Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Ջորջ Քլունին կարող է դառնալ Amazon Studios-ի «Նուրբ բար» / «The Tender Bar» ապագա ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը: Այս մասին հաղորդում է Deadline-ը: Amazon-ի ներկայացուցիչները դեռևս մեկնաբանություններ չեն տվել:
Ավելի վաղ Քլունին պլանավորում էր սկսել MGM-ի համար «Տղաները նավակում» / «Boys in the Boat» վեպի էկրանավորումը. ֆիլմը պետք է պատմեր Վաշինգտոնի համալսարանի թիավարության թիմի մասին, որը ոսկե մեդալ էր ստացել 1936 թվականի Օլիմպիական խաղերում: Համաճարակային սահմանափակումների պատճառով նա ստիպված էր հետաձգել ժապավենի արտադրությունը:
«Նուրբ բար» ֆիլմի հիմքում ընկած են Ջ․Ռ. Մերինգեր համանուն հուշագրությունները: Ավելի վաղ էկրանավորման իրավունքը պատկանում էր Sony-ին, սակայն այն բանից հետո, երբ նշանակված ռեժիսոր Թեդ Մելֆին դուրս մնաց նախագծից, ընկերությունը նրանց զիջեց այն Amazon հոլդինգին:
Ներկայում Քլունին և Amazon-ը բանակցություններ են վարում: Նրանց հաջող ավարտի դեպքում ժապավենի արտադրությամբ կարող է զբաղվել Ջորջ Քլունիի և Գրանտ Հեսլովի Smokehouse Pictures ընկերությունը: