• Վերջին
  • Հանրաճանաչ
Վենետիկ-2019` «Ես մեղադրում եմ». Դրեյֆուսի գործը

Վենետիկ-2019` «Ես մեղադրում եմ». Դրեյֆուսի գործը

02.09.2019
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 25 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Գրախոսություններ

Վենետիկ-2019` «Ես մեղադրում եմ». Դրեյֆուսի գործը

Հեղինակ՝ Դիանա Մարտիրոսյան
02.09.2019
Բաժին՝ Գրախոսություններ
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Վենետիկ-2019` «Ես մեղադրում եմ». Դրեյֆուսի գործը
0
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Ռոման Պոլանսկու մասին խոսում են ֆիլմերում (Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում») եւ ֆիլմերից դուրս՝ իրական կյանքում։ Ռեժիսորի վերջին տասնամյակի գործունեությունը, այսինքն` վերջին մի քանի ֆիլմերը համարվում են մի փոքր անհարթ եւ միջանցիկ աշխատանքներ, որոնք, հավանաբար, լեգենդար «Դաշնակահար»-ից հետո նաեւ չեն արդարացնում լայն լսարանի սպասումները՝ «մի մարդու ողբերգություն» սյուժեի բացակայությամբ: Եվ ահա, մի շարք սարկաստիկ եւ սրամիտ դրամա-թրիլերներից հետո ռեժիսորը ստեղծում է եւս մեկ պատմական ֆիլմ՝ իրական դեպքերի հիման վրա: Սպա Ալֆրեդ Դրեյֆուսը եւ իր շուրջ ծավալվող դատական գործը մեծ աղմուկ եւ նշանակություն են ունեցել 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի Եվրոպայի քաղաքական կյանքի վրա:

Պոլանսկու ֆիլմը սկսվում է Դրեյֆուսի (ճաղատ եւ բեղավոր Լուի Գարել) հանրային եւ նվաստացուցիչ կերպով կոչումից զրկմամբ. բարկացած ամբոխի եւ քմծիծաղող զինվորականների աչքի առջեւ ստորացված Դրեյֆուսը դողում է, սակայն պնդում, որ դավաճան չէ, եւ դատում են իրեն անարդար: Գնդապետ Մարի-Ժորժ Պիկարը (Ժան Դյուժարդեն) Գլխավոր շտաբում պաշտոն ստանալուց հետո հասկանում է, որ Դրեյֆուսն անմեղ է, եւ անարժան ու անարդար մնալու է Ֆրանսիական Գվիանայի Սատանայի կղզում։ Սակայն բարձրաստիճան պաշտոնյաներն ու նախարարները չեն ցանկանում առնչվել նոր սկանդալի հետ եւ փորձում են կոծկել սեփական անփույթ եւ ճակատագրական սխալի հետեւանքները:

Պոլանսկին վերարտադրել է ոչ միայն 19-րդ դարի Ֆրանսիայի կարեւորագույն, բախտորոշ ու օրհասական պատմություններից մեկը, այլ նաեւ խոսել պետական համակարգի` անդադար շարժման մեջ գտնվող, սրածայր եւ անխիղճ գիլիոտինի մասին, որը հնձում է իրեն անդուրեկան թվացող մարդկանց եւ ճակատագրերը: Ռետրո բացիկներ հիշեցնող բնապատկերները, շքեղ, ցածրահարկ տները, մթնոլորտային ինտերիերները եւ կինոերաժշտության հանրահայտ ու գերպահանջված կոմպոզիտոր Ալեքսանդր Դեսպլայի ֆոնային սաունդթրեքը պարուրում են առաջին իսկ վայրկյաններից՝ դարձնելով հանդիսատեսին դրամատիկ թրիլեր-հետաքննության մասնակից:

Մամուլի ասուլիսին ներկա գտնվող Գարելը սովորականից ավելի ջերմ էր եւ ակտիվ, կարծես, անկեղծ ուրախանալով եւ հպարտանալով ոչ տրիվիալ հերթական գեղեցկադեմ երիտասարդ հերոսին մարմնավորելու կապակցությամբ։ Եվ իսկապես, անգամ որոշակի հարցեր առաջացնող մազերի «գրիմն» ու հերոսի նախապատմության կցկտուր տեղեկությունը չեն խանգարում լիարժեք ապրումակցել նրան: Առանձնակի կարեւորության է արժանի Էմիլ Զոլյայի եւ այդ ժամանակաշրջանի մյուս` ինտելեկտուալ էլիտայի ներկայացուցիչների պատմության ներխուժումն ու միջամտումը, ինչը մամուլի համար անդրանիկ ցուցադրության ժամանակ արժանացել է կինոքննադատների եւ լրագրողների ծափողջույններին, ինչպես եւ ամբողջ ֆիլմը` ավարտվելուց վայրկյաններ անց:

Դեռ հայտնի չէ` կհայտնվի հայկական վարձույթում մաեստրո Պոլանսկու նոր ֆիլմը, թե` ոչ, այնպես որ, հեռանալով ռուսական վարձույթի տարբերակից` թարգմանենք ֆրանսիական բնօրինակ «J’accuse»-ը հայերեն եւ անվանենք այն «Ես մեղադրում եմ» (ռուսական տարբերակին հենվելով` կստանանք ավելի հստակ «Դրեյֆուսի գործը», իսկ անգլալեզու կինովարձույթի պարագայում այն դարձել է «Սպան եւ լրտեսը»):

Աղբյուր՝ BRAVO

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 26
Պիտակներ՝ գրախոսությունԺան ԴյուժարդենԼուի ԳարելՌոման ՊոլանսկիՎենետիկ-2019Վենետիկի 76-րդ կինոփառատոնՎենետիկի կինոփառատոն
Նախորդ նյութը

Սաուդյան Արաբիա. քայլ առ քայլ դեպի կինո

Հաջորդ նյութը

Disney-ը պատրաստում է «Կենդանապոլիսի» շարունակությունը

Առնչվող Նյութեր

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.10.2026

Հայաստանյան կինովարձույթ է դուրս եկել Capcom ընկերության հանրահայտ տեսախաղի նոր էկրանավորումը՝ «Street Fighter»-ը։

«Ոդիսական». ճանապարհ դեպի տուն, որը սկսվում է Տրոյայի ավերակներից

«Ոդիսական». ճանապարհ դեպի տուն, որը սկսվում է Տրոյայի ավերակներից

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
14.08.2026

Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» հերոսի տուն վերադարձը վերածում է պատերազմի, պատասխանատվության ու սեփական արարքների գինը գիտակցելու ցավոտ ճանապարհի։

«Mother Mary»․ փոփ-սրբի թաղումը, որը չդարձավ մեծ կինոիրադարձություն

«Mother Mary»․ փոփ-սրբի թաղումը, որը չդարձավ մեծ կինոիրադարձություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
03.06.2026

Էնն Հեթուեյի «Mother Mary»-ն փոփ աստղի մասին գեղեցիկ, մութ և անհարթ ֆիլմ է՝ սիրո, կերպարի ու ինքնությունից ազատվելու մասին։

«Золотой дубль»: как не получилось кино про победу

«Արարատ 73». ինչպես չստացվեց հաղթանակի մասին ֆիլմը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
30.01.2026

«Արարատի» հաղթանակի պատմությունը խեղդվում է կլիպային մոնտաժի, վատ գրաֆիկայի և նոստալգիական պաթոսի մեջ՝ իրական մարզական դրամայի փոխարեն։

Հաջորդ նյութը
Disney-ը պատրաստում է «Կենդանապոլիսի» շարունակությունը

Disney-ը պատրաստում է «Կենդանապոլիսի» շարունակությունը

  • «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • «Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: