• Լրահոս
  • Թրենդային
  • All
  • Ֆինանսավորում
  • Կինոարտադրություն
  • Կինովարձույթ
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Հեռուստատեսություն
  • Հայաստան
  • ԱՊՀ
  • Տեխնոլոգիա
  • Գրախոսություն
  • Ընտրանի
  • Մահախոսական
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

04.01.2026
«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

20.06.2026

«ԿինոՊրես»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սերգեյ Հովսեփյանն ընդգրկվել է 84-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության քվեարկողների կազմում

19.06.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

16.06.2026
ԳՈՎԱԶԴ
Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

16.06.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Շուրջ 250 ֆիլմի հարց․ ինչ բացթողում բացեց Անսիի ծրագրի հետաձգումը

14.06.2026
Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

13.06.2026
Մարտունու «Մուշ» կինոթատրոնը կվերադարձվի պետությանը․ Դատախազության հայցը բավարարվել է

Մարտունու «Մուշ» կինոթատրոնը կվերադարձվի պետությանը․ Դատախազության հայցը բավարարվել է

11.06.2026
Սամվել Թադևոսյանն ու Շողակաթ Վարդանյանը՝ Եվրոպական կինոակադեմիայի նոր անդամներ

Սամվել Թադևոսյանն ու Շողակաթ Վարդանյանը՝ Եվրոպական կինոակադեմիայի նոր անդամներ

11.06.2026
«ՄԷԿ ԿԱԴՐ» 24-րդ փառատոնը մեկնարկել է. Երևանում կցուցադրվի 109 ֆիլմ

«ՄԷԿ ԿԱԴՐ» 24-րդ փառատոնը մեկնարկել է. Երևանում կցուցադրվի 109 ֆիլմ

10.06.2026
Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

09.06.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Ռուսաստանում արգելվել են «Կոչիր ինձ քո անունով» և ևս երկու ֆիլմ

09.06.2026
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի ազգային մրցույթը կներկայացնի 15 ֆիլմ

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի ազգային մրցույթը կներկայացնի 15 ֆիլմ

09.06.2026
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • English
  • Русский
Կիրակի, 21 Հունիսի, 2026
  • Մտնել
ԿինոՊրես
  • ԼՈՒՐԵՐ
    • All
    • ԱՊՀ
    • Ընտրանի
    • Ինտերնետ
    • Կինոարտադրություն
    • Կինովարձույթ
    • Հայաստան
    • Հարևաններ
    • Հեռուստատեսություն
    • Մահախոսական
    • Տեխնոլոգիա
    • Ֆինանսավորում
    «Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

    «Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

    «Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

    «Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

    Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

    Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    Շուրջ 250 ֆիլմի հարց․ ինչ բացթողում բացեց Անսիի ծրագրի հետաձգումը

    Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

    Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

    Մարտունու «Մուշ» կինոթատրոնը կվերադարձվի պետությանը․ Դատախազության հայցը բավարարվել է

    Մարտունու «Մուշ» կինոթատրոնը կվերադարձվի պետությանը․ Դատախազության հայցը բավարարվել է

    Սամվել Թադևոսյանն ու Շողակաթ Վարդանյանը՝ Եվրոպական կինոակադեմիայի նոր անդամներ

    Սամվել Թադևոսյանն ու Շողակաթ Վարդանյանը՝ Եվրոպական կինոակադեմիայի նոր անդամներ

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    Ռուսաստանում արգելվել են «Կոչիր ինձ քո անունով» և ևս երկու ֆիլմ

    «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերանվանվել է «Մանու Ֆեստ»

    «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերանվանվել է «Մանու Ֆեստ»

    Հայաստանը սկսում է «Օսկար»-ի իր թեկնածուի ընտրությունը

    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • All
    • Կինոշուկաներ
    • Մրցանակներ
    • Ցուցահանդես
    • Փառատոներ

    «ԿինոՊրես»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սերգեյ Հովսեփյանն ընդգրկվել է 84-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության քվեարկողների կազմում

    «ՄԷԿ ԿԱԴՐ» 24-րդ փառատոնը մեկնարկել է. Երևանում կցուցադրվի 109 ֆիլմ

    «ՄԷԿ ԿԱԴՐ» 24-րդ փառատոնը մեկնարկել է. Երևանում կցուցադրվի 109 ֆիլմ

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի ազգային մրցույթը կներկայացնի 15 ֆիլմ

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի ազգային մրցույթը կներկայացնի 15 ֆիլմ

    «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերանվանվել է «Մանու Ֆեստ»

    «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերանվանվել է «Մանու Ֆեստ»

    Հայաստանը սկսում է «Օսկար»-ի իր թեկնածուի ընտրությունը

  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
Բան չգտա
Բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Բան չգտա
Բոլոր արդյունքները
Գլխավոր Լուրեր Կինոարտադրություն

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

ԿինոՊրեսը ամփոփել է Հայաստանի կինոյի հիմնադրամի 2025 թվականի գործունեությունը՝ բյուջեի, պայմանագրերի և մրցութային գործընթացների համադրությամբ։

Սերգեյ Հովսեփյան
04.01.2026
Կինոարտադրություն, Հայաստան, Վերլուծություն, Ֆինանսավորում
ընթերցելու ժամանակ՝ 3 րոպե
0
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում
73
ԴԻՏՈՒՄ
FacebookWhatsAppLinkedIn

2025 թվականը Հայաստանի կինոյի հիմնադրամի համար անցավ բազմաշերտ գործընթացների պայմաններում, որտեղ համատեղվել էին նախկին տարիներին ընդունված պարտավորությունների կատարումը, նոր մրցութային փուլերի սահմանափակ իրականացումը և պետական ֆինանսավորման գործիքների գործնական կիրառման տարբեր մոդելներ։ Տարվա ավարտին ձևավորվում է ամբողջական պատկեր, որը «ԿինոՊրես»-ը դիտարկել է տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համադրման միջոցով՝ պետական բյուջեից, նախարարության հետ կնքված պայմանագրերից, ինչպես նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեության վերաբերյալ հրապարակային տեղեկություններից։

Պետական բյուջեի շրջանակը և ֆինանսավորման կառուցվածքը

2025 թվականին կինեմատոգրաֆիայի ոլորտի համար պետական բյուջեով նախատեսված էին մի քանի հիմնական նպատակային ուղղություններ՝

  • ֆիլմարտադրություն՝ 478 882 000 դրամ,
  • կինոֆոտոֆոնո ժառանգության վերականգնում և թվայնացում՝ 81 059 000 դրամ,
  • Կինոյի հիմնադրամի գործունեության ապահովում՝ 102 257 600 դրամ,
  • կինոարվեստի հանրահռչակում՝ 55 689 300 դրամ,
  • ներդրումների մասնակի վերադարձ (cash rebate)՝ 124 335 000 դրամ։

Այս միջոցները պետական մարմինների կողմից ամբողջությամբ տրամադրվել են Հայաստանի կինոյի հիմնադրամին դրամաշնորհային ձևաչափով, առանց օրենքով սահմանված մրցութային ընթացակարգի՝ որպես ոլորտային պետական քաղաքականության իրականացման գործիք։

Պայմանագրային հարաբերությունները նախարարության և հիմնադրամի միջև

Տարվա ընթացքում նախարարության և հիմնադրամի միջև կնքվել են մի շարք պայմանագրեր և հավելյալ համաձայնագրեր, որոնք ընդգրկել են ինչպես մշակութային միջոցառումների իրականացումը, այնպես էլ ֆիլմարտադրության, ժառանգության պահպանման և միջազգային ներկայացման ծրագրերը։

Տարվա սկզբին և ընթացքում ֆինանսավորում է հատկացվել միջազգային կինոփառատոների և շուկաների շրջանակում հայկական ներկայության ապահովմանը (Բեռլին, Կաններ, Անսի), առանձին ֆիլմերի ցուցադրություններին արտերկրում (Վատիկան, Պոմպիդու կենտրոն), ինչպես նաև Հարություն Խաչատրյանի 70-ամյակի և Հենրիկ Մալյանի 100-ամյակի հոբելյանական և մշակութային միջոցառումներին։ Միաժամանակ, տարվա ընթացքում վերանայվել և ավելացվել են հիմնադրամի գործունեության ապահովման ծախսերը՝ սկզբնական 102,2 մլն դրամից հասնելով 206,6 մլն դրամի։

2025 թվականին նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի և հավելյալ համաձայնագրերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 877,7 մլն դրամ՝ ներառելով ինչպես ֆիլմարտադրության, այնպես էլ հիմնադրամի գործունեության ապահովման, միջազգային ներկայացվածության և կինոժառանգության ծրագրերը։

Ֆիլմարտադրության ֆինանսավորում. մրցույթներ և պարտավորություններ

Թեև օրենքը պահանջում է անցակցնել տարեկան երկու մրցույթ, որոնց հաղթողների ֆինանսավորումը պետք է մեկնարկի տարվա ընթացքում՝ 2025 թվականին անցկացվել է մեկ մրցույթ, որի արդյունքում ֆինանսավորում է հաստատվել 13 ֆիլմի նախագծի համար։ Սակայն հաստատված նախագծերի ֆինանսավորման մոդելը տարբեր է եղել.

  • 7 նախագծի համար նախատեսված էր ֆինանսավորում հենց 2025 թվականին՝ ընդհանուր 95 990 000 դրամ։
  • 6 նախագծեր ստացել են «ֆինանսավորման որոնման» կարգավիճակ՝ ընդհանուր 430 064 950 դրամ ծավալով, առանց ապահովված ֆինանսավորման աղբյուրի։
  • Բացի այդ, հիմնադրամը ստանձնել է պարտավորություններ՝
    • 2 նախագծի ֆինանսավորում 2026 թվականին՝ 48 000 000 դրամ,
    • 1 նախագծի ֆինանսավորում 2027 թվականին՝ 10 000 000 դրամ։

Այսպիսով, մրցույթի շրջանակում ձևավորվել է ոչ միայն ընթացիկ տարվա, այլև առաջիկա երկու տարիների ֆինանսական պարտավորությունների փաթեթ։

Նախորդ տարիների մրցույթների ազդեցությունը 2025 թվականի վրա

2025 թվականի պայմանագրային պատկերը ցույց է տալիս, որ տարվա ընթացքում էական ծավալով իրականացվել են նախորդ տարիների մրցույթներով հաստատված նախագծերի վճարումներ։ Մասնավորապես՝

  • երկրորդ և հաջորդ վճարումներ՝ 2024 թվականի միակ մրցույթի նախագծերի համար,
  • առանձին վճարումներ՝ 2021 և 2023 թվականների մրցութային փուլերից ընտրված ֆիլմերի համար,
  • որոշ նախագծերի դեպքում ֆինանսավորման մոդելի փոփոխություն և ժամկետների տեղափոխում։

Այս հանգամանքը ձևավորում է մի իրավիճակ, որտեղ 2025 թվականը գործում է ոչ միայն որպես նոր մրցույթի տարի, այլև որպես նախորդ տարիներից եկող պարտավորությունների իրականացման փուլ։

2025 թվականի «ֆիլմարտադրություն» բյուջետային հոդվածով նախատեսված 478,9 մլն դրամից շուրջ 389,4 մլն դրամը (մոտ 81 տոկոսը) ուղղվել է նախորդ մրցութային տարիների ընթացքում ընտրված նախագծերի ֆինանսավորմանը, ինչը էապես սահմանափակել է նույն տարվա մրցույթի շրջանակում նոր նախագծերի անմիջական ֆինանսավորման հնարավորությունը։

2025 թվականի մրցույթի արդյունքում ձևավորվել են ինչպես նույն տարվա վճարումներ, այնպես էլ հաջորդ տարիների պարտավորություններ․ 2026 թվականին՝ 48 մլն դրամ, 2027 թվականին՝ 10 մլն դրամ, իսկ մի շարք նախագծերի ֆինանսավորումը պայմանավորված է ապագա ֆինանսավորման աղբյուրների ներգրավմամբ։

Կինոժառանգություն և վերականգնում

Կինոֆոտոֆոնո ժառանգության պահպանման և վերականգնման ուղղությամբ իրականացված ծրագրերը առավել հստակ համընկնում են բյուջետային հատկացումների հետ։ 2025 թվականին կնքվել է պայմանագիր 81 059 000 դրամի շրջանակում՝ ներառելով մի շարք դասական ֆիլմերի թվայնացում և վերականգնում (որոնց թվում են «Պեպո», «Երկորդ քարավան» ֆիլմերը, Հարություն Խաչատրյանի, Հենրիկ Մալյանի և Ռոզալիա Ֆրանգուլյանի ֆիլմերը), ինչպես նաև արխիվային պատկերների պահպանություն։ Այս ուղղությամբ պետական բյուջեի և փաստացի պայմանագրերի համապատասխանությունը առավել ամբողջական է։

Միջազգային համագործակցություն և հուշագրեր

2025 թվականին Հայաստանի կինոյի հիմնադրամում առկա տեղեկությունների համաձայն ունեցել է գործող համագործակցության հուշագրեր երեք երկրների կինոկառույցների հետ՝

  • Մոնտենեգրոյի կինոկենտրոնի հետ,
  • Ֆրանսիական կինոկենտրոնի հետ,
  • Հունաստանի կինոյի և աուդիովիզուալ կենտրոնի հետ։

Նշված հուշագրերը վերաբերում են ոլորտային համագործակցության ընդհանուր շրջանակներին և չեն ուղեկցվել հրապարակային տվյալներով կոնկրետ համատեղ արտադրական նախագծերի, ֆինանսական պարտավորությունների կամ պայմանագրերի մասին։

Բացի հուշագրերից, 2025 թվականին պետական բյուջեի միջոցներով և նախարարության հետ կնքված պայմանագրերի շրջանակում ապահովվել է հայկական կինոյի ինստիտուցիոնալ ներկայությունը մի շարք միջազգային հարթակներում։ Մասնավորապես, ֆինանսավորում է տրամադրվել՝

  • Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում հայկական տաղավարի կազմակերպման համար,
  • Կաննի կինոշուկայի շրջանակում հայկական տաղավարի կազմակերպման համար,
  • Անսիի անիմացիոն կինոփառատոնի շրջանակում հայկական տաղավարի կազմակերպման համար։

Առանձին պայմանագրերով իրականացվել են նաև հայկական ֆիլմերի ցուցադրություններ արտերկրում, այդ թվում՝ Վատիկանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում, ինչպես նաև նվիրված ծրագրեր առանձին հեղինակների (Հարություն Խաչատրյան, Սերգեյ Փարաջանով) ստեղծագործությանը։

Տրամադրված տվյալների հիման վրա կարելի է արձանագրել, որ միջազգային գործունեությունը 2025 թվականին իրականացվել է հիմնականում ներկայացուցչական և ծրագրային միջոցառումների ձևաչափով՝ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին։ Միաժամանակ, հրապարակային աղբյուրներում բացակայում են տվյալներ այն մասին, թե նշված միջազգային շփումների արդյունքում ինչպիսի կոնկրետ համատեղ արտադրական կամ ֆինանսական ծրագրեր են ձևավորվել կամ իրականացվել նույն տարում։

Այսպիսով, 2025 թվականին Հայաստանի կինոյի հիմնադրամի միջազգային գործունեությունը սահմանափակվել է օրենքով նախատեսված մասնակցության և համագործակցության ընդհանուր գործառույթների իրականացման շրջանակում՝ առանց հրապարակված տվյալների երկարաժամկետ արտադրական արդյունքների վերաբերյալ։

Ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմը

Ներդրումների մասնակի վերադարձի համար նախատեսված 124 335 000 դրամը 2025 թվականին գործնականում չի կիրառվել։ Համաձայն նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությանը՝ տարվա ընթացքում հիմնադրամ ներկայացվել են երեք հայտ, որոնցից երկուսը հաստատվել են, սակայն նախարարության կայքում բացակայում է պայմանագիր, որը կհաստատեր որևէ ֆինանսական փոխհատուցում։ Այսպիսով, տվյալ գործիքը 2025 թվականին մնացել է գործնական կիրառման փուլից դուրս։

Այսպիսով, 2025 թվականին Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը կարելի է բնութագրել որպես նախկին տարիներից եկող պարտավորությունների շարունակական կատարմամբ, մյուս կողմից՝ սահմանափակ մրցութային ակտիվությամբ և ֆինանսավորման ժամանակային երկարաձգմամբ։ Միաժամանակ, մշակութային ներկայացվածության, ժառանգության պահպանման և միջազգային ներկայության ուղղություններով իրականացվել են շարունակական ծրագրեր։

2025 թվականին Հայաստանի կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որը նպատակ ուներ վերանայել գործող կարգավորումների մի շարք դրույթներ, սակայն այն տարվա ընթացքում չի ստացել իրավական ավարտ։ Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից մշակվել էր «Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որը նույնպես առայժմ մնացել է նախագծի կարգավիճակում: Միաժամանակ, գործնական մակարդակում վարձութային վկայականի տրամադրման գործընթացում հաշվի է առնվել ֆիլմի թարգմանության առկայությունը, այն դեպքում, երբ օրենքով այդ պահանջի պարտադիր կիրառումը նախատեսված է ավելի ուշ ժամկետից` 2030 թվականից։

2025 թվականին նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև կնքված ՄՇԴ տիպի անհատույց դրամաշնորների պայմանագրերով հիմնադրամը պայմանագրային մակարդակում դիտարկվել է որպես ֆիլմարտադրության իրականացման պատասխանատու կողմ։ Պայմանագրերի ձևակերպումներով հիմնադրամին վերագրվել են ֆիլմարտադրողին բնորոշ պարտավորություններ՝ կապված ֆիլմարտադրության կազմակերպման, ֆինանսավորման և ծրագրերի իրականացման հետ, ինչի արդյունքում ազգային մարմինը գործնականում հայտնվել է արտադրողի կարգավիճակում։ Միաժամանակ, «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը ազգային մարմնի համար նման դերակատարություն չի նախատեսում՝ սահմանելով նրա գործառույթները որպես ոլորտի աջակցման, մրցույթների կազմակերպման և ֆինանսավորման բաշխման ինստիտուտ։ Այսպիսով, 2025 թվականին ձևավորվել է մի իրավիճակ, որտեղ պայմանագրային մոդելը հիմնադրամին վերագրել է արտադրական դեր, որը չի ամբողջությամբ համընկնում օրենքով ազգային մարմնի համար սահմանված ինստիտուցիոնալ դերաբաշխման հետ։

Ամփոփելով 2025 թվականի տվյալները՝ կարելի է արձանագրել, որ տարին Հայաստանի կինոյի հիմնադրամի համար ձևավորվել է որպես անցումային և կուտակային շրջան, որտեղ համատեղվել են նախորդ մրցութային տարիներից եկող ֆինանսական պարտավորությունների կատարումը, մեկ մրցույթի շրջանակում ձևավորված նոր ծրագրերի հաստատումը և բազմամյա ֆինանսավորման տրամաբանությամբ կառուցված գործառնական մոդելը։ Պետական բյուջեով նախատեսված միջոցների զգալի մասը ուղղվել է նախկին տարիների նախագծերի ֆինանսավորմանը, ինչի արդյունքում նոր մրցութային փուլը սահմանափակվել է ինչպես պարբերականությամբ, այնպես էլ անմիջական ֆինանսական ազդեցությամբ։ Միաժամանակ, ժառանգության պահպանման, միջազգային ներկայացվածության և մշակութային ծրագրերի ուղղություններով իրականացվել են շարունակական նախաձեռնություններ, որոնք ապահովել են ոլորտի ինստիտուցիոնալ ներկայությունը ներքին և արտաքին հարթակներում։

Տարվա ընթացքում կիրառված պայմանագրային և ֆինանսավորման մեխանիզմները ցույց են տալիս, որ 2025 թվականին կինեմատոգրաֆիայի պետական աջակցությունը գործել է ոչ թե մեկ տարվա փակ ցիկլի, այլ բազմամյա պլանավորման և պարտավորությունների տեղափոխման տրամաբանությամբ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Թեմաներ ԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ գրառում

Կինեմատոգրաֆիայի 2026-ի բյուջեն հաստատվեց փոփոխություններով

Հաջորդ գրառում

«Շողակաթ» հեռուստաալիքը դադարեցրել է հանրապետական թվային հեռարձակումը

Նման նյութեր Posts

«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

Սերգեյ Հովսեփյան
20.06.2026
0

ԿԳՄՍ փոխնախարարը հայտարարել է, որ հայկական ֆիլմերի շուրջ «տհաճ բացահայտումներ» են եղել, իսկ Կինոյի հիմնադրամը դեռ ուսումնասիրում է հիմքերը։

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Սերգեյ Հովսեփյան
16.06.2026
0

Ֆրանսիական Kissani Films-ը հայտնում է, որ հայկական կողմին ամիսներ առաջ ուղարկվել է եռակողմ համաձայնագիր, սակայն պատասխան չի ստացվել։

Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

Սերգեյ Հովսեփյան
16.06.2026
0

Արխիվային զեկուցագիրը ցույց է տալիս, որ «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի իրավական ռիսկերը նախարարությանը հայտնի էին դեռ 1998-ին։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Շուրջ 250 ֆիլմի հարց․ ինչ բացթողում բացեց Անսիի ծրագրի հետաձգումը

Սերգեյ Հովսեփյան
14.06.2026
0

Անսիի հայկական ծրագրի հետաձգումը բացեց «Հայֆիլմի» ֆիլմերի հին պայմանագրերի և իրավունքների փոխանցման չպարզաբանված շղթան։

Հաջորդ գրառում
«Շողակաթ» հեռուստաալիքը դադարեցրել է հանրապետական թվային հեռարձակումը

«Շողակաթ» հեռուստաալիքը դադարեցրել է հանրապետական թվային հեռարձակումը

  • «Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

    «Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    31 shares
    Կիսվել 12 Tweet 8
  • Նամակներ անցյալից. Երևանի «Պիոներ» կինոթատրոնի մահը

    3 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • «ԿինոՊրես»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սերգեյ Հովսեփյանն ընդգրկվել է 84-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության քվեարկողների կազմում

    0 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
You're not logged into Tiktok, please login here
Telegram Facebook Youtube Instagram TikTok Twitter RSS
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Բան չգտա
Բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ
  • English
  • Русский

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: