«Ամերիկյան սարսափ պատմություն» եւ «Երգչախումբ» սերիալների ռեժիսոր Ռայան Մըրֆին «Ավարտական» մյուզիքլ կբեմադրի, որը կթողարկվի Netflix-ում: Նկարն արդեն ունի տպավորիչ դերասանական կազմ՝ Մերիլ Սթրիփ, Նիկոլ Քիդման, Արիանա Գրանդե, Աքվաֆինա, և այլոք:
Սյուժեի կենտրոնում կհայտնվեն բրոդվեյցի չորս դերասաններ, որոնք կորցրել են երբեմնի փառքը: Մի օր նրանք իմանում են միջնակարգ դպրոցներից մեկում ավարտական քննությունը չեղարկելու մասին, քանի որ աշակերտուհիներից մեկն իր հետ է կանչել իր ընկերուհուն: Հերոսները որոշում են գնալ այնտեղ եւ կարգուկանոն հաստատել, միաժամանակ կրկին հայտնի դառնալ:
«Ավարտական» մյուզիքլի պրեմիերան կայացել է Բրոդվեյում 2018 թվականին: Այն ստացել է «Թոնի» թատերական մրցանակի 6 անվանակարգեր և հանրության հավանության է առժանացել, այդ պատճառով էկրանավորումը միայն ժամանակի հարց էր: