Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան այսօր ներկայացրել է «911» երգի հիման վրա նկարահանված երաժշտական հոլովակը, որում աստղը ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի այլընտրանքային տարբերակը։
Փարաջանովի ֆիլմի ոճը զգացվում է առաջին իսկ րոպեներից: Բացի այդ 5 րոպեյանոց ֆիլմում (այդպես է բնութագրում տեսահոլովակը Գագան) կարելի է տեսնել «Նռան գույնը» ֆիլմի պաստառը, «Հայկական ֆիլմերի փառատոն» և «Զգուշություն» գրառումները: Վերջինը պատկերված է հայերեն:
Լեդի Գագայի խոսքով՝ նոր տեսահոլովակն անձնական պատմություն է մենթալ առողջության եւ այն մասին, թե ինչպես իրականությունն ու երազանքները կարող են փոխգործացկել՝ մեր մեջ ու մեր շուրջ հերոսներ ձեւավորելու համար։
Առայժմ ֆիլմի մասին ոչ մի տեղ չի բարձրաձայնվում, սակայն երկրպագուները, որոնք ծանոթ են Փարաջանովի արվեստի հետ արդեն խորհուրդ են տալիս դիտել կինոնկարը: