Հայտնի են C2C տարածաշրջանային շուկայի մասնակիցները: Հայտերի ընդունման երկու ամիսների ընթացքում հարթակը ստացել է 40 կինոնախագիծ և 21 աշխատանքային փուլում գտնվող ֆիլմեր, որոնցից ընտրվել են 11-ը: Միջազգային ընտրական կոմիտեում ընդգրծված ներկայացված են եղել կինոգործիչներ Գերմանիայից, Ֆրանսիային, ԱՄՆ-ից: Նախագծերը չորս երկրներից են` Հայաստան, Թուրքիա, Վրաստան և Իրան:
C2C նախագծերի շուկա անցած ֆիլմերն են`
ԹԱԿԱՐԴ, Տաթև Հակոբյան, Հայաստան
ԵԼԵՆԱ ՏՈՐԹ (ԹԻԹԵՌՆԻԿ), Լիլիթ Մովսիսյան, Հայաստան
PAS DE TROIS, Դիանա Կարդումյան, Հայաստան
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՐԿԻՆՔ, Աննա Սարուխանովա, Վրաստան
ԼԻԶԱՆ ՊՈՌՆԻԿ Է, Գեորգի Վարսիմաշվիլի, Վրաստան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ, Միշո Անթաձե, Վրաստան
ՏՆՎՈՐԸ, Ամիր Հոսեյն Ասղարի, Իրան
ՕՐՈՐՈՑԱՅԻՆ, Մահբուբ Սոլթանի, Ամիր Ահթար Սոհեիլի, Իրան
ԳՅՈՒԼԻԶԱՐ, Բելքըս Բայրաք, Թուրքիա
ԻՄ ՄԻՋԻ ՀԵՐՈՍԸ, Սինան Սերթալ, Թուրքիա
ՄԱՍԿԱՐԱԴ, Նուրի Ջիհան Օզդողան, Թուրքիա
C2C աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկա են ընտրվել
5 ԵՐԱԶՈՂՆԵՐՆ ՈՒ ՄԻ ՁԻ, Վահագն Խաչատրյան, Արեն Մալաքյան, Հայաստան
ՄԵԼ, Իննա Սահակյան, Հայաստան
ՇՐՋԱՓԱԿՈՒՄ, Հակոբ Մելքանյան, Հայաստան
ԳՈՒՐԻ ԴԵԴԱ ԹՈՒԻԱ, Գեորգի Փարկոսաձե, Վրաստան
ԻՄ ՏՈՒՆԸ ԾԻԱԾԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ Է, Նաթյա Արաբուլի-Վեբեր, Վրաստան
ԲԱՆՋԱՐԻ ԱՅԳԻ ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ, Բեսիկ Սոլոմանաշվիլի, Վրաստան
ԵՐԿՈՒ ՇՈՒՆ, Ամիր Ազիզի, Իրան
ՀԵՏՔԵՐ, Զեյնեփ Դադաք, Թուրքիա
ԼԵՅԼԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ, Բարըշ Հանջըօղուլլարը, Թուրքիա
ԱՉՔԻՆ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ, Սեզգին Ջենգիզ, Թուրքիա
Որպես GAIFF Pro-ի բաղադրիչ՝ C2C Տարածաշրջանային համատեղ արտադրության շուկան Փոքր Կովկասի տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ ֆիլմի նախագիծը, ինչպես նաև այն ներկայացնել կինոոլորտի միջազգային մասնագետներին՝ խթանելով և հաստատելով համագործակցություն երկրների միջև:
C2C Տարածաշրջանային համատեղ արտադրության շուկան անցկացվելու է հուլիսի 7-14-ը: