• Վերջին
  • Հանրաճանաչ
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

04.04.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Գովազդ
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

05.10.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

Հայաստանի կինոյի հիմնադրամը խոստացել էր հրապարակել թվերով հաշվետվություն, նախարարությունը հայտնել էր 10 հայտի մասին, իսկ մեկ շաբաթ անց փոխնախարարը ներկայացրել էր արդեն այլ պատկեր․ մինչդեռ, ծրագրի բյուջեն կազմում է 124,335,000 դրամ:

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.04.2026
Բաժին՝ Հայաստան, Վերլուծություն, Ֆինանսավորում
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում
94
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի՝ cash rebate ծրագրի մասին հրապարակային հաղորդակցությունը շարունակում է ավելի շատ հարցեր թողնել, քան պատասխաններ տալ։ Խոսքը պետական աջակցության այն մեխանիզմի մասին է, որը ֆինանսավորվում է հանրային միջոցներով և, հետևաբար, պետք է ներկայացվի հստակ, ստուգելի և հաշվետու ձևով։ Սակայն մինչ այժմ հանրությանը չեն ներկայացվել ամբողջական տվյալներ այն մասին, թե ովքեր են դարձել շահառու, ինչ չափով են ստացել կամ պետք է ստանան գումար, ինչ որոշումների հիման վրա և ինչ պայմանագրերով։

Ծրագրի շուրջ հրապարակային պատկերը հատկապես տարակուսելի է դառնում, եթե կողք կողքի դրվում են վերջին շրջանի հայտարարությունները։

Դեռ 2026 թվականի մարտի 4-ին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը նշել էր, որ ներդրումների մասնակի վերադարձի ծրագրի շրջանակում արդեն կա «ավելի քան տասը հայտ» և «հստակ միջազգային հետաքրքրություն»։ Սակայն այդ փուլում ևս չկային կոնկրետ տվյալներ այն մասին, թե որ հայտերն են արդեն անցել ընթացակարգը, որոնց մասով են ընդունվել որոշումներ, և արդյոք կատարվել են փաստացի վերադարձներ։

ԿԳՄՍ նոր նախագիծը՝ առանց պայմանագրի և հստակ ֆինանսավորման մոդելի

Ավելին, նույն հարցազրույցում Բանուչյանը վստահեցրել էր, որ շուտով հիմնադրամի կայքէջում կհրապարակվի տարեկան բովանդակային հաշվետվություն, որտեղ կլինեն նաև թվեր՝ մեկ տարվա աշխատանքի արդյունքների մասին։ Սակայն այդ հայտարարությունից անցել է մոտ մեկ ամիս, իսկ խոստացված հաշվետվությունը կամ cash rebate ծրագրի վերաբերյալ ամբողջական տվյալները մինչ այժմ հանրությանը չեն ներկայացվել։ Այս ֆոնին արդեն շրջանառվող հակասական թվերը ոչ թե պարզաբանվում են, այլ ավելի են խորացնում անորոշությունը։

Ավելի ուշ՝ մարտի 26-ին նախարարության հաղորդագրության մեջ նշվեց, որ ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 412-Ն որոշմամբ մեկնարկել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի ծրագիրը, արդեն ստացվել է 10 հայտ՝ 1.4 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, որոնցից 6-ը հաստատված են, իսկ 4-ը՝ դիտարկման փուլում։ Հաղորդագրության մեջ նաև հրապարակվել էին հաստատված նախագծերի անունները՝ «Թանկարժեք տղաներ», «Կրկին փորձիր», «Օպա պապա», «Մի գդալ սեր», «Թունելից 13 կմ հեռավորության վրա» և «Սևանիկ»։

«Այն արդեն գործում է։ Մոտավորապես 100 մլն դրամի չափով գումար ենք վերադարձրել այն կինոարտադրողներին, որոնք ներդրումներ էին կատարել կինոյի արտադրության ոլորտում և ստեղծել 4 ֆիլմ։ Եվս 6 ֆիլմ քննարկման փուլում է։ Ըստ իս՝ այդ ֆիլմերը ևս կարժանանան դրական պատասխանի։ Մենք ֆինանսավորման աղբյուրներն ու ձևերն ենք բազմապատկում, որպեսզի ոլորտը  զարգանա և հայկական կինոն կայանա», — շեշտեց Դանիել Դանիելյանը։

Սակայն ընդամենը 7 օր անց՝ ապրիլի 2-ին «Նաիրի» կինոթատրոնի վերաբացմանը նվիրված ասուլիսի ժամանակ փոխնախարար Դանիել Դանիելյանը նույն ծրագրի մասին արդեն այլ թվերով էր խոսում։ Նրա խոսքով՝ մեխանիզմն արդեն գործում է, մոտ 100 մլն դրամ վերադարձվել է այն կինոարտադրողներին, որոնք ներդրումներ էին կատարել և ստեղծել 4 ֆիլմ, իսկ ևս 6 ֆիլմ քննարկման փուլում է։

Այս երեք հրապարակային շերտերը միասին վերցրած նույն ծրագրի մասին ամբողջական ու միատեսակ պատկեր չեն տալիս։ Սկզբում խոսվում է «ավելի քան տասը հայտի» մասին, հետո՝ 10 հայտ, 6 հաստատված, 4 դիտարկվող, իսկ մեկ շաբաթ անց արդեն՝ 4 ֆիլմի մասով վերադարձված գումարի և 6 քննարկվող ֆիլմի մասին։ Եթե խոսքը ծրագրի տարբեր փուլերի մասին է, ապա դա պետք է հստակ բացատրվի։ Իսկ եթե խոսքը նույն ընթացակարգի մասին է, ապա բնական հարց է առաջանում, թե ինչու են նույն cash rebate ծրագրի վերաբերյալ հանրությանը ներկայացվում իրար չհամընկնող տվյալներ։

Խնդիրը միայն թվերի տարբերությունը չէ։ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը պետական քաղաքականության սկզբունքների շարքում ամրագրում է պետական աջակցության թափանցիկությունը, իսկ ներդրումների մասնակի վերադարձը սահմանում է որպես կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական աջակցության ձև։ Օրենքով նաև նախատեսվում է, որ ֆիլմարտադրության նպատակով կատարված ներդրումային ծախսերի 10-40 տոկոսը կարող է վերադարձվել սահմանված ընթացակարգով։

Կառավարության N 412-Ն որոշմամբ հաստատված կարգը ևս ցույց է տալիս, որ այստեղ խոսքը պարզապես ընդհանուր հայտարարությունների մասին չէ։ Սահմանված է հստակ ընթացակարգ՝ հայտ, փաստաթղթերի ուսումնասիրություն, ազգային մարմնի եզրակացություն, լիազորված պետական մարմնի որոշում և դրանից հետո՝ պայմանագիր ֆիլմարտադրողի հետ։ Որոշումն ընդունվել է 2025 թվականի ապրիլի 10-ին և ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո՝ 2025 թվականի մայիսի 11-ին։ Նույն կարգով նաև նախատեսված է, որ դրական որոշումից հետո ազգային մարմինը 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ֆիլմարտադրողի հետ պայմանագիր կնքի։

Սա նշանակում է, որ եթե հրապարակային դաշտում արդեն հայտարարվում է մոտ 100 մլն դրամի վերադարձի մասին, ապա պետք է գոյություն ունենան դրա հիմքում դրված հստակ որոշումներ, պայմանագրեր և վճարումները հիմնավորող փաստաթղթեր։ Այլ կերպ ասած՝ խոսքը ոչ թե վերացական աջակցության, այլ հաշվետու ֆինանսական մեխանիզմի մասին է։

Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2025 թվականի հաշվետվությունը

Հարցն ավելի զգայուն է դառնում նաև այն պատճառով, որ պետական բյուջեի ծրագրային տողով «Կինոարտադրության ներդրումների վերադարձ» նախատեսված է 124,335,000 դրամ։ Եթե հրապարակված տվյալներով արդեն վերադարձվել է մոտ 100 մլն դրամ, ապա բնական է հարցնել՝ ինչ փուլում են մնացած հայտերը, ինչ չափով են արդեն ստանձնված պարտավորությունները, և ծրագրի ընդհանուր ծավալի մասին ինչու չի ներկայացվում ամբողջական հաշվետվություն։

Հանրային միջոցների օգտագործման դեպքում հաշվետվողականությունը պարզապես ցանկալի սկզբունք չէ, այլ անհրաժեշտ պայման։ Բայց այս դեպքում նախարարությունն ու հիմնադրամը մինչ այժմ չեն ներկայացրել ամբողջական հաշվետվություն՝ ովքեր են դարձել շահառու, ինչ չափով են ստացել կամ պետք է ստանան գումար, ինչ որոշումների հիման վրա, և որ պայմանագրերով է ձևակերպվել այդ գործընթացը։ Փոխարենը հրապարակային դաշտում շրջանառվում են ընդհանուր ձևակերպումներ, ուշացող խոստումներ և միմյանց չհամընկնող թվեր։

Եթե cash rebate ծրագիրը ներկայացվում է որպես Հայաստանի կինոարտադրությունը խթանող կարևոր տնտեսական գործիք, ապա դրա մասին հաղորդակցությունն էլ պետք է լինի նույնքան հստակ, որքան դրա իրավական մեխանիզմը։ Մինչ այժմ, սակայն, հանրությանը ներկայացված պատկերը մասնատված է․ մի կողմից՝ հայտերի և հաստատված նախագծերի մասին տվյալներ, մյուս կողմից՝ արդեն վերադարձված գումարի մասին հայտարարություն, իսկ դրանից առաջ՝ հաշվետվության հրապարակման խոստում, որը դեռ չի կատարվել։

Այս հակասությունների և չպարզաբանված մանրամասների ֆոնին «ԿինոՊրես»-ը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խնդրելով հստակեցնել ծրագրի փաստացի ծավալը, արդեն կատարված վերադարձների չափը, շահառուների շրջանակը, ընդունված որոշումների հիմքերը, ինչպես նաև կնքված պայմանագրերի և այլ հաշվետու փաստաթղթերի հրապարակման հարցը։

Մինչ պաշտոնական և ամբողջական պարզաբանումը, cash rebate ծրագրի մասին հանրային տեղեկությունը շարունակում է մնալ ոչ ամբողջական։ Իսկ երբ խոսքը վերաբերում է պետական բյուջեի միջոցներին, նման անորոշությունը վաղ թե ուշ դառնում է ոչ միայն վստահության, այլ նաև հաշվետվողականության խնդիր։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 19
Պիտակներ՝ cash rebateԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

«Անահիտ» 5-րդ մրցանակաբաշխությունը ներկայացրել է կարճ ցուցակը

Հաջորդ նյութը

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է մրցութային ծրագրերը

Առնչվող Նյութեր

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

Հեղինակ՝ KinoPress Staff
07.10.2026

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության երկու թափուր պաշտոնների համար, որոնց աշխատանքի շրջանակում է կինոյի ոլորտը։

Հաջորդ նյութը
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է մրցութային ծրագրերը

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է մրցութային ծրագրերը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    31 կիսումներ
    Կիսվել 12 Հրապարակել X-ում 8
  • Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
  • «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: