Հիշեզնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Ֆակտորը տեղեկացրել էր, որ կինոռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» գեղարվեստական-խաղարկային ֆիլմի երկրորդ մասը պետք է նկարահանվեր այս գարնանը: Ապրիլի սկզբին ներդրողի հետ պետք է պայմանագիր կնքվեր, գումարը փոխանցվեր, ապա մեկնարկեին նկարահանումները: Սակայն, կորոնավիրուսի պատճառով ներդրողը հրաժարվել էր ֆինանսավորել ֆիլմը:
Վտանգված էր նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի տրամադրած 40 միլիոն դրամը, որը կարող էր ջուրն ընկնել:
Այժմ նախագծին միացել են պրոդյուսեր Էդգար Կարապետյանը և Անի Որսկանյանը: Նկարի արտադրողներն են «Օրդեր ֆիլմ փպրոդաքշնը», «Մեմոքասթը» և ռուսաստանյա «Բոլշոյե կինո» ընկերությունը, որը զբաղվելու է ֆիլմի հետարտադրական շրջանով: Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Օրդյանը: Գլխավոր դերերում են Հերմինե Ստեփանյանը («Սպիտակ») և Միխայիլ Գոմիաշվիլին («Պատանդները»):
Ֆիլմի թողարկումը նախատեսվում էր 2020 թվականին, սակայն ներկային համաճարակաբանական իրավիճակում ամեն բան անհայտ է: