• Վերջին
  • Հանրաճանաչ
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

«Հայֆիլմ»-ի կառավարման փոփոխություն․ կառավարությունը քննարկման է ներկայացրել նոր որոշման նախագիծ

02.02.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Գովազդ
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

05.10.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

«Հայֆիլմ»-ի կառավարման փոփոխություն․ կառավարությունը քննարկման է ներկայացրել նոր որոշման նախագիծ

Կառավարությունը առաջարկում է «Հայֆիլմ»-ի պետական բաժնետոմսերի կառավարումը փոխանցել ԿԳՄՍ նախարարությանը՝ կինոոլորտի վերակազմավորման նպատակով։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
02.02.2026
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале
2
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

2026 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որը վերաբերում է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունների փոխանցմանը նույն նախարարությանը։ Հանրային քննարկման փուլը սահմանված է մինչև 2026 թվականի փետրվարի 6-ը։

Նախագծով առաջարկվում է, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում նախատեսվում է իրականացնել բաժնետոմսերի հանձնման-ընդունման գործընթացը և ապահովել դրանց գրանցումը համապատասխան ռեեստր վարող կազմակերպության կողմից։ Այդ գործողությունների հետ կապված ծախսերը կկատարվեն նախարարության միջոցների հաշվին։

«Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը ճանաչվել է գերակա շահ Ակադեմիական քաղաքի համար

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականից «Հայֆիլմ» կինոստուդիան գտնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո, սակայն գրեթե մեկ տասնամյակ այն փաստացի չի գործում՝ գտնվելով կայուն անկման վիճակում։ Այս իրավիճակում, կառավարության գնահատմամբ, անհրաժեշտ է փոփոխել կառավարման մոդելը և կինոստուդիայի պետական բաժնետոմսերի կառավարումը փոխանցել ոլորտի քաղաքականություն մշակող մարմնին՝ մշակույթի և կրթության համար պատասխանատու նախարարությանը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ ժամանակակից աշխարհում կինոարտադրությունը դիտարկվում է ոչ միայն որպես մշակութային գործունեություն, այլ նաև որպես ռազմավարական տնտեսական ճյուղ։ Որպես օրինակ նշվում են մի շարք երկրներ՝ Մեծ Բրիտանիա, Կանադա, Հարավային Կորեա, Նոր Զելանդիա, որտեղ կինոարդյունաբերությունը նպաստում է արտահանման աճին, նոր տեխնոլոգիաների ներգրավմանը, կրթական համակարգի ամրապնդմանը և հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը։ Այդ փորձը ցույց է տալիս, որ կինոարտադրությունն ունի բազմակողմ ազդեցություն՝ տեխնոլոգիաներից և տուրիզմից մինչև շինարարություն, լոգիստիկա և մարքեթինգ։

«Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը ճանաչվել է գերակա շահ Ակադեմիական քաղաքի համար

Հայաստանի պարագայում կառավարությունը նպատակ ունի ձևավորել համապարփակ կինոարդյունաբերական համակարգ, որը կնպաստի ստեղծարար ներուժի զարգացմանը, արտադրական ենթակառուցվածքների արդիականացմանը և միջազգային շուկաներում հայկական կինոյի ներկայության ընդլայնմանը։ Այդ նպատակով փաստաթղթում նշվում է «Հայֆիլմ»-ի վերագործարկման ծրագիրը, որը նախատեսվում է դիտարկել որպես հիմնական գործիք՝ «կինոարտադրական քաղաքի» գաղափարի իրականացման համար։ Համալիրը պետք է ներառի ֆիլմարտադրության և հետարտադրության ծառայություններ, մասնագիտական կրթություն և կինոժառանգության պահպանման ենթակառուցվածքներ։

Նախագծի հեղինակները ընդգծում են, որ առաջարկվող փոփոխությունը չի ենթադրում պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում։ Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ կառավարման լիազորությունների փոխանցումը նախարարությանը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել պետական սեփականություն հանդիսացող ռեսուրսները և ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխան կինոարդյունաբերական ենթակառուցվածք։

Փաստաթուղթը կապվում է նաև գործող ռազմավարական փաստաթղթերի հետ՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի կիրառման ապահովման, Կառավարության 2021–2026 թվականների ծրագրի և «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի նպատակների շրջանակում։ Ըստ հիմնավորման՝ նախաձեռնությունը պետք է նպաստի ոլորտի կառավարման մեխանիզմների բարեփոխմանը, ավելի թափանցիկ գործելաոճի հաստատմանը և հավելյալ միջոցների գեներացմանը՝ հայկական կինոարտադրանքի ստեղծման, տարածման և կինոժառանգության պահպանման համար։

«Հայֆիլմի» նոր կյանքի խոստումը հին անորոշությունների մեջ. նախարարը այցելել է կինոստուդիան

«Հայֆիլմ»-ի վերագործարկման գաղափարը կապվում է արդեն իսկ 2026 թվականի պետական բյուջեում ամրագրված ծրագրերի հետ։ Մասնավորապես, բյուջեով նախատեսված է «Կինոքաղաքի ստեղծում» միջոցառումը, որի համար կառավարությունը հատկացրել է 360 մլն դրամ։ «ԿինոՊրես»-ը դեռևս դեկտեմբերին պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու ծրագրի բովանդակությունն ու իրականացման մեխանիզմները, սակայն նախարարությունը տեղեկացրել էր, որ պատասխան պատրաստելու համար անհրաժեշտ է 30 օր։ Չնայած այդ ժամկետի ավարտին, մինչև այժմ հարցման պատասխան չի տրամադրվել։

Այսպիսով, ներկայացված նախագիծը միտված է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերի վերաիմաստավորմանը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես պատմական կառույց, այլ որպես ապագա կինոարդյունաբերական հարթակ։ Մինչ փետրվարի 6-ը հանրային քննարկման փուլում գտնվող նախաձեռնությունը կարող է դառնալ առանցքային քայլ Հայաստանի կինոոլորտի կառավարման նոր մոդելի ձևավորման ճանապարհին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 30
Պիտակներ՝ ԿառավարությունԿԳՄՍ նախարարությունկինոստուդիաՀայաստանՀայֆիլմ
Նախորդ նյութը

«Սատանան կրում է Prada 2». հրապարակվել են նոր թիզերի կադրերը

Հաջորդ նյութը

«Սատանան կրում է Prada 2». ներկայացվել է սիքվելի թրեյլերը

Առնչվող Նյութեր

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

Հեղինակ՝ KinoPress Staff
07.10.2026

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության երկու թափուր պաշտոնների համար, որոնց աշխատանքի շրջանակում է կինոյի ոլորտը։

Հաջորդ նյութը
Дьявол носит Prada 2: вышел трейлер с Энн Хэтэуэй, Мэрил Стрип и Эмили Блант

«Սատանան կրում է Prada 2». ներկայացվել է սիքվելի թրեյլերը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    31 կիսումներ
    Կիսվել 12 Հրապարակել X-ում 8
  • Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
  • «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: