• Վերջին
  • Հանրաճանաչ
ՖԱՀՖ-ի նախագահ Հովհաննես Գալստյանը ներկայացրել է կառույցի դիրքորոշումը «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

ՖԱՀՖ-ի նախագահ Հովհաննես Գալստյանը ներկայացրել է կառույցի դիրքորոշումը «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

15.07.2025
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Շաբաթ, 12 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հարցազրույցներ

ՖԱՀՖ-ի նախագահ Հովհաննես Գալստյանը ներկայացրել է կառույցի դիրքորոշումը «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
15.07.2025
Բաժին՝ Հարցազրույցներ
Ընթերցման ժամանակ՝3 րոպե
ՖԱՀՖ-ի նախագահ Հովհաննես Գալստյանը ներկայացրել է կառույցի դիրքորոշումը «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ
326
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

«ԿինոՊրես»-ը հուլիսի 11-ին և 13-ին պաշտոնական հարցումներ էր ուղղել «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ-ին՝ պարզելու Ֆեդերացիայի դիրքորոշումը «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գալստյանին հղված հարցերն ու ստացված պատասխանները:

Օրենսդրական փոփոխություններ

ԿինոՊրես – Ինչպե՞ս է Ֆեդերացիան գնահատում հուլիսի 9-ին օրենսդրական նախագծով առաջարկվող՝ կինոյի ազգային մարմնի [Հայաստանի կինոյի հիմնադրամի] լիազորությունների ընդլայնումը, ներառյալ՝ պետական միջոցներով ֆինանսավորվող ֆիլմերի գույքային իրավունքների ձեռքբերման իրավասությունը, համարտադրության և ձեռնարկատիրական գործունեության լիազորումը, հեղինակից «կոլեկտիվ իրավունքի կառավարման» գործառույթի վերապահումը։

ՖԱՀՖ / Հովհաննես Գալստյան – Ֆեդերացիան բացասաբար է վերաբերվում հուլիսի 9-ին օրենսդրական նախագծով առաջարկվող լիազորությունների ընդլայնման հետևյալ դրույթներին՝

  • պետական միջոցներով ֆինանսավորվող ֆիլմերի գույքային իրավունքների ձեռքբերման իրավասությանը,
  • համարտադրության և ձեռնարկատիրական գործունեության լիազորմանը,
  • հեղինակից «կոլեկտիվ իրավունքի կառավարման» գործառույթի վերապահմանը,
  • «ազգային ֆիլմի» սահմանման մեղմացմանը,
  • «շահերի բախման կառավարելիության» և «միջազգային պայմանագրերի գերակայության» հղումների չեղարկմանը։

Այս դրույթները հակասում են գործող օրենքի տրամաբանությանը, սահմանափակում են անկախ ֆիլմարտադրողների հնարավորությունները և միակողմանիորեն ընդլայնում են կինոյի ազգային մարմնի լիազորությունները։ Մինչդեռ Հայաստանում ֆիլմարտադրող ընկերությունների թերզարգացվածության ու հայկական կինոարդյունաբերության միջազգային մեկուսացման պայմաններում, կինոյի ազգային մարմնի գերխնդիրը պետք է լինի ոչ թե լիազորությունների ընդլայնման եղանակով մենաշնորհային դիրքերի նվաճումը, այլ հավասար մրցակցության պայմաններում անկախ ֆիլմարտադրողների համար կայուն զարգացման հնարավորություններ ապահովելը:

ԿինոՊրես – Օրենսդրական փոփոխությունների նախագծով այլևս պարտադիր չէ, որ ռեժիսորը կամ սցենարի հեղինակը լինի ՀՀ քաղաքացի։ Արդյո՞ք Ֆեդերացիան նպատակահարմար է համարում քաղաքացիության չափանիշի պահպանումը՝ որպես տեղական հեղինակային ներուժի աջակցության մեխանիզմ։

ՖԱՀՖ / Հովհաննես Գալստյան – Ֆեդերացիան այդ առաջարկը համարում է անընդունելի։ Մենք բազմիցս նշել ենք, որ ՀՀ հարկատուների միջոցներով ձևավորվող պետական աջակցությունը պետք է նպաստի ՀՀ քաղաքացի հանդիսացող հեղինակների ստեղծագործական ներուժի իրացմանը։ «Ազգային» ֆիլմի կարգավիճակին ստանալու համար, ի թիվս այլ պարտադիր պայմանների, ֆիլմի գլխավոր հեղինակների՝ բեմադրող ռեժիսորի, սցենարի հեղինակի ՀՀ քաղաբացիությունը պետք է ևս դիտվի որպես պարտադիր պայման։

Ժամկետները կվերանայենք, որպեսզի կինոթատրոններում հայերենով ֆիլմերի ցուցադրման պահանջները լինեն ավելի հստակ. Ժաննա Անդրեասյան

ԿինոՊրես – Օրենսդրական նախագծով հանվել են «շահերի բախման կառավարելիության» և «միջազգային պայմանագրերի գերակայության» հղումները։ Չե՞ք կարծում, որ սա նվազեցնում է ոլորտում իրավական երաշխիքների ուժը։

ՖԱՀՖ / Հովհաննես Գալստյան – Այդ դրույթների բացակայությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ միջազգային համատեղ նախագծերի համար։ Մեր կարծիքով, կինոյի ազգային մարմինը պարտավոր է երաշխավորել ՀՀ-ում միջազգային պայմանագրերի գերակայությունը և շահերի բախման կառավարելիությունը՝ միջազգային համատեղ կինոնախագծերի կայացմանը նպաստելու և համատեղ ֆիլմարտադրությանը խթանելու համար:

Հասարակական պատասխանատվություն

ԿինոՊրես – Ինչո՞ւ է Ֆեդերացիան մինչ այժմ հրապարակավ չի ներկայացրել որևէ դիրքորոշում՝ հաշվի առնելով ոլորտային ներկայացուցիչ լինելու հանգամանքը։ Պլանավորվո՞ւմ է արդյոք պաշտոնական կարծիք կամ առաջարկությունների փաթեթ ուղարկել պետական մարմիններին։

ՖԱՀՖ / Հովհաննես Գալստյան – Այս պահին ֆեդերացիան իրականացնում է «Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից հայտարարված ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման 2025 թ-ի առաջին մրցույթի մշտադիտարկման (մոնիթորինգի) գործընթաց», որի նպատակը մրցույթի անցկացման ընթացքում հնարավոր բացասական դրսևորումների մասին հանրությանը և կինոյի կառավարման պատասխանատու կառույցներին տեղյան պահելն է:

Հուլիսի երկրորդ կեսին ֆեդերացիան կհրապարակի մշտադիտարկման առաջին՝ միջանկյալ զեկույցը: Օգտվելով առիթից, դիմում եմ կինոհամայնքի ներկայացուցիչներին՝ մշտադիտարկման խմբի աշխատանբներին աջակցելու, մրցույթի ընթացքի վերաբերյալ իրենց հասանելի տեղեկությունները մեզ փոխանցելու առաջարկով:

2018 թ-ից ֆեդերացիայի անդամները չեն մասնակցել «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի կողմից անցկացվող մրցույթներին, համարելով կառույցը ոչ լեսիտիմ, իսկ նրա հանձնաժողովները՝ կանխակալ ու խոցելի: Յոթ տարի շալունակ գործելով ինքնուրույն, մենք ազատ ենք պետական աջակցության կախվածությունից ու կառավարման պետական համակարգի թերությունները մատնանշելու կաշկանդվածությունից: Ֆեդերացիան ուրախ է, որ ի դեմս կինոհամայնքի մի հատվածի, այսօր, վերջապես ունի հայ կինոյի խնդիրները բարձրաձայնելու համարձակությամբ օժտված, դրանք շտկելու համար բավարար կամք ու հետևողականություն ունեցող համախոհներ:

ԿինոՊրես – Նախկին «համակարգ» այլևս գոյություն չունի՝ 2024 թ-ի մայիսի 2-ից ձևավորվեց նոր կառույց իր պաշտոնակատարով, 2024 թ-ի հուլիսի 15-ից նոր կառույցը պաշտոնապես գրացվել է Պետռեգիստրում, 2024 թ-ի հոկտեմբերի 28-ին հաստատվել է հիմնադրամի խորհուրդի կազմը, 2024 թ-ի դեկտեմբերի 5-ին ընտրվել է նոր տնօրեն, 2025 թ-ի պարիլի 18-ին ընդունվել է կառույցի վերանայված կանոնակարգը և հայտնի է, որ Կինոկենտրոնի աշխատակազմի մոտ 60-80 տոկոսի փոփոխություն է տեղի ունեցել:

ՖԱՀՖ / Հովհաննես Գալստյան – Մենք չենք կիսում Ձեր տեսանկյունը՝ «Նախկին համակարգ այլևս գոյություն չունի՝ 2024 թ-ի մայիսի 2-ից ձևավորվեց նոր կառույց իր պաշտոնակատարով», կամ «Կինոկենտրոնի աշխատակազմի մոտ 60-80 տոկոսի փոփոխություն է տեղի ունեցել» պնդումների վերաբերյալ:

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը իր իրավահաջորդ կառույցին, «Հայաստանի կինոյի հիմնադրամին» թողել է սոսկալի ժառանգություն՝ տասնյակ անավարտ կինոնախագծերի, ստանձնած պարտավորությունների, ապօրինաբար կասեցված կինոֆիլմերի, դատավարական գործընթացների, քրեական վարույթների և կառավարման վատ ավանդույթների տեսքով:

«Հայաստանի կինոյի հիմնադրամի» իրավանախորդ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը կրում է ուղիղ պատասխանատվություն արտոնյալ կինոգործիչների համակարգի գոյացման, «սեփական շահը» չտեսնելու հիմքով՝ անկախ արտադրողների միջազգային կինոնախագծերի ֆինանսավորման ապօրինի կասեցման, հովանավորչության, ստվերային գործարքների ու, որպես այս ամենի հետևանք՝ կինոոլորտում տոքսիկ միջավայրի ձևավորման համար: Իրավունքների ընդլայնումը վերոնշյալ տգեղ շղթայի հերթական օղակն է և չի նպաստելու հայկական կինոարդյունաբերության զարգացմանը:

ՖԱՀՖ-ը գտնում է, որ ներկայիս ճգնաժամի մեղավորներին համակարգից հեռացնելը բավարար չէ ոլորտի առողջացման համար: Անիրատեսական է ակնկալել, որ «Հայաստանի կինոյի հիմնադրամը» կհաջողի սկսելով սպիտակ թղթից, որովհետև այդ թուղթն արդեն մրոտված է: Մեզ համար վատ կառավարման արդյունքում թույլ տված կապիտ սխալների դատապարտումը և շտկումը կինոոլորտի առողջացման պարտադիր պայման է:

Օրենք և փառատոներ. ի՞նչով է իրականում զբաղված «մշակույթի» նախարարությունը

ԿինոՊրես – Դուք այս բարեփոխումների նախագիծը բնութագրում եք որպես «տրամաբանական շարունակություն»։ Այնուամենայնիվ, հասարակությունը և մասնագիտական հանրությունը իրավունք ունեն իմանալ՝ Ձեր գնահատմամբ, ո՞վ է այսօր կրում անձնական կամ ինստիտուցիոնալ պատասխանատվություն այս փոփոխությունների ձևավորման և ներկայացման համար: Նախորդ պետական կառավարման համակարգի մասնակիցների մեծ մասը, որոնք նախկինում քննադատում էին Ձեզ, այլևս պաշտոններ չեն զբաղեցնում։ Պետք է հասկանալ, որ ներկայիս բարեփոխումները գալիս են նոր դեմքերից, որոնք նախկինում չեն նկատվել «թունավոր անցյալում»: Եթե սա հին մոդելի շարունակությունն է, ապա ո՞վ է ապահովում դրա վերարտադրությունը:

ՖԱՀՖ / Հովհաննես Գալստյան – Կինոյի պետական կառավարման համար ինստիտուցիոնալ պատասխանատվություն կրում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Կինոյի ազգային մարմին՝ «Հայաստանի կինոյի հիմնադրամը»: Ֆեդերացիան անդրադառնում է անձերին միայն այն դեպքում, երբ նրանք հայտնվելով որոշում կայացնողների դերում, սկսում են սեփական շահը վեր դասել ոլորտի առաջնահերթություններից, ինչով վտանգի տակ են դնում ոլորտի կենսունակությունը:

ԿինոՊրես – Դուք Ձեր հայտարարություններում նշում էիք, որ նախարարության հետ ձևավորվել է կառուցողական երկխոսություն: Այս օրենսդրական նախաձեռնությո՞ւնն է այդ կառուցողական մոտեցման դրսևորումը: Այս ֆոնին՝ պլանավորվո՞ւմ է արդյոք ՖԱՀՖ-ի կողմից նախարարություն, կառավարություն կամ ԱԺ ուղարկել պաշտոնական կարծիք կամ առաջարկությունների փաթեթ։

ՖԱՀՖ / Հովհաննես Գալստյան – 2024 թ-ին ես մասնակցել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատված՝ կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կամոնակարգը մշակելու համար ստեղծված մասնագիտական խմբի աշխատանքներին, որոնք ավարտվել են 2024 թ-ի աշնանը: Մենք գնահատել ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարի առաջարկը՝ վերադառնալ կառուցողական երկխոսության դաշտ և կիրառելու ենք մեր փորձը կինոյում ընթացող բարեփոխումները անշրջելի դարձնելու համար: Այժմ Ֆեդերացիա — ՀՀ ԿԳՄՄՆ շփումները կրում են ոչ հաճախակի, բայց պարբերական բնույթ, վերաբերվում են ստեղծագործական ընթացիկ ծրագրերի քննարկմանը և չեն ներառում օրենսդրական նախաձեռնություններ: Ստեղծագործական ծրագրերը վերաբերվում են Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Վենետիկի արտադրական կամուրջում» ՖԱՀՖ ներկայության նախապատրաստմանը: Այլ նախաձեռնություններ կառույցի ներսում չեն քննարկվում:

Միջազգային հետաքննություն. Netflix-ը, օրենքն ու պետական միջոցները. ինչն է սխալ Հայաստանում cash rebate-ի հետ

Միջազգային և կոռուպցիոն կասկածներ

ԿինոՊրես – Ի՞նչ դիրքորոշում ունի Ֆեդերացիան միջազգային Film Industry Watch հարթակի կողմից Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի նկատմամբ իրականացրած հետաքննության վերաբերյալ։ Նա կասկածվում է պետական միջոցների բաշխման անհավասար գործընթացներին, պաշտոնի չարաշահման և շահերի բախման դեպքերին, հնարավոր կապերին մասնավոր կազմակերպությունների հետ, որոնք ներգրավված են «cash rebate»-ի համակարգի սպասարկման մեջ և որոնք հանդիսանում էին Ձեր կողմից 2024 թ-ի հունիսի 21-ին հիշատակված «նույն արտադրողների բազմակի ֆինանսավորում» ստացած հայտատու։

ՖԱՀՖ / Հովհաննես Գալստյան – Մենք հետևում ենք «Film Industry Watch»-ում Հայաստանին վերաբերվող հրապարակումներին: Մենք բազմիցս հորդորել ենք հայ պաշտոնյաներին՝ զերծ մնալ միջազգային հարթակներում «Cash Rebate»-ի, ըստ էության չգործող համակարգի շահարկումներից, կամ «Netflix»-ի սերիալների մասին պրիմիտիվ խայծերի տարածումից, քանի որ դրանց ապատեղեկատվական բնույթը վնասում է Հայաստանի վարկին:

Ակնկալում ենք, որ «Film Industry Watch»-ում հրապարակված քրեորեն հետապնդելի մեղադրանքների տարրեր պարունակող փաստերը կհամալրեն հայկական կինոյի վերջին տարիներին անընդհատ թարմացվող քրեական գործերի ստվար դարակները: Հուսով ենք, մասնագիտական համայնքը կլինի հետևողական և հանրությունը կստանա բավարար տեղեկություններ քրեական վարույթների ընթացքի, հայ կինոյին հասցրած վնասների վերականգնման, մեղավորների պատասխանատվության մասին:

Այդուհանդերձ, «Film Industry watch»-ի հրապարակումները, ինձ համար՝ որպես 2017 թ-ից կինոյի պետական կառավարման մարմինների կողմից թիրախավորված կինոգործչի, մնում են ուղղորդված, կողմնակալ և խոցելի, որովհետև ոչ այդ հարթակը, ոչ էլ նրան տեղեկատվությամբ ապահովող լոկալ փորձագետները, նախկինում երբեք չեն անդրադարձել Հայաստանի կինոյի ոլորտում տեղի ունեցող ապօրինությունների ճչացող փաստերին:

Նշում․ ԿինոՊրեսի ուղարկած հարցերից, այն է՝ «Կարծում եք արդյո՞ք, որ Ֆեդերացիան, այս պայմաններում պետք է հանդես գա ինքնուրույն նախաձեռնությամբ՝ պահանջելով ուսումնասիրել օրենքի նախագծում առկա շահերի բախման ռիսկերը, ինչպես նաև վեր հանել ոլորտային ուժերի անհավասարությունները՝ թեև Ֆեդերացիայի անդամները հանդիսանում են ներկայիս պետական ֆինանսավորման մրցույթի մասնակից», պատասխան չի ստացվել։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունկինոարտադրությունԿինոկենտրոնՀայաստանՀայաստանի ազգային կինոկենտրոնհարցազրույցՀովհաննես ԳալստյանՖիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա
Նախորդ նյութը

«Մի պարզ պատահար»՝ առանց լռելու իրավունքի

Հաջորդ նյութը

GAIFF Pro hամարտադրության շուկան այս տարի ներառում է 17 ընտրված նախագծեր

Առնչվող Նյութեր

Թամարա Ստեփանյան. «Հայ կինոն այսօր վերածնունդ է ապրում. պետք է շարունակել, ոչ թե տապալել»

Թամարա Ստեփանյան. «Հայ կինոն այսօր վերածնունդ է ապրում. պետք է շարունակել, ոչ թե տապալել»

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
28.06.2026

Թամարա Ստեփանյանը՝ «Իմ հայկական ուրվականները» ֆիլմի, հիշողության, արխիվների, կինոյի օրենքի և «Արտոյի երկիրը» ֆիլմի մասին։

Призраки, вина и память: режиссёр Артур Назаретян о фильме «Прости меня, мама»

Արթուր Նազարեթյանը՝ «Ների՛ր ինձ, մայրիկ» ֆիլմի ուրվականների, մեղքի և հիշողության թեմաների մասին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.07.2025

Արթուր Նազարեթյանը՝ ուրվականների, մեղքի, հայրենիքի մասին և այն մասին, թե ինչպես ուսանողական կարճամետրաժը վերածվեց անձնական խոսքի՝ կորստի և մեծանալու մասին։

Կինոյի հիմնադրամի արձագանքը. բացություն, թե պաշտպանողականություն ներքին քննադատությունից

Կինոյի հիմնադրամի արձագանքը. բացություն, թե պաշտպանողականություն ներքին քննադատությունից

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
23.05.2025

Բանուչյանը խոսեց միջազգային ծրագրերից և ժառանգության թվայնացումից, բայց խուսափեց պատասխան տալ մասնագիտական քննադատությանը։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը արձագանքել է «Դրախտի դարպասը» ֆիլմի «փակմանը»

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը արձագանքել է «Դրախտի դարպասը» ֆիլմի «փակմանը»

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
01.10.2020

Նախարարը մեծ հարցազրույց է տվել Սպուտնիկ Արմենիային Ջովան Ավետիսյանի կինոնկարի շուրջ ծավալված աղմուկի մասին:

Հաջորդ նյութը
GAIFF Pro 2025 հայտերի ընդունելությունը բաց է

GAIFF Pro hամարտադրության շուկան այս տարի ներառում է 17 ընտրված նախագծեր

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    5 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Միջազգային հետաքննություն. Netflix-ը, օրենքն ու պետական միջոցները. ինչն է սխալ Հայաստանում cash rebate-ի հետ

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: