դրա ծավալը, և ո՞րն է լինելու դրա կարգավորման չափանիշը։

Գործող և շրջանառվող ձևակերպումները այս հարցերին պատասխան չեն տալիս։ Արդյունքում առաջանում է նոր անորոշություն․ ազգային ֆիլմը կարող է բախվել պարտադիր հատկացումների ոչ միայն տոմսից կամ հեռարձակումից ստացված եկամտի մասով, այլ նաև այն ֆինանսավորման գործիքների պատճառով, որոնց օգնությամբ այդ ֆիլմը ընդհանրապես ստեղծվել է։

Օրենքում, իհարկե, կա նաև մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը գործող հարկային արտոնություն․ ազգային ֆիլմի հեռարձակումից և կինոթատրոնում ցուցադրումից, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդից ստացվող եկամուտները չեն համարվում հարկման բազայի մաս։ Բայց սա չի վերացնում հիմնական վախը։ Քանի որ բիզնեսին փաստացի ասում են՝ այո, հնարավոր է որոշ հարկային թեթևացում ունենաք, բայց դրա փոխարեն միևնույն է պարտադիր բաժին եք տալու դրամագլխին։ Եվ այդ բաժինը հաշվարկվում է ոչ թե շահույթի, այլ եկամտի տրամաբանությամբ։

Հայաստանում կինոյի տոմսերն ավելի թանկ են, քան Վրաստանում և Ադրբեջանում

Եթե այս մոտեցումը ընդունվի առանց հստակ սահմանումների, հաշվարկի թափանցիկ մեթոդաբանության, վճարման կանոնների և մասնավոր սեկտորի շահերը հավասարակշռող մեխանիզմների, ապա դա կինոշուկային ուղարկում է ամենապարզ ու ամենավտանգավոր մեսիջը․

Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք — պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին:

Վերջնարդյունքում այս ամբողջ մեխանիզմը կարող է հարվածել ոչ միայն կինոթատրոններին, հեռարձակողներին և մասնավոր ֆիլմարտադրողներին, այլև հենց հանդիսատեսին։ Եթե կինոցուցադրման ավանդական ձևաչափի ներկայացուցիչ կինոթատրոնը պետք է վճարի ոչ միայն հարկերը, այլ նաև դրամագլխին պարտադիր հատկացում անի ազգային ֆիլմի ցուցադրումից և դրա ընթացքում գովազդից ստացված եկամուտներից, ապա այդ բեռը վաղ թե ուշ ներառվելու է տոմսի գնի մեջ։ Փոքր շուկայում, սահմանափակ հաճախելիության և առանց այն էլ բարդ տնտեսական պայմաններում բիզնեսը սովորաբար նման ծախսերը երկար չի կարող կրել իր հաշվին։

Պարզ ասած՝ եթե կինոթատրոնի համար հայկական ֆիլմը դառնում է ավելի «թանկ» բովանդակություն, ապա դա կարող է ավարտվել մեկ շատ հասկանալի հետևանքով՝ տոմսերը կթանկանան։ Իսկ որտեղ տոմսը թանկանում է, այնտեղ հանդիսատեսը սկսում է ավելի քիչ գնալ կինոթատրոն։ Այսինքն՝ այն, ինչ ներկայացվում է որպես հայկական կինոյի աջակցության մեխանիզմ, գործնականում կարող է բերել ճիշտ հակառակ արդյունքի՝ ավելի թանկ տոմսեր, ավելի քիչ հանդիսատես և ավելի դժվար պայմաններ հենց հայկական ֆիլմի համար։

Այս դեպքում արդեն հարցը դառնում է ոչ միայն այն, թե ով է վճարում դրամագլխին, այլ նաև այն, թե ով է վերջում կրում այդ քաղաքականության գինը։ Եվ պատասխանը, ամենայն հավանականությամբ, նույնն է լինելու, ինչ գրեթե միշտ՝ վերջում վճարելու է հանդիսատեսը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Post Views: 14
Պիտակներ՝ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքկինոարտադրությունկինոյի մասին օրենքկինովարձույթՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամվերլուծյություն
Նախորդ նյութը

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է մրցութային ծրագրերը

Հաջորդ նյութը

79-րդ Կաննի կինոփառատոնի ծրագիրը

Առնչվող Նյութեր

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.09.2026

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի կինովարձույթի հասույթը կազմել է 2,13 մլրդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով 34,9%-ով՝ ավելի քիչ նոր թողարկումներով։

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Երկու լուսին» ֆիլմի cash rebate-ի համար նախատեսվել է 1,922 մլն դրամ․ ծրագրի 124,335 մլն դրամ բյուջեից պայմանագրերով մնում է 13,162...

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 25-ին․ նախագիծը, ըստ գլխավոր պրոդյուսերի, ֆինանսավորվել է նրա անձնական միջոցներով։

Հաջորդ նյութը
79-րդ Կաննի կինոփառատոնի ծրագիրը

79-րդ Կաննի կինոփառատոնի ծրագիրը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    11 կիսումներ
    Կիսվել 4 Հրապարակել X-ում 3
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    45 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Հայկական անիմացիայի 9 դասական ֆիլմ կցուցադրվի Անսիի փառատոնի Classics ծրագրում

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: