• Վերջին
  • Հանրաճանաչ
Կինեմատոգրաֆիայի 2026-ի բյուջեն հաստատվեց փոփոխություններով

Կինեմատոգրաֆիայի 2026-ի բյուջեն հաստատվեց փոփոխություններով

02.01.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 25 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Կինեմատոգրաֆիայի 2026-ի բյուջեն հաստատվեց փոփոխություններով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
02.01.2026
Բաժին՝ Հայաստան, Ֆինանսավորում
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Կինեմատոգրաֆիայի 2026-ի բյուջեն հաստատվեց փոփոխություններով
123
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը հաստատեց Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեն։ Դրանից մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 4-ին, «ԿինոՊրես»-ը անդրադարձել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված բյուջետային նախագծին՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասով։

Հաստատումից հետո պարզ դարձավ, որ ոլորտի ընդհանուր ֆինանսավորումը վերանայվել է։ Եթե նոյեմբերին ներկայացված նախագծով կինեմատոգրաֆիայի համար նախատեսված էր շուրջ 884 մլն դրամ, ապա վերջնական տարբերակում ընդհանուր գումարը հասել է 1 մլրդ 376 մլն 635.9 հազար դրամի։

Նոր տողեր բյուջեում

2026 թվականի հաստատված բյուջեում կինեմատոգրաֆիայի բյուջեում ի հայտ են եկել երկու նոր ուղղություններ՝

  • «Կինոքաղաքի ստեղծում» – 360 մլն. դրամ
  • «Դրամագլխի ձևավորում» – 30 մլն. դրամ

Այս փոփոխությունների վերաբերյալ նախարարության կողմից առայժմ հրապարակային մեկնաբանություններ չեն ներկայացվել։ «ԿինոՊրես»-ը պաշտոնական հարցում է ուղարկել նախարարություն՝ պարզաբանելու նոր տողերի ավելացման նպատակն ու նախատեսվող մեխանիզմները։

2025-ը հայկական կինովարձույթում․ ընդհանուր պատկերն ու միտումները

«Կինոքաղաքի» գաղափարի համատեքստը

Կինոքաղաքի գաղափարը նոր չէ։ Այն շրջանառվում է դեռևս 2023 թվականից՝ «Ակադեմիական քաղաքի» նախագծի շրջանակում, որը նախատեսվում էր իրականացնել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում։ Սակայն մինչ օրս նախագծի բովանդակային նկարագրությունը, իրականացման փուլերը և գործառնական մոդելը հրապարակված չեն։

2023 թվականի հանրային քննարկման ընթացքում նախարարությունը հայտարարել էր, որ հայեցակարգի նախագծով «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը դիտարկվում է որպես պահուստային տարածք «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար։ Կինոքաղաքի գաղափարի մեջ ներառված էր կինոստուդիայի տարածքի կառուցապատման հայեցակարգը՝ տարբեր ժամանակաշրջաններին բնորոշ հայկական ճարտարապետական լուծումներով։ Նախագիծը ներկայացվում էր ոչ միայն որպես ֆիլմարտադրության հարթակ, այլ նաև որպես զբոսաշրջային և մշակութային նշանակություն ունեցող տարածք։

Չնայած այդ հայտարարություններին՝ ծրագրի գործնական բովանդակությունը մինչ օրս մնում է չբացահայտված։

«Դրամագլխի ձևավորում»․ նպատակների և իրավական դաշտի համադրություն

2026 թվականի բյուջեում առանձին տողով ամրագրված «Դրամագլխի ձևավորում» ուղղության համար նախատեսված է 30 մլն դրամ։ Ծրագրի նկարագրությամբ նշվում է հայկական ֆիլմերի նախագծերի մրցունակության խթանումը, հեռանկարային և նպատակային նախագծերի իրականացումը, հայկական կինոարտադրանքի հանրահռչակումը, ինչպես նաև երիտասարդ կինոգործիչների մասնագիտական կայացման աջակցությունը։ Այս ձևակերպումները համահունչ են վերջին տարիներին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից որդեգրված քաղաքականությանը, որը շեշտադրում է երիտասարդների և դեբյուտային նախագծերի առաջնահերթությունը։

Գործող մրցութային կանոնակարգերում այդ մոտեցումը արդեն իսկ ամրագրված է․ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում հավասար գնահատականների դեպքում նախապատվությունը տրվում է մինչև 35 տարեկան ռեժիսոր ունեցող նախագծերին։ Թեև տարիքային սահմանափակումը ոլորտի մոտ առաջացրեց հարցեր՝ այս իմաստով «Դրամագլխի ձևավորում» տողի նպատակադրումները գաղափարականորեն չեն հակասում արդեն գործող քաղաքական և մրցութային շրջանակներին։

Միևնույն ժամանակ, գործող «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը դրամագլուխը սահմանում է որպես անձեռնմխելի կապիտալ, որի հաշվին ֆինանսավորումն իրականացվում է դրա կառավարմամբ ստացված եկամուտների շրջանակում և խորհրդի կողմից հաստատված տարեկան ծրագրով։ Օրենքը և դրա հիման վրա ընդունված կառավարության կարգավորումները դրամագլխի ձևավորումը դիտարկում են որպես ֆինանսական աղբյուրի ստեղծման և համալրման մեխանիզմ, այլ ոչ թե ուղղակիորեն ծրագրային ֆինանսավորման գործիք։ Այս համատեքստում պետական բյուջեում «Դրամագլխի ձևավորում» տողի հայտնվելը պահանջում է լրացուցիչ պարզաբանումներ՝ հասկանալու, թե խոսքը վերաբերում է դրամագլխի համալրմանը որպես կապիտալի, թե դրա ապագա եկամուտների հաշվին իրականացվելիք ծրագրերի նախանշմանը։ Առանց այդ հստակեցման դժվար է գնահատել, թե որքանով է բյուջետային այս ձևակերպումը ամբողջությամբ համապատասխանում գործող օրենսդրական տրամաբանությանը և դրամագլխի գործառնական մոդելին:

Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է. ասուլիս

Կինոյի հիմնադրամի ֆինանսավորման փոփոխությունը

2026 թվականի բյուջեում նկատվում է նաև «Կինոծրագրերի իրականացում» տողի աճ։ Այս ուղղությամբ նախատեսվել է 204 մլն 515.2 հազար դրամ, ինչը փաստացի վերաբերում է Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեության ապահովմանը։

Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ ֆիլմարտադրության և կինո-ֆոտո-ֆոնո ժառանգության պահպանման ուղղություններով հատկացումները չեն փոխվել՝ մնալով նույն մակարդակում, ինչ նախնական ներկայացված նախագծում։ Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նախարարությունը շարունակաբար հայտարարում է կինոարտադրության և կինոժառանգության պահպանման առաջնահերթության մասին։

2026 թ․ կինեմատոգրաֆիայի ծրագրի կառուցվածքը

2026 թվականի հաստատված բյուջեով կինեմատոգրաֆիայի ծրագիրը ներառում է հետևյալ ուղղությունները.

  • Կինոնկարների արտադրություն – 478,882,000 դրամ
  • Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ – 81,059,000 դրամ
  • Կինոծրագրերի իրականացում – 204,515,200 դրամ
  • Կինոարվեստի հանրահռչակում – 97,844,700 դրամ
  • Կինոքաղաքի ստեղծում – 360,000,000 դրամ
  • Կինոարտադրության ներդրումների վերադարձ – 124,335,000 դրամ
  • Դրամագլխի ձևավորում – 30,000,000 դրամ

Այսպիսով, 2026 թվականի բյուջեի հաստատման փուլում կինեմատոգրաֆիայի ոլորտում արձանագրվել է էական թվային աճ, սակայն այն հիմնականում պայմանավորված է նոր ուղղությունների ավելացմամբ։ Ֆիլմարտադրության և ժառանգության պահպանման ֆինանսավորումը կառուցվածքային փոփոխության չի ենթարկվել։

Պետք է նաև նկատել, որ կառավարությունը 2026 թվականի ընտրություններից առաջ տարբեր ոլորտներում ակտիվորեն վերանայել է բյուջետային հատկացումները, ինչի համատեքստում կինեմատոգրաֆիայի ծրագրում կատարված փոփոխությունները տեղավորվում են ընդհանուր քաղաքական գործընթացների շրջանակում։

Նոր ավելացված տողերի գործնական բովանդակությունն ու ազդեցությունը ոլորտի վրա հնարավոր կլինի գնահատել միայն այն դեպքում, երբ նախարարությունը ներկայացնի դրանց իրականացման հստակ մեխանիզմները և քաղաքական հիմնավորումները։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 57
Պիտակներ՝ Ազգային ժողովԿԳՄՍ նախարարությունկինոարտադրությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամՀայֆիլմ
Նախորդ նյութը

2025-ը հայկական կինովարձույթում․ ընդհանուր պատկերն ու միտումները

Հաջորդ նյութը

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Հաջորդ նյութը
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

  • «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: