• Վերջին
  • Հանրաճանաչ
Կինոարդյունաբերությունը կորոնավիրուսի պատճառով կարող է 5 մլրդ դոլար կորցնել

Կինոարդյունաբերությունը կորոնավիրուսի պատճառով կարող է 5 մլրդ դոլար կորցնել

08.03.2020
Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

15.11.2026
Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

15.11.2026
Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

13.11.2026
Գովազդ
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.11.2026
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

12.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

12.11.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 16 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Վերլուծություն

Կինոարդյունաբերությունը կորոնավիրուսի պատճառով կարող է 5 մլրդ դոլար կորցնել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
08.03.2020
Բաժին՝ Վերլուծություն
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Կինոարդյունաբերությունը կորոնավիրուսի պատճառով կարող է 5 մլրդ դոլար կորցնել
4
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Կորոնավիրուսը սկսում է ավելի ու ավելի նկատելի կործանարար ազդեցություն ունենալ համաշխարհային կինոաշխարհի վրա: Չինաստանում կինոթատրոնները փակվել են արդեն մի քանի շաբաթ, բայց հիմա կորոնավիրուսը ազդում է Հարավային Կորեաի, Իտալիաի եւ նույնիսկ Ճապոնիաի, աշխարհի երրորդ խոշորագույն կինոշուկայի վրա: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ COVID-19-ը տեսանելի ապագայում կարող է 5 մլրդ դոլարի վնաս հասցնել դրամարկղային մուտքերի նվազման եւ կինոարտադրության կրճատման պատճառով: Եվ այդ գումարը կաճի, եթե այլ շուկաներում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում, որտեղ այսօր գրանցվել է հիվանդության 100 հաստատված դեպք եւ վեց մահացու ելքեր, իրադրությունը վատթարանա:

Չինաստանում, դրամարկղային մուտքերով աշխարհի երկրորդ խոշորագույն շուկյում, պրեմիերաների մորատորիումը մեծապես ազդել է ինչպես հոլիվուդյան, այնպես էլ տեղական ստուդիաների եկամուտների վրա: Անցյալ տարի չինական ավանդական Նոր տարվա ընթացքում տեղական կինոթատրոններում դրամարկղային մուտքերը, Artisan Gateway ընկերության տվյալների համաձայն, կազմել են 1,75 մլրդ դոլար: Այս տարի հունվարի 24-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում տեղական հավաքները կազմել են 4,2 մլն դոլար: Վերլուծաբանները հաշվարկել են, որ փետրվարի վերջին չինական շուկայի կորուստները կարող են կազմել առնվազն 2 մլրդ դոլար: Ներկա մակարդակի վերականգնմանը պետք է սպասել առնվազն մի քանի շաբաթ, կամ նույնիսկ ամիս:

Որքան երկար են փակ մնում չինական կինոթատրոնները, այնքան ավելի են կուտակվում ֆիլմեր, որոնք սպասում են շուկա դուրս գալուն: Եվ առայժմ անհասկանալի է, թե արդյոք հոլիվուդյան խոշոր նախագծերն առանց ցավի կտեղավորվեն այն ժամանակացույցում, երբ կինոթատրոնները վերջապես կբացվեն:

Հանգստյան օրերին Հարավային Կորեայում, աշխարհի հինգերորդ խոշորագույն շուկայում, դրամարկղային մուտքերը նվազել են 80 տոկոսով: Դրամարկղային մուտքերի առաջատար է դարձել Universal / Blumhouse ընկերությունների «Անտեսանելի մարդը» սարսափ ֆիլմը, որը մեկնարկային փուլում հավաքել է համեմատաբար համեստ 1,1 մլն դոլար: Ինչպես նշել է դիստրիբյուտորը. «հարթակները բաց էին, բայց կարող էին եւ չաշխատել, ոչ մի տարբերություն»:

Փետրվարի եկամուտը Հարավային Կորեայում նվազել է գրեթե 70 տոկոսով։ KOBIS-ի տվյալներով՝ դրամարկղային մուտքերի հաշվառման ազգային ծառայությունը պարզել է, որ նախորդ ամսվա ընթացքում բոքս-օֆիսը կազմել է 52 մլն դոլար՝ 7,3 մլն այցելությամբ, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում դրամարկղը հասել է 158 մլն դոլարի՝ 22,3 մլն այցելությամբ: CGV-ն, Հարավային Կորեայի խոշորագույն կինոթատրոնների ցանցը, փակել է իր բոլոր ինը հարթակները Հարավային Թեգու քաղաքում, երկրի չորրորդ խոշորագույն քաղաքում, որտեղ գրանցված է հաստատված վարակների գրեթե երկու երրորդը: CGV-ի Տեգուի սահմաններից դուրս գտնվող թատրոնների համար անցկացվող սեանսների ծավալը կրճատվել է մոտ կեսով: Այլ խոշոր ցանցեր, ինչպիսիք են Lotte կինոթատրոնը եւ Megabox-ը, նաեւ կրճատում են սեանսները եւ աշխատող անձնակազմը՝ նվազագույնի հասցնելու անձնական շփումները: Ընդ որում, CGV-ում զեկուցել են, որ ամեն առավոտ ստուգում են բոլոր աշխատակիցների ջերմաստիճանը հենց աշխատավայրում:

Փետրվարի 29-ին Շանհայի եւ Հոնկոնգի այգիներից հետո փակվել է Տոկիոյի Դիսնեյլենդը: Այգին կբացվի մարտի 15-ից ոչ շուտ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանում այգիների փակումից Disney-ը ընթացիկ եռամսյակում 280 մլն դոլարի վնաս կկրի:

Իտալիայում արդեն փակվել է երկրի կինոթատրոնների մոտավորապես կեսը, հիմնականում ամենահարուստ հյուսիսային մասում. այնտեղ գրանցվել է 1694 հաստատված վարակ եւ 34 մահացու դեպք: Կորոնավիրուսի դեմ ձեռնարկված միջոցներին ի պատասխան՝ իտալական կինոթատրոնների հասույթը վերջին հանգստյան օրերին նվազել է 76 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ: Vue International առաջատար անկախ ցուցադրողը նշել է, որ Իտալիայի հյուսիսում 17 հարթակ է փակել՝ Իտալիայի իշխանությունների ցուցումով:

Իտալիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որտեղ կորոնովիրուսը բռնկվել է նման մասշտաբներով, սակայն հիվանդության դեպքերն այժմ բազմապատկվում են ամբողջ Եվրոպայում՝ Իտալիայի հարեւան Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից մինչեւ հեռավոր Հյուսիսային Դանիա, որտեղ TV2 հանրային հեռուստաալիքի գործադիր տնօրենը դրական արդյունք է ստացել վիրուսի նկատմամբ Իտալիայի հյուսիսում լեռնադահուկային հանգստից վերադառնալուց հետո:

Կտրուկ վերաձեւավորվում են տարբեր երկրներում ռելիզների գրաֆիկը: MGM-ը եւ Universal-ը չեղյալ են հայտարարել Ջեյմս Բոնդի մասին հոբելյանական ֆիլմի չինական պրեմիերան եւ հետաձգել են հիմնական պրեմիերայի ամսաթիվը: «Ջուդի» ֆիլմի պրոմո-արշավի շրջանակներում Ռենե Զելվեգերը պետք է Ճապոնիա այցելեր փետրվարին, սակայն արդյունքում նա տեղական ԶԼՄ-ներին հարցազրույցներ է տվել Սկայպի միջոցով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 74
Պիտակներ՝ DisneyMGMUniversalլրահոսկորոնավիրուսՀարավային ԿորեաՃապոնիաՉինաստանՋեյմս ԲոնդՋուդի
Նախորդ նյութը

Հայտնի է դարձել, թե ինչ վնասներ կկրի ստուդիան «Մահանալու ժամանակ չկա» տեղափոխելու պատճառով

Հաջորդ նյութը

Մահացել է դերասան Մաքս ֆոն Սյուդովը

Առնչվող Նյութեր

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.11.2026

Կինոյի հիմնադրամի շուրջ նոր վեճը բացեց հին հարցը․ եթե կանոնների մշակմանը մասնակցել է նաև ոլորտը, ինչո՞ւ պատասխան է պահանջվում միայն...

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

2026-ի պետական աջակցության մրցույթի հայտերի ընդունումից մեկ ամիս անց փորձագիտական կազմերը դեռ չեն հրապարակվել, իսկ կանոնակարգային ժամկետները մրցույթի ավարտը հասցնում...

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

ԱՊՀ երկրների կինոշուկաներում տեղական ֆիլմերն ուժեղացնում են դիրքերը, մինչդեռ ռուսական կինոն բախվում է մրցակցության և տեղայնացման նոր պահանջների։

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.09.2026

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի կինովարձույթի հասույթը կազմել է 2,13 մլրդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով 34,9%-ով՝ ավելի քիչ նոր թողարկումներով։

Հաջորդ նյութը
Մահացել է դերասան Մաքս ֆոն Սյուդովը

Մահացել է դերասան Մաքս ֆոն Սյուդովը

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը վերադարձրել է ստացած ֆինանսավորումը՝ վարձույթում վաստակելով 363 մլն դրամ

    2 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: