• Վերջին
  • Հանրաճանաչ
Дьявол носит Prada 2: вышел трейлер с Энн Хэтэуэй, Мэрил Стрип и Эмили Блант

«Սատանան կրում է Prada 2». ներկայացվել է սիքվելի թրեյլերը

02.02.2026
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Գովազդ
Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

16.09.2026
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Վիդեո Թրեյլեր

«Սատանան կրում է Prada 2». ներկայացվել է սիքվելի թրեյլերը

Նոր թրեյլերը ցույց է տալիս, թե ինչպես է Միրանդա Փրիսթլին պայքարում Runway ամսագրի համար տպագիր մեդիայի ճգնաժամի և նորաձևության գովազդային միջոցների գերիշխանության պայմաններում։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
02.02.2026
Բաժին՝ Թրեյլեր
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
25
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

«20th Century Studios» ստուդիան ներկայացրել է նոր թրեյլեր՝ նվիրված նորաձևության և գրասենյակային ինտրիգների մասին կուլտային կատակերգական դրամայի շարունակությանը։ Ֆիլմի պրեմիերան նշանակված է 2026 թվականի ապրիլի 30-ին՝ ճիշտ քսան տարի անց օրիգինալ ֆիլմի թողարկումից։

Շարունակությունում Մերիլ Սթրիփը կրկին մարմնավորում է Միրանդա Փրիսթլիին՝ Runway ամսագրի գլխավոր խմբագրին, որը փորձում է պահպանել իր դիրքերը տպագիր լրագրության անկման դարաշրջանում։ Այս անգամ նրա հիմնական հակառակորդը Էմիլի Բլանթի կերպարն է՝ Միրանդայի նախկին օգնականը, որն այժմ հանդիսանում է լյուքս բրենդների խոշոր հոլդինգի ազդեցիկ թոփ-մենեջեր՝ տնօրինելով այն գովազդային բյուջեները, որոնք կենսական նշանակություն ունեն Runway-ի համար։

Էն Հեթուեյը կրկին հանդես է գալիս Անդրեա Սաքսի դերում՝ լրագրողի, որը սկսել էր իր կարիերան փայլուն, բայց դաժան գլամուրային աշխարհում և ժամանակին կանգնած էր աշխատանքի ու անձնական կյանքի միջև դժվար ընտրության առաջ։ Հիշեցնենք, որ օրիգինալ ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 326 միլիոն դոլար և դարձել է 2000-ականների ամենաճանաչված հիթերից մեկը։

Իրենց դերերին վերադառնում են նաև Սթենլի Տուչին, Թրեյսի Թոմսը և Տիբոր Ֆելդմանը։

Նոր կերպարները մարմնավորում են Քենեթ Բրանան, Փաթրիք Բրամմալը, Սիմոնա Էշլին, Լյուսի Լյուն, Բի Ջեյ Նովակը, Ջասթին Թերուն, Լեդի Գագան և Փոլին Շալամեն։
Նախագծում ներգրավված են նաև բրոդվեյյան դերասաններ Հելեն Ջեյ Շենը և Կոնրադ Ռիկամորան, ինչպես նաև կատակերգու Քեյլեբ Հիրոնը։

Ադրիան Գրենյեն, որը օրիգինալ ֆիլմում մարմնավորում էր Անդրեայի ընկերոջը, սիքվելում չի հայտնվի։

Ֆիլմի ռեժիսորը կրկին Դևիդ Ֆրենկելն է, սցենարը գրել է Էլայն Բրոշ Մաքքեննան։ Նախագծի պրոդյուսերն է Վենդի Ֆայներմենը։

Թրեյլերը ցույց է տալիս, որ «Սատանան կրում է Prada 2»-ը խաղադրույք է կատարում ոչ միայն նոստալգիայի, այլև մեդիայի ճգնաժամի և նորաձևության արդյունաբերության վերափոխման արդիական թեմաների վրա՝ պահպանելով փայլը, թունավոր երկխոսությունները և նոր կորպորատիվ պատերազմները։

Պրեմիերա՝ 2026 թվականի ապրիլի 30-ին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Post Views: 11
Պիտակներ՝ ԱՄՆԷն ՀեթուեյթրեյլերՄերիլ Սթրիփ
Նախորդ նյութը

«Հայֆիլմ»-ի կառավարման փոփոխություն․ կառավարությունը քննարկման է ներկայացրել նոր որոշման նախագիծ

Հաջորդ նյութը

«Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

Առնչվող Նյութեր

«Սատանան կրում է Prada 2». հրապարակվել են նոր թիզերի կադրերը

«Սատանան կրում է Prada 2». հրապարակվել են նոր թիզերի կադրերը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
01.02.2026

Դեբյուտային թրեյլերը կհրապարակվի փետրվարի 2-ին․ ֆիլմում վերադարձել են Մերիլ Սթրիփը, Էն Հեթըուեյը, Էմիլի Բլանթը և Սթենլի Տուչին։

Թողարկվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված «Պատերազմ և քոչարի» ֆիլմի թրեյլերը

Թողարկվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված «Պատերազմ և քոչարի» ֆիլմի թրեյլերը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
14.04.2025

«Պատերազմ և քոչարի» ֆիլմը հայկական վարձույթ է մտնում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ: Թողարկվել է կրկնօրինակված թրեյլերը:

Ներկայացվել է «Արտավազդ 2-րդ. Հռոմի և Պարթևստանի միջև» ֆիլմի թրեյլերը

Ներկայացվել է «Արտավազդ 2-րդ. Հռոմի և Պարթևստանի միջև» ֆիլմի թրեյլերը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
01.04.2025

«Պարտնյոր Ֆիլմ» կինոընկերությունը ներկայացրել է Հռոմի և Պարթևստանի միջև հայտնված Արտավազդ Բ թագավորի մասին պատմող ֆիլմի թրեյլերը: Պատմությունը, գիտությունը և...

Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
17.02.2025

Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը: Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ մանկապատանեկան կատակերգությունը կինոթատրոնների մեծ էկրանին կցուցադրվի մարտի...

Հաջորդ նյութը
«Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

«Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    8 կիսումներ
    Կիսվել 3 Հրապարակել X-ում 2
  • Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    45 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: