Քավեա և Ամիրանի կինոթատրոնների ցանցերը հայտարարել են, որ դադարեցնում են ռուսերենով ֆիլմերի ցուցադրությունները:
«Հունիսի 20-ից Թբիլիսիի բոլոր կինոթատրոններում ռուսերեն թարգմանությամբ ֆիլմեր և անիմացիա այլևս չի ցուցադրվի: Այժմ ֆիլմերը կարելի է դիտել վրացերեն կամ անգլերեն լեզուներով»,-հայտարարել են Թբիլիսիի կինոթատրոնների ասոցիացիայից՝ չմանրամասնելով, թե ինչի հետ է կապված նման որոշումը:
2009 թվականին Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել «Հեռարձակման մասին» օրենքում, որոնց համաձայն արտասահմանյան արտադրության ֆիլմերը պետք է հեռարձակվեն երկրում միայն այն պայմանով, որ դրանք կրկնօրինակվեն վրացերեն, կամ ցուցադրվեն բնօրինակի լեզվով՝ վրացերեն ենթագրերով, հեռուստասերիալները կարող են ցուցադրվել միայն պետական լեզվով:
Օրենքի ընդունումից հետո Վրաստանում ֆիլմերը ցուցադրվում էին վրացերեն կրկնօրինակությամբ, բազմաձայն ետկադրային թարգմանությունով, ենթարգերով, անգլերեն և ռուսերեն: Կինոթատրոնները հանդիսատեսին ընտրության հնարավորություն էին տրամադրվում: Վերջին օրերի լարվածության պատճառով կինոթատրոնները դադարեցրել են ռուսալեզու ցուցադրությունները: