Օգոստոսի 22-ին YouTube-ում Warner Bros. Pictures պաշտոնական ալիքում հայտնվել է ռեժիսոր Էդվարդ Նորթոնի «Motherless Brooklyn» քրեական դրամայի թրեյլերը, որում գլխավոր դերերը խաղացել են Բրյուս Ուիլիսը, Ուիլեմ Դեֆոն, Ալեք Բոլդուինը եւ Էդվարդ Նորթոնը:
Ֆիլմը հանդիսատեսին տեղափոխում է 20-րդ դարի 50-ական թվականների Նյու Յորք: Ըստ սյուժեի, խաբեբա դետեկտիվը մանկատնից դուրս է հանում չորս որբերի: Տղաները կուրորեն նվիրված են իրենց հովանավորին եւ պատրաստ են կատարել իր ցանկացած հանձնարարություն: Հերոսներից մեկը՝ Տուրետի համախտանիշով տառապող՝ Լայոնել Էսսրոգը, որը պետք է դառնա իսկական դետեկտիվ, հետաքննում է Միննայի սպանության գործը:
«Motherless Brooklyn» միջազգային պրեմիերան կկայանա Տորոնտոյի կինոփառատոնում, իսկ հայկական վարձույթում ֆիլմը կթողարկվի դեկտեմբերի 5-ին, դիստրիբյուտոր Կարո Պրեմիեր: