• Վերջին
  • Հանրաճանաչ
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

13.11.2026
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.11.2026
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

12.11.2026
Գովազդ
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

12.11.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

07.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

07.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Շաբաթ, 14 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինոարտադրություն

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

«Երկու լուսին» ֆիլմի cash rebate-ի համար նախատեսվել է 1,922 մլն դրամ․ ծրագրի 124,335 մլն դրամ բյուջեից պայմանագրերով մնում է 13,162 մլն։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026
Բաժին՝ Կինոարտադրություն, Ֆինանսավորում
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում
29
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

«Երկու լուսին» կարճամետրաժ ֆիլմի արտադրության նպատակով կատարված ներդրումների մասնակի վերադարձը կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի կինոյի հիմնադրամին գումար կհատկացնի։ Ֆիլմի արտադրող «Ռենեսանս Ֆիլմ» ՍՊԸ-ի համար նախատեսված վերադարձի ընդհանուր գումարը կազմում է 1 մլն 922 հազար 200 դրամ։

«Երկու լուսին»-ը մինչ cash rebate-ի հատկացումը պետական ֆինանսավորում էր ստացել նաև արտադրության համար։ 2025 թվականի ֆինանսավորման պայմանագրով նախագծի համար պետական բյուջեից նախատեսվել էր 2025-ին 17 մլն դրամ, իսկ 2026-ին՝ ևս 3 մլն դրամ՝ առանց ԱԱՀ-ի։ ԱԱՀ-ն ներառյալ պետական ֆինանսավորման նախատեսված ընդհանուր ծավալը երկու տարիների համար կազմում է 24 մլն դրամ։ Նախագծի արտադրության ժամանակացույցը սահմանված էր 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 25-ը։

Պայմանագիրը կնքվել է պետական բյուջեի «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագիր» ծրագրի «11008. Կինոարտադրության ներդրումների վերադարձ» միջոցառման շրջանակում։ Գումարից 1 մլն 601 հազար 800 դրամը Հայաստանի կինոյի հիմնադրամին հատկացվում է պայմանագրի ստորագրումից հետո, իսկ 320 հազար 400 դրամը՝ հանձնման-ընդունման արձանագրության ստորագրումից հետո։

Վերադարձը վերաբերում է ֆիլմի արտադրության ընթացքում ՀՀ ռեզիդենտ և հարկ վճարող կազմակերպություններից ու անհատ ձեռնարկատերերից կինոարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար կատարված ծախսերին։ Մեխանիզմը գործում է ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 412-Ն որոշմամբ սահմանված կարգով։

Կրկին փորձիր
Kinokatalog

Կրկին փորձիր

2026 · Կատակերգություն · 90 ր. · Հայաստան
26 փետրվարի 2026
Ֆիլմի մասին ▶ Թրեյլեր

Տարեկան 124,3 մլն դրամից պայմանագրերով բաշխվել է 111,2 մլն-ը

2026 թվականի պետական բյուջեով ներդրումների մասնակի վերադարձի համար նախատեսված տարեկան հատկացումը կազմում է 124 մլն 335 հազար դրամ։ Բյուջետային ծրագրով միջոցառման նպատակը կինոարտադրության ոլորտում ներդրումների վերադարձի մեխանիզմի գործարկումն ու կինոարդյունաբերության զարգացումն է։

Մինչ «Երկու լուսին» ֆիլմի նոր պայմանագիրը «ԿինոՊրես»-ի ուսումնասիրած հրապարակված պայմանագրերով ծրագրի շրջանակում արդեն բաշխված էր 109 մլն 250 հազար 675 դրամ․

  • «Սևանիկ»՝ 15 953 175 դրամ,
  • «Թանկարժեք տղաներ»՝ 43 454 000 դրամ,
  • «Թունելից 13 կմ հեռավորության վրա»՝ 26 404 900 դրամ,
  • «Կրկին փորձիր»՝ 23 438 600 դրամ։

«Երկու լուսին»-ի համար նախատեսված 1 մլն 922 հազար 200 դրամը գումարելուց հետո հրապարակված պայմանագրերով ստանձնված ֆինանսական պարտավորությունների ընդհանուր ծավալը հասնում է 111 մլն 172 հազար 875 դրամի։ Հետևաբար, 124 մլն 335 հազար դրամ տարեկան հատկացումից պայմանագրերով դեռևս չբաշխված է 13 մլն 162 հազար 125 դրամ, կամ ծրագրի տարեկան բյուջեի շուրջ 10,6 տոկոսը։

Օպա՜, պապա
Kinokatalog

Օպա՜, պապա

2026 · Ընտանեկան, Կատակերգություն · 103 ր. · Հայաստան
29 ապրիլի 2026 (լայն վարձույթ)
Ֆիլմի մասին

«Օպա պապա» և «Մի գդալ սեր» նախագծերը հաստատված են, բայց պայմանագրերը հրապարակված չեն

Cash rebate-ի ֆինանսավորման ամբողջ պատկերը դրանով չի ավարտվում։ ԿԳՄՍ նախարարությունը դեռ մարտի 26-ին հայտնել էր, որ ծրագրով ստացվել է 10 հայտ՝ շուրջ 1,4 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, որոնցից վեցը հաստատվել են։ Այդ ցանկում ընդգրկված էին «Թանկարժեք տղաներ», «Կրկին փորձիր», «Օպա պապա», «Մի գդալ սեր», «Թունելից 13 կմ հեռավորության վրա» և «Սևանիկ» նախագծերը։

Այդ վեցից «Օպա պապա» ֆիլմի ներդրումների մասնակի վերադարձի վերաբերյալ առանձին պայմանագիր կամ ֆինանսավորման չափ ԿԳՄՍ նախարարության հրապարակված նյութերում օգոստոսի 24-ի դրությամբ չի հայտնաբերվել։ Դեռ հունիսի սկզբին «ԿինոՊրես»-ը արձանագրել էր, որ հաստատված «Օպա պապա» և «Մի գդալ սեր» նախագծերի պայմանագրերն ու ֆինանսավորման պայմանները հրապարակային հասանելի չէին։

Նույն վիճակում է նաև «Մի գդալ սեր» ֆիլմի cash rebate-ը․ նախագիծը նախարարության կողմից պաշտոնապես նշված է հաստատվածների շարքում, սակայն հատկացվող գումարի չափն ու համապատասխան պայմանագիրը դեռ հրապարակված չեն։ Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվելու է սեպտեմբերի 3-ից։

Մի գդալ սեր
Kinokatalog

Մի գդալ սեր

2026 · Մելոդրամա · 102 ր. · Հայաստան
3 սեպտեմբերի 2026 (լայն վարձույթ)
Ֆիլմի մասին ▶ Թրեյլեր

Այսպիսով, հրապարակված պայմանագրերով հաշվարկված 13,162 մլն դրամ մնացորդի կողքին առկա են առնվազն երկու ավելի վաղ հաստատված նախագծեր, որոնց cash rebate-ի ֆինանսական պայմանները հրապարակային չեն։

«Կրկին փորձիր»-ի դեպքում կիրառվել է այլ վճարման սխեմա

Ծրագրի արդեն կնքված պայմանագրերը նաև նույն կերպ չեն կառուցվել։ «Կրկին փորձիր» ֆիլմի համար մայիսի 14-ին կնքված պայմանագրով «Պոզիտիվ Փրոդաքշն»-ին նախատեսվել է 23 մլն 438 հազար 600 դրամ, սակայն վճարումների կառուցվածքը տարբերվել է նախորդ շահառուների պայմանագրերից։

Եթե առաջին պայմանագրերով ընդհանուր գումարի 80 տոկոսը նախատեսվում էր փոխանցել ստորագրումից հետո, իսկ մնացած 20 տոկոսը՝ հանձնման-ընդունման արձանագրությունից հետո, «Կրկին փորձիր»-ի դեպքում վճարումը բաժանվել է երեք փուլի՝ 2 մլն 760 հազար դրամ պայմանագրի ստորագրումից հետո, 16 մլն 772 հազար 200 դրամ՝ երրորդ եռամսյակում, և 3 մլն 906 հազար 400 դրամ՝ հանձնման-ընդունման արձանագրությունից հետո։ Այսինքն՝ պայմանագրի կնքումից անմիջապես հետո նախատեսված էր ընդհանուր գումարի 11,8 տոկոսը։

Թունելից 13 կմ հեռավորության վրա
Kinokatalog

Թունելից 13 կմ հեռավորության վրա

Հոգեբանական թրիլլեր · 145 ր.
Ֆիլմի մասին

«Երկու լուսին»-ի նոր պայմանագրում կրկին կիրառվել է երկու փուլով ֆինանսավորման կառուցվածք՝ 1,6018 մլն դրամ պայմանագրի ստորագրումից հետո և 320,4 հազար դրամ՝ հանձնման-ընդունման արձանագրությունից հետո։

Պայմանագրով միջոցառման իրականացման և հաշվետվությունների ներկայացման պարտավորությունը դրված է Հայաստանի կինոյի հիմնադրամի վրա։ «Երկու լուսին»-ի թողարկման ժամկետի կամ ներդրումների վերադարձի առանձին վերջնաժամկետի վերաբերյալ փաստաթղթում լրացուցիչ տվյալներ չեն նշվում։

ԿԳՄՍ նախարարությունը մարտին հայտնել էր, որ cash rebate ծրագրով ներկայացված 10 հայտերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1,4 մլրդ դրամ։ Միևնույն ժամանակ, գործող կարգով ներդրումների մասնակի վերադարձի բազային չափը համապատասխան ծախսերի առնվազն 25%-ն է։

Եթե 1,4 մլրդ դրամը դիտարկենք որպես վերադարձի հաշվարկման հիմք հանդիսացող ծախսերի ծավալ, ապա նվազագույն՝ 25% վերադարձի համար անհրաժեշտ կլիներ շուրջ 350 մլն դրամ։ Մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեով ամբողջ «Կինոարտադրության ներդրումների վերադարձ» միջոցառման համար նախատեսվել է ընդամենը 124,335 մլն դրամ։

Այսինքն՝ տարեկան բյուջեն համարժեք է հայտերի նշված 1,4 մլրդ դրամ ծավալի ընդամենը մոտ 8,9%-ին, մինչդեռ վերադարձի սահմանված բազային չափը առնվազն 25% է։ 25% նվազագույն վերադարձի համար անհրաժեշտ գումարը տարեկան նախատեսված բյուջեից մոտ 2,8 անգամ մեծ է։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 192
Պիտակներ՝ cash rebateԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

Հաջորդ նյութը

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Առնչվող Նյութեր

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
09.11.2026

Արամ Ասատրյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող գեղարվեստական ֆիլմը կինոթատրոններ կհասնի 2027 թվականի փետրվարի 4-ին։ Գլխավոր դերը մարմնավորում է...

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
08.11.2026

ԿԳՄՍ նախարարությունը չի հստակեցրել՝ 2026 թվականին կինոյի աջակցության նոր մրցույթներ կլինե՞ն։ Հայտնի է դարձել նաև, թե ուր է ուղղվել բյուջեի...

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Հեղինակ՝ KinoPress Staff
05.11.2026

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով նախատեսված պետական ֆինանսավորում տրամադրելու կարգը մինչ օրս ընդունված չէ։ Կառավարությունը համապատասխան...

Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
31.10.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթների առաջին արդյունքները․ 90 հայտից գնահատման փուլ է անցել 43 նախագիծ՝ 272,7 մլն դրամի...

Հաջորդ նյութը
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: