• Վերջին
  • Հանրաճանաչ
Ընդունվել է կինոռեեստրի վարման և հիմնանյութերի պահպանման կարգը

Հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու կարգը

28.12.2023
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինոարտադրություն

Հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու կարգը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
28.12.2023
Բաժին՝ Կինոարտադրություն, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Ընդունվել է կինոռեեստրի վարման և հիմնանյութերի պահպանման կարգը
143
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԿԻՆՈՊՐԵՍ: Կառավարության նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի թվում հաստատվել է «Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» որոշումը: Սա «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի շրջանակում ոլորտը համակարգող երկրորդ ընդունված կարգն է:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման և ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման, համատեղ ֆիլմարտադրության զարգացման, ինչպես նաև միջազգային կինոնախագծերի ստեղծման պայմանների հստակեցման և իրավակարգավորման հանգամանքներով:

ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում համատեղ արտադրությունն իրականացվում է «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիայի և Անկախ պետությունների համագործակցության «Համաձայնագիր համատեղ ֆիլմարտադրության մասին» փաստաթղթի դրույթներին համապատասխան։ Համարտադրող կողմերից յուրաքանչյուրն իր երկրում համատեղ իրականացվող կինոնախագծի համար պետք է ստանա համատեղ արտադրության կարգավիճակը փաստող հավաստագիր: Հավաստագրված համատեղ արտադրության կարգավիճակը նշանակում է պետական որոշակի ֆինանսավորման համար անհրաժեշտ ազգային կարգավիճակի ձեռքբերում և ազգային ֆիլմերի համար նախատեսված արտոնություններից օգտվելու հնարավորություն, այդ թվում՝ վարձութային շուկայի ընդլայնում:

Նշված կարգավիճակը դեռևս չի գործում Հայաստանի Հանրապետությունում, սակայն ոլորտի բարեփոխման նպատակով այն սահմանվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով և ներկայում ենթակա է կիրարկման: Միաժամանակ, այն ապահովում է համատեղ ֆիլմարտադրության շրջանակում կողմերի համահավասար կարգավիճակի իրավական կողմը: Օրինակ՝ Eurimages-ը, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջում է, որ աջակցվող նախագծերն ունենան համատեղ արտադրության պաշտոնական կարգավիճակ:

Հիմնական արտադրող երկիրը նախ ամբողջությամբ հաստատում է համատեղ արտադրության կարգավիճակը, որին հաջորդում են ֆինանսավորման ավելի փոքր մասնաբաժին ունեցող երկրները։ Հիմնական արտադրության երկիրը որոշվում է ֆինանսավորման մասնաբաժնով։

Ըստ այդմ՝ համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու կարգով սահմանվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան իրավահարաբերություններ, որոնք կնպաստեն ազգային ֆիլմերի մրցունակության բարձրացմանը, պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությանը, ինչպես նաև ազգային ֆիլմերի միջազգային տարածմանը:

Համատեղ արտադրության կարգավիճակը տրամադրում և այն դադարեցնում է Ազգային մարմինը, որի ստեծումն այժմ ընթացքի մեջ է: Ամբողջական փաթեթը հասանելի է այստեղ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Կառավարությունը հաստատեց «Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը հաստատելու մասին» որոշումը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ ԿառավարությունԿԳՄՍ նախարարությունկինոարտադրությունհամատեղ արտադրությունՀայաստան
Նախորդ նյութը

Մահացել է Ալեքսանդր Սոկուրովի սցենարիստ և համահեղինակ Յուրի Արաբովը

Հաջորդ նյութը

«Կնքահայրը» կարող է դառնալ անօրինական. ԱԺ-ն նոր առաջարկ է արել

Առնչվող Նյութեր

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Երկու լուսին» ֆիլմի cash rebate-ի համար նախատեսվել է 1,922 մլն դրամ․ ծրագրի 124,335 մլն դրամ բյուջեից պայմանագրերով մնում է 13,162...

Հաջորդ նյութը
«Կնքահայրը» կարող է դառնալ անօրինական. ԱԺ-ն նոր առաջարկ է արել

«Կնքահայրը» կարող է դառնալ անօրինական. ԱԺ-ն նոր առաջարկ է արել

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Մեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների փառատոն

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: