Նոյեմբերի 14-ին հայկական կինոթատրոնների էկրաններին է բարձրանալու «Ford ընդդեմ Ferrari» ֆիլմը «Օսկար» մրցանակի հավակնորդ, «Սահմանը անցնելով» եւ «Լոգան» ֆիլմերի ռեժիսոր, փորձառու կինեմատոգրաֆիստ Ջեյմս Մենգոլդի կողմից. ֆիլմ, որը ոգեշնչված է իրական իրադարձություններով, դրամա բարեկամության ուժի մասին, որն ընդմիշտ փոխել է ավտոմրցարշավների պատմությունը:
Չնայած մրցակիցների բոլոր ջանքերին, Էնցո Ֆերարին միշտ հաղթող է դուրս եկել մրցավազքում: Ոչ պակաս հավակնոտ Հենրի Ֆորդը որոշել է վերջ դնել իր փառքին եւ, իր շուրջը համախմբելով ինքնավստահ ու լկտի կոնստրուկտորներին ու ինժեներներին, ստեղծել է այնպիսի մեքենա, որը կարող է հավասար մրցել իտալացու հետ: Լե Մանի ամենահեղինակավոր մրցապայքարում այս երկուսը կբախվեն կատաղի մենամարտում, բայց ում կողմից կլինի հաղթանակը՝ հանդգնությա՞ն, թե՞ փորձի, Ֆորդի՞, թե՞ Ֆերրարիի:
«Ford ընդդեմ Ferrari» հաղթանակի պատմություն է դառը նստվածքով, որը սովորել է հենց կյանքից: Գլխավոր դերերում են օսկարակիր Մեթ Դեյմոնն ու Քրիստիան Բեյլը: Մենգոլդի նկարահանող թիմում շատերը նախկինում համագործակցել են ռեժիսորի հետ, ինչպես օրինակ «Օսկար» մրցանակի հավակնորդ օպերատոր Ֆիդոն Պապամայկլը:
Սա ավտոսպորտի պատմության մեջ ամենասպասված դրվագներից մեկն էր՝ Քերոլ Շելբին, իր անսանձելի փորձարկող օդաչու Քեն Մայլզի հետ սերտ համագործակցությամբ, մշակում է սկզբունքորեն նոր ավտոմեքենա, որը 1966 թվականին շրջանցել է իտալացի լեգենդար Էնցո Ֆերրարիի մարզամեքենաները Լե Մանի 24-ժամյա մրցարշավում: Սա ոչ ստանդարտ մտածող մարդկանց թիմի պատմությունն է, ովքեր հաղթահարում են աներևակայելի խոչընդոտներ նպատակին հասնելու և իրենց ոչ սովորական սրամտության, վճռականության և կամքի ուժի շնորհիվ:
Քրիստիան Բեյլի դերասանական կարիերայում կա ոգոիով ուժեղ մի շարք հերոսներ. իրական մարդկանց խաղալով, լինի դա Դիկի Էկլունդը «Մարտիկ» սպորտային դրամայում կամ Դիկ Չեյնիի «Իշխանություն» բայոպիկում, նա հատկապես ուշադիր սուզվում է կերպարի մեջ, փոխանցելով իր կերպարների էությունը: