ԿԻՆՈՄԱՆԻԱԿ կինոընկերությունը ներկայացնում է իր առաջին անիմացիոն նախագիծը՝ «Հեքիաթ Թունդայի մասին» կարճամետրաժ ֆիլմը (անգլ.՝ New Year’s Eve), որը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի (նախկին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն) ֆինանսավորմամբ։
Նախագիծը հանդիսանում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի վերջին մրցույթի մասնակցող աշխատանքներից մեկը։ Այն ընտրվել է պետական ֆինանսավորում ստանալու նպատակով 2024 թվականին։ Ընկերությունը ներկայացրել էր նախագիծը՝ 14 միլիոն դրամ բյուջեով, սակայն հաստատվել է արտադրության ֆինանսավորում 12 միլիոն դրամի չափով։
Ֆիլմի սցենարի հեղինակը Սերգեյ Կապկովն է՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիրը, բեմադրող ռեժիսորը և նկարիչը՝ Վերոնիկա Ֆյոդորովան, պրոդյուսերը՝ Սերգեյ Հովսեփյանը։
Ֆիլմը հիմնված է Արցախի հերոս Ալեն Մարգարյանի «Բոլորիս Ալենի հեքիաթները» ժողովածուի «Լեգենդ ամանորյա կախարդանքի մասին» պատմության վրա։ Ֆիլմի ստեղծագործական խումբը նպատակ ունի պահպանել հայկական ավանդական կերպարների ոգին՝ միաժամանակ ներկայացնելով նրանց նոր՝ համամարդկային հնչողությամբ։
Սա զվարճալի պատմություն է այն մասին, թե ինչպես է Թունդան փորձել տապալել Ամանորյա պարահանդեսը թագավորական պալատում, իսկ բարի փերիները որոշել են խանգարել նրան, ինչի արդյունքում ամեն բան մի փոքր շփոթվեց…
«Հեքիաթ Թունդայի մասին» ֆիլմը ներկայում գտնվում է ակտիվ արտադրական փուլում, իսկ թողարկումը նախատեսվում է 2026 թվականին։










































