Հայաստանի կինոյի հիմնադրամը հունվարի 20-ին ամփոփել է 2024 թվականը՝ 13 անգամ օգտագործելով «կարևոր» բառը: ԿինոՊրես-ը ներկայացնում է տարեկան ամփոփումը առանց փոփոխությունների:
Ապրիլի 17-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնը ամփոփեց այս տարվա առաջին մրցույթի արդյունքները և ներկայացրեց պետական ֆինանսական աջակցություն ստացած կինոնախագծերի ցանկը:
Կինոկենտրոնի 2024 թվականի ֆիլմերի նախագծերի ֆինանսական աջակցության առաջին մրցույթին ներկայացվել է 48 նախագիծ, որից մրցույթում մասնակցության հնարավորություն է ստացել 41 նախագիծ: