• Լրահոս
  • Թրենդային
  • All
  • Ֆինանսավորում
  • Կինոարտադրություն
  • Կինովարձույթ
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Հեռուստատեսություն
  • Հայաստան
  • ԱՊՀ
  • Տեխնոլոգիա
  • Գրախոսություն
  • Ընտրանի
  • Մահախոսական
«Նյութապաշտները»՝ սիրո և ինքնաճանաչման քնքուշ պատմություն

«Նյութապաշտները»՝ սիրո և ինքնաճանաչման քնքուշ պատմություն

24.06.2025
Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

12.02.2026
«Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

«Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

07.02.2026
Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

06.02.2026
ԳՈՎԱԶԴ
Կինոթատրոններում շուտով՝ «Ոսկե դուբլ» ֆիլմը Նիկիտա Սիմոնյանի և «Արարատի» մասին

«Արարատ 73» ֆիլմի առաջին շաբաթը Ռուսաստանի կինովարձույթում

04.02.2026
«Լենֆիլմ»-ը վերադարձավ քաղաքին․ Սանկտ Պետերբուրգը ստանձնում է լեգենդար կինոստուդիայի ճակատագիրը

«Լենֆիլմ»-ը վերադարձավ քաղաքին․ Սանկտ Պետերբուրգը ստանձնում է լեգենդար կինոստուդիայի ճակատագիրը

02.02.2026
«Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

«Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

02.02.2026
Дьявол носит Prada 2: вышел трейлер с Энн Хэтэуэй, Мэрил Стрип и Эмили Блант

«Սատանան կրում է Prada 2». ներկայացվել է սիքվելի թրեյլերը

02.02.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

«Հայֆիլմ»-ի կառավարման փոփոխություն․ կառավարությունը քննարկման է ներկայացրել նոր որոշման նախագիծ

02.02.2026
«Սատանան կրում է Prada 2». հրապարակվել են նոր թիզերի կադրերը

«Սատանան կրում է Prada 2». հրապարակվել են նոր թիզերի կադրերը

01.02.2026
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

30.01.2026
«Золотой дубль»: как не получилось кино про победу

«Արարատ 73». ինչպես չստացվեց հաղթանակի մասին ֆիլմը

30.01.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կինոծրագրերի իրականացում․ ինչ է նախատեսում ԿԳՄՍ նախարարությունը 2026 թվականին

29.01.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • English
  • Русский
Չորեքշաբթի, 18 Փետրվարի, 2026
  • Մտնել
ԿինոՊրես
  • ԼՈՒՐԵՐ
    • All
    • ԱՊՀ
    • Ընտրանի
    • Ինտերնետ
    • Կինոարտադրություն
    • Կինովարձույթ
    • Հայաստան
    • Հարևաններ
    • Հեռուստատեսություն
    • Մահախոսական
    • Տեխնոլոգիա
    • Ֆինանսավորում
    Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

    Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

    «Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

    «Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    Կինոթատրոններում շուտով՝ «Ոսկե դուբլ» ֆիլմը Նիկիտա Սիմոնյանի և «Արարատի» մասին

    «Արարատ 73» ֆիլմի առաջին շաբաթը Ռուսաստանի կինովարձույթում

    «Լենֆիլմ»-ը վերադարձավ քաղաքին․ Սանկտ Պետերբուրգը ստանձնում է լեգենդար կինոստուդիայի ճակատագիրը

    «Լենֆիլմ»-ը վերադարձավ քաղաքին․ Սանկտ Պետերբուրգը ստանձնում է լեգենդար կինոստուդիայի ճակատագիրը

    «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    «Հայֆիլմ»-ի կառավարման փոփոխություն․ կառավարությունը քննարկման է ներկայացրել նոր որոշման նախագիծ

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    Կինոծրագրերի իրականացում․ ինչ է նախատեսում ԿԳՄՍ նախարարությունը 2026 թվականին

    Կինոթատրոններում շուտով՝ «Ոսկե դուբլ» ֆիլմը Նիկիտա Սիմոնյանի և «Արարատի» մասին

    Կինոթատրոններում շուտով՝ «Ոսկե դուբլ» ֆիլմը Նիկիտա Սիմոնյանի և «Արարատի» մասին

    ԿԳՄՍ նախարարի ասուլիսում կինեմատոգրաֆիայի ոլորտը չքննարկվեց

    ԿԳՄՍ նախարարի ասուլիսում կինեմատոգրաֆիայի ոլորտը չքննարկվեց

    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • All
    • Կինոշուկաներ
    • Մրցանակներ
    • Ցուցահանդես
    • Փառատոներ
    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

    2026 թվականի փառատոների և մրցանակաբաշխությունների օրացույցը. Ոսկե Ծիրան, ՌեԱնիմանիա և ավելին

    2026 թվականի փառատոների և մրցանակաբաշխությունների օրացույցը. Ոսկե Ծիրան, ՌեԱնիմանիա և ավելին

    «Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

    «Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
Բան չգտա
Բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Բան չգտա
Բոլոր արդյունքները
Գլխավոր Գրախոսություն

«Նյութապաշտները»՝ սիրո և ինքնաճանաչման քնքուշ պատմություն

Սերգեյ Հովսեփյան
24.06.2025
Գրախոսություն
ընթերցելու ժամանակ՝ 2 րոպե
0
«Նյութապաշտները»՝ սիրո և ինքնաճանաչման քնքուշ պատմություն
94
ԴԻՏՈՒՄ
FacebookWhatsAppLinkedIn

Անկեղծ ասենք, A24 ընկերության «Նյութապաշտները» ֆիլմի պաստառներն ու սոցցանցերում հնչող աղմուկը խոստանում էին հերթական թեթևասիրտ ռոմանտիկ կատակերգություն՝ գայթակղիչ հոլիվուդյան աստղերով, որոնք, թվում էր, եկել են պարզապես զվարճանալու նկարահանման հրապարակում ու մեկ անգամ էլ գեղեցիկ երևալու համար: Սակայն արդեն դիտումից հետո ակնհայտ դարձավ, որ մեկուկես ժամվա ընթացքում հանդիսատեսը հանդիպում է խոր, նուրբ ու ջերմ մի պատմության, որը շոյում է հոգին ու ստիպում մտածել։

Սա այն դեպքերից է, երբ գայթակղիչ գովազդը քեզ տանում է կինոդահլիճ մի սովորական երկուշաբթի երեկո, ու պարզվում է, որ էկրանին քեզ սպասում է մտերմիկ ու մտածված մի գործ։ Հասկանալի է, թե ինչու այսքան հանդիսատես էր եկել՝ վայելելու այս ֆիլմը։

Սյուժեն ու կերպարները

Ֆիլմի կենտրոնում Լյուսին է՝ միջին տարիքի մի մասնագետ, ով աշխատում է «Adore» ընկերությունում որպես մեթչմեյքեր, ժողովրդական լեզվով ասած՝ «խնամախոսուհի»։ Նրա աշխատանքն է գտնել համապատասխան զուգընկերներ հաճախորդների համար՝ խառնվելով նրանց կյանքերին ու պատմություններին, փորձում հաշվի առնել ամեն դետալ, ամեն փոքրիկ ցանկություն ու պահանջ։ Գլխավոր հերոսուհին դարձել է հարաբերությունների շուկայի վարպետ, սակայն ներսում մշտապես ապրում է մի անորոշություն, հարցադրում, արդյո՞ք այդ ամենն իրական զգացմունքների մասին է, թե՞ պարզապես հաշվարկված գործարք։ Նա մշտապես մտածում է անձի սեփական ինքնարժեքի մասին:

Ֆիլմի ընթացքը ցուցադրում է Լյուսիի հոգեբանական անցումները, երբ նա բախվում է առաջին լուրջ մասնագիտական ճգնաժամին, մեկ այլ հերոսուհու սրտի հարցերով շփոթությանը։ Սա ստիպում է նրան վերագնահատել իր դերը, մտածել հարաբերությունների բուն էության մասին։

Ռեժիսոր Սելին Սոնը, լինելով նախկին մեթչմեյքեր, հիանալի գիտի այս աշխարհի ներքին մեխանիզմներն ու նրբերանգները։ Այդ անձնական փորձն օգնում է սցենարը դարձնել համոզիչ ու բնական, հեռու արհեստականությունից։

Կերպարների բազմաշերտությունը

Երեք գլխավոր հերոսներն էլ վառ, իրական ու անկեղծ են ներկայացված. նրանք ոչ թե «հոլիվուդյան» կաղապարներ են, այլ ապրող, շնչող մարդիկ՝ իրենց անցյալով, մոլորություններով ու ներքին կասկածներով։ Դակոտա Ջոնսոնը հիանալիորեն կերտում է Լյուսիի կերպարը՝ ընդգծելով նրա ներքին պայքարը՝ նյութապաշտության ու սիրո միջև։ Դակոտան երևի միակ մարդն է ում քյաքուլը սազում է: Սակայն պետք է խոստովանել, որ հաճախակի էկրանին տեսնում ենք պարզապես «Մոխրագույնի հիսուն երանգների» Անասթեյշային: Քրիս Էվանսն ու Պեդրո Պասկալն էլ վստահ են իրենց դերերում, մեկը՝ մի քիչ ինֆանտիլ ու անվստահ, մյուսն՝ նյութապես ապահով, բայց զգացմունքային բացերով։

Անմոռանալի պահերն ու մթնոլորտը

Առանձին հիշարժան տեսարաններից մեկը հարսանիքի պարն է, որտեղ օպերատորական աշխատանքը մեզ սահուն տանում է հանդիսասրահի բոլոր կողմերով, ընդգրկում տարբեր զույգերի, տարբեր ազգությունների, հասակի, տարիքի ու կողմնորոշման մարդկանց։ Կադրի մեջ կարևորը ոչ թե արտաքինը կամ սոցիալական կարգավիճակն է, այլ զգացմունքների անխառն գեղեցկությունը։

Հատուկ հաճույք է պատճառում նաև ֆիլմի դանդաղ ու հանգիստ ռիթմը, որն օգնում է նկատել մանրուքները՝ հայացքներ, լռություններ, դադարի ուժն ու նուրբ խաղը։ Ֆիլմը նկարահանված է Kodak ժապավենի վրա, ու դա շոշափելի ջերմություն ու գույն է հաղորդում պատկերին, լրացնելով հուզական հարուստ երաժշտական ձևավորումը, որն էլ ավելի է խորացնում bittersweet տրամադրությունը։

Եզրափակելով

«Նյութապաշտները» սիրո ու ինքնաճանաչման մասին անկեղծ, զգայուն ու մտածված ֆիլմ է։ Այն ստիպում է հասկանալ, որ իրական հարաբերությունները շատ ավելին են, քան հաշվարկն ու պահանջների ցանկը. դրանք պահանջում են հոգատարություն, համբերություն ու շատ հաճախ՝ պատրաստակամություն բացվել դիմացինի առաջ։ Ֆիլմն ապացուցում է, որ երբեմն արժե դանդաղեցնել ընթացքը, գնահատել ներկան ու ընդունել այդ անորոշ, բայց քաղցր գործարքը, որի անունն է սեր։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Թեմաներ գրախոսություն
Նախորդ գրառում

Կյանքից հեռացել է Գուժ Մանուկյանը

Հաջորդ գրառում

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարություն է տարածել մրցույթի նախանական արդյունքների հրապարակման ժամկետների խախտման վերաբերյալ

Նման նյութեր Posts

«Золотой дубль»: как не получилось кино про победу

«Արարատ 73». ինչպես չստացվեց հաղթանակի մասին ֆիլմը

Սերգեյ Հովսեփյան
30.01.2026
0

«Արարատի» հաղթանակի պատմությունը խեղդվում է կլիպային մոնտաժի, վատ գրաֆիկայի և նոստալգիական պաթոսի մեջ՝ իրական մարզական դրամայի փոխարեն։

«Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

«Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

Սերգեյ Հովսեփյան
24.01.2026
0

Հայաստանյան վարձույթում այժմ կարելի է տեսնել «Սպասուհին» («The Housemaid»)՝ փակ տարածքում ծավալվող լարված էրոտիկ թրիլլեր շքեղ առանձնատան ներսում, գլխավոր դերերում՝...

«Իմ հայկական ուրվականները». Հայրենիքի կերպարը հոր մարմնավորմամբ

«Իմ հայկական ուրվականները». Հայրենիքի կերպարը հոր մարմնավորմամբ

Սերգեյ Հովսեփյան
17.07.2025
0

Թամարա Ստեփանյանի նոր վավերագրական ֆիլմը՝ «Իմ հայկական ուրվականները», դառնում է հուզիչ ճանապարհորդություն հիշողության, ինքնության ու հոր հանդեպ սիրո խորքերում։

«Մի պարզ պատահար»՝ առանց լռելու իրավունքի

«Մի պարզ պատահար»՝ առանց լռելու իրավունքի

Սերգեյ Հովսեփյան
14.07.2025
0

Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ժապավենը՝ սրամիտ ու մռայլ առակ ցավի, աբսուրդի և ռեժիմի լծի տակ ապրելու մասին:

Հաջորդ գրառում
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարություն է տարածել մրցույթի նախանական արդյունքների հրապարակման ժամկետների խախտման վերաբերյալ

  • Նոր մանրամասներ «Հարրի Փոթեր» սերիալի մասին և 2025 թ. նկարահանումների մեկնարկը Լիվսդենում

    Նոր մանրամասներ «Հարրի Փոթեր» սերիալի մասին և 2025 թ. նկարահանումների մեկնարկը Լիվսդենում

    2 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • «Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

    2 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • «Վենոմ 3. վերջին պարը» ֆիլմի առաջին թրեյլերը կարելի է դիտել

    16 shares
    Կիսվել 6 Tweet 4
  • Մահացել է դերասանուհի Դայան Քիթոնը: Վուդի Ալենի ֆիլմերի, «Կնքահայրը» եռագրության և շատ այլ ֆիլմերի ու սերիալների աստղը 79 տարեկան էր: Հատված «Ընտանիքի հիմնաքարը» ֆիլմից:
  • Սիսիան, բաց մի թող լավագույն կարճամետրաժ ֆիլմերի դիտման հնարավորությունը։ Արի՛ Սիսիանի մշակույթի կենտրոն։ #կինոպրես #կինոլուր
  • Սիսիան, բացիր սիրտդ կինոյի առաջ։ Քաղաքում մեկնարկում է 8-րդ միջազգային Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը։ Արի միասին բացահայտենք հայկական կինոյի նոր անունները։ #կինոպրես #կինոլուր #kinopress
  • Վաչե Թովմասյանը @Vache Tovmasyan , Կարեն Կարագուլյանը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրի Բորիսովը տոնում են վերջինիս մասնակցությունը մրցանակաբաշխության կարճ ցուցակում: Արդեն հայտնի է, որ Բորիսովը չի ստացել մրցանակ: «Ոսկե Գլոբուսի» հաղթողներին տեսեք մեր կայքում: #կինոպրես #կինոլուր #kinopress
  • Օգոստոսի 8-ից դիտեք «Արկածներ ժամանակի լաբիրինթոսում» նոր անիմացիոն ֆիլմը հայերեն կրկնօրինակմամբ ԿինոԼոռի-ում։ 👇 Ամրագրի՛ր զանգի միջոցով 📲 +374 94 725878 #ԿինոԼոռի #KinoLori #կինոթատրոն#վանաձոր#vanadzor#cinemavanadzor
  • 🍿 Վանաձորում բացվել է @kinoloriam կինոթատրոն: Ցուցադրություն ամեն օր։ Սիրով Սպասում ենք ձեզ՝ 📞 094 725 878 Կարեն Դեմիրճյան 25/1 (Երկաթուղայինների այգի) #վանաձոր #vanadzor #cinemavanadzor #կինոթատրոն #կինոլոռի
  • Հայաստանը նախորդ տարվա նման ֆրանսիական Անսի քաղաքում մասնակցել է հունիսի 9-15-ն այնտեղ անցկացվող անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի MIFA կինոշուկային, որտեղ ներկայացել է սեփական տաղավարով: Կինոշուկա էր մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը: Հայաստանի տաղավարը ղեկավարում էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Հայաստանի տաղավարում աշխատում էին «Պոպոկ Անիմեյշն Ստուդիո», «ՕՆօֆֆ Ստուդիո», «Արտ-Ստեպ Ստուդիո», «ՌԵԱԿՏ Փրոդաքշն» ընկերությունների պրոդյուսերները: «Անսի»-ն աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից է: Այն ստեղծվել է որպես Կաննի կինոփառատոնի մի մաս, այնուհետեւ` 1960-ից սկսել է գործել որպես առանձին կինոփառատոն: Անիմացիոն ֆիլմերին նվիրված այս փառատոնն ամեն տարի կազմակերպվում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում. մասնակցում են շուրջ 6-7 հազար մասնագիտացած անիմատորներ եւ մոտ 400 լրագրողներ` աշխարհի տարբեր անկյուններից:
Telegram Facebook Youtube Instagram TikTok Twitter RSS

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist