Ուրախ ենք տեղեկացնել, որ ԿինոՊրեսը պաշտոնապես դարձավ Եվրոպական կինոակադեմիայի առաջին հայաստանյան մեդիա գործընկերը:
Սա մեծ քայլ է մեր պարբերականի և ողջ հայկական կինոարդյունաբերության համար։ Այժմ մենք կկարողանանք օպերատիվ կերպով լուսաբանել եվրոպական կինոյի գլխավոր իրադարձությունները, կիսվել բացառիկ նյութերով և մեր ընթերցողներին տրամադրել էլ ավելի յուրահատուկ բովանդակություն համաշխարհային կինոյի մասին:
Եվրոպական կինոակադեմիան արդեն հայտնել էր, որ իր հաջորդ մրցանակաբաշխությունը անցկացվելու է Բեռլինում, իսկ 2027 թվականին այն առաջին անգամ կանցկացվի Հարավարևելյան Եվրոպայում՝ Աթենքի Ստավրոս Նիարքոսի անվան մշակույթի կենտրոնում:
Եվրոպական կինոակադեմիայի 38-րդ մրցանակաբաշխությունը անցակցվելու է 2026 թվականի հունվարին: