Մոսկվայում 71 տարեկան հասակում մահացել է «Երալաշ» երգիծական կինոամսագրի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: Մահվան պատճառ են դարձել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդությունները: Գրաչևսկին դեկտեմբերի վերջ հոսպիտալացվել էր Ռուսաստանի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում, նրա վիճակը գնահատվում էր ծանր:
Բորիս Գրաչևսկին ծնվել է Մերձմոսկվայում 1949-ին, հեռակա կարգով սովորել է ՎԳԻԿ-ում «Կինոարտադրության կազմակերպում» ֆակուլտետում: Հետագայում որպես ադմինիստրատոր համագործակցել է խորհրդային հայտնի բեմադրիչների հետ: 1974 թվականին կազմակերպել է «Երալաշը», որը ղեկավարել է մինչ այսօր: