Ռուսաստանի մեծագույն կինոարտադրող ընկերությունններից մեկը՝ «Գլավկինո»-ն պատրաստվում է սնանկության մասին հայտարարություն անել, հայտնում է «Կոմերսանտը»: Այդ տեղեկությունը հասանելի է դարձել իրավաբանական անձանց գործունեության տեղեկատվություն պարունակող «Ֆեդռեսուրս» կայքում:
«Գլավկինո» ՍՊԸ-ն (…) պատրաստակամ է դիմել Մոսկվայի մարզի Արբիտրաժային դատարան դիմում ներկայացնելով, որ հաշվի առնելով «Գլավկինո» ՍՊԸ-ի սնանսկության նշաննեի առկայությունը (…) ընկերությունը անվճարունակ (սնանկ) չանաչել – շնվում է ընկերության կայքում:
«Գլավկինո»-ի պավիլիոններում նկարահնվել են «Դեպի վերև», «Էկիպաժ», «Վիկինգ», «Պաշտպանները», տարածք են վարձակալել նաև բազմաթիվ հեռուստաշոուներ: Տարածքի և տեխնիկայի վարձակալությունը, դեկորացիաների կառուցումը և այլ հեռուստա- ու կինոարտադրական ծառայություն մատուցելը հասույթի հիմնական աղբյուրն էր:
Նշվում է, որ սնանկության պատճառ է հանդիսացել ստուդիայի պարտքերը, որ կազմում են 2,9 միլիարդ ռուբլի: Փորձագետները համեմատեցին պարտքի չափսը հոլիվուդյան միջին ֆիլմի բյուջեի հետ:
«Գլավկինո» ընկերությունը հիմնադել էր ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը և Իլյա Բաչուրինը 2008 թվականին: Ավելի ուշ իրենց միացավ «Առաջին ալիքի» ղեկավար Կոնստանտին Էրնստը: 2017 թվականից գլխավոր վարկատուից կինոստուդիաի միանձնյա իրավատեր դարձավ ՎՏԲ բանկը, գնելով այն հիմնադիրներից 500.000 ռուբլիով: