• Վերջին
  • Հանրաճանաչ
«Mother Mary»․ փոփ-սրբի թաղումը, որը չդարձավ մեծ կինոիրադարձություն

«Mother Mary»․ փոփ-սրբի թաղումը, որը չդարձավ մեծ կինոիրադարձություն

03.06.2026
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Գրախոսություններ

«Mother Mary»․ փոփ-սրբի թաղումը, որը չդարձավ մեծ կինոիրադարձություն

Էնն Հեթուեյի «Mother Mary»-ն փոփ աստղի մասին գեղեցիկ, մութ և անհարթ ֆիլմ է՝ սիրո, կերպարի ու ինքնությունից ազատվելու մասին։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
03.06.2026
Բաժին՝ Գրախոսություններ
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
«Mother Mary»․ փոփ-սրբի թաղումը, որը չդարձավ մեծ կինոիրադարձություն

Anne Hathaway / Credit: Photo by Frederic Batier. Courtesy of A24.

26
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Ուշադրություն․ տեքստը պարունակում է սյուժետային բացահայտումներ։

Դեյվիդ Լոուրիի «Mother Mary»-ն այն ֆիլմերից է, որի շուրջ ավելի հեշտ է վիճել, քան պարզապես ասել՝ հաջողված է, թե ոչ։ Մի կողմից՝ սա տեսողականորեն հիպնոտիկ, երաժշտականորեն հիշվող և դերասանական առումով հետաքրքիր աշխատանք է։ Մյուս կողմից՝ այն չափազանց ծանրաբեռնված է խորհրդանիշներով, միստիկայով, փոփ մշակույթի նշաններով և կրոնական պատկերներով, որոնք միշտ չէ, որ հավաքվում են ամբողջական դրամատուրգիայի մեջ։

Ֆիլմի կենտրոնում Mother Mary-ն է՝ Էնն Հեթուեյի մարմնավորած համաշխարհային փոփ աստղը, որը վերադառնում է նախկին մտերիմ ընկերուհու և զգեստների դիզայներ Սեմի մոտ՝ իր վերադարձի ելույթի համար նոր բեմական զգեստ ստանալու։ Պաշտոնական սինոփսիսը պատմությունը նկարագրում է որպես հանդիպում, որտեղ հին վերքերը նորից դուրս են գալիս մակերես՝ վերադարձի ելույթից առաջ։ Բայց ֆիլմը շատ արագ հասկացնում է, որ խոսքը պարզապես նախկին ընկերուհիների, փոփ կարիերայի կամ նոր համերգային զգեստի մասին չէ։ Սա պատմություն է մարդու մասին, որը չափազանց երկար ապրել է իր մասին ստեղծված կերպարի ներսում։

Էկրաններից դուրս «Mother Mary»-ի ճակատագիրը նույնպես խոսուն է։ Մոտ 20 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքեց մոտ 2,7 միլիոն դոլար։ ԱՄՆ-ում այն նախ դուրս եկավ սահմանափակ ցուցադրությամբ, հետո ընդլայնվեց մինչև 1103 կինոթատրոն, սակայն շատ արագ կորցրեց կինոթատրոնային ներկայությունը․ The Numbers-ի տվյալներով՝ մեկ կինոթատրոնում ցուցադրման միջին տևողությունը կազմել է ընդամենը 1,6 շաբաթ։ Այսինքն՝ A24-ի համար ֆիլմը դարձավ ոչ թե երկարատև վարձույթային իրադարձություն, այլ արագ մարած հեղինակային նախագիծ։

Այդ ձախողումը, սակայն, դժվար է բացատրել միայն ֆիլմի որակով։ «Mother Mary»-ն ակնհայտորեն ուներ ավելի լայն լսարանին հասնելու փորձ։ Ֆիլմի համար թողարկվեց «Mother Mary: Greatest Hits» ալբոմը, որտեղ Էնն Հեթուեյը կատարում է օրիգինալ երգեր։ Երաժշտական շերտի ձևավորման մեջ ներգրավված էին Jack Antonoff-ը և Charli XCX-ը, ինչի շնորհիվ ֆիլմը ստացավ ժամանակակից, հիպնոտիկ փոփ հնչողություն։ Հենց այս շերտն էլ պետք է դառնար ֆիլմի գլխավոր գրավչություններից մեկը՝ հատկապես երիտասարդ հանդիսատեսի համար։

Բայց այստեղ էլ ծնվում է ֆիլմի գլխավոր հակասություններից մեկը։ Երաժշտությունը գրավիչ է, երգերը հիշվող են, Էնն Հեթուեյի ձայնը իսկապես անսովոր է հնչում, սակայն ֆիլմի թեմաները բոլորովին «երիտասարդական փոփ դրամայի» տարածքում չեն։ «Mother Mary»-ն ոչ թե փառքի փայլուն կյանքի, այլ ստեղծագործական կախվածության, հոգեբանական ճնշման, քվիր հիացմունքի, ցավի և սեփական կերպարից ազատվելու մասին է։ Այլ կերպ ասած՝ ֆիլմը փաթեթավորված է որպես փոփ իրադարձություն, բայց ներսում ունի շատ ավելի ծանր, մութ և դժվարամարս նյութ։

«Mother Mary» ֆիլմի պաշտոնական թրեյլերը / A24

Հեթուեյի կատարումը ֆիլմի ամենաքննարկելի կողմերից մեկն է։ Դերասանուհին նախկինում արդեն ունեցել է երաժշտական փորձ՝ հատկապես «Թշվառները» մյուզիքլում, բայց այստեղ նրա առաջադրանքը այլ է։ Նա պետք է հնչի ոչ թե որպես մյուզիքլային դերասանուհի, այլ որպես փոփ դիվա՝ միաժամանակ արհեստական, սառը, խոցելի և մագնիսական։ Նրա կատարած «Burial», «Cut Ties» և «Dark Cradle» երգերը ֆիլմում պարզապես երաժշտական համարներ չեն։ Դրանք պատմում են այն, ինչ հերոսները հաճախ չեն կարողանում արտահայտել երկխոսությամբ։

Հատկապես «Burial»-ը դառնում է ֆիլմի բանալին։ Սկզբում այն կարող է ընկալվել որպես մուգ, գրավիչ բեմական համար։ Բայց հետագայում պարզ է դառնում, որ «թաղումը» ֆիլմի ամբողջական ծրագիրն է։ Mother Mary-ի համերգը աստիճանաբար դառնում է ոչ թե վերադարձի տոն, այլ իր իսկ բեմական կերպարի թաղման արարողություն։

Ֆիլմի ամենահետաքրքիր շերտը Սեմի և Մերիի կապն է։ Կարևոր է, որ սա սովորական սիրային պատմություն չէ։ Այստեղ ցանկությունը ոչ այնքան մարմնական է, որքան ստեղծագործական և պաշտամունքային։ Սեմը Մերիին չի նայում միայն որպես սիրելի կնոջ։ Նա տեսնում է Mother Mary-ին՝ իր ձեռքով ձևավորված բեմական սրբությանը, փայլող կերպարին, այն «բրիլիանտին», որը բեմի վրա ուզում են բոլորը։

Սեմը պարզապես զգեստների դիզայներ չէ։ Նա Mother Mary-ի կերպարի ստեղծողն է։ Լուսապսակ հիշեցնող գլխազարդերը, հանդիսավոր զգեստները, կրոնական պատկերներին մոտ տեսողական լեզուն ձևավորել են ոչ թե Մերիին, այլ Mother Mary-ին՝ սրբապատկերի նմանվող փոփ աստվածուհուն։ Սեմը ոչ թե պարզապես հագցնում է նրան, այլ կարծես ստեղծում է նրա երկրորդ մաշկը։

Այստեղից էլ սկսվում է ֆիլմի հիմնական ողբերգությունը։ Մերին ինչ-որ պահի ասում է, որ այդ կերպարը ինքը չէ։ Բայց Սեմի համար Mother Mary-ն արդեն միայն Մերիի բեմական անձը չէ։ Դա իր ստեղծած սրբությունն է, իր հավատքի առարկան, իր արվեստը։ Նա ուզում է, որ Մերին կրի այդ կերպարը, որովհետև այդ կերպարում ապրում է նաև ինքը՝ Սեմը։

Այս իմաստով զգեստը ֆիլմում դառնում է ոչ թե հագուստ, այլ իշխանություն։ Սեմը դարձել է Mother Mary-ի մաշկը, նրա բեմական մարմինը։ Մերին բեմում փայլում է մի կերպարի մեջ, որը ստեղծվել է Սեմի սիրուց, հիացմունքից և ստեղծագործական ցանկությունից։ Բայց այդ փայլը պատկանում է արդեն ոչ թե Սեմին, այլ միայն Mother Mary-ին։ Այստեղից էլ ծնվում է ցավը։

(Ձ-Ա) Michaela Coel, Anne Hathaway / Credit: Photo by Eric Zachanowich. Courtesy of A24.

Ֆիլմը շատ նուրբ է աշխատում քվիր թեմայի հետ։ Տղամարդիկ այստեղ բացակայում են և մնում են ֆոնային ներկայության մակարդակում։ Պատմության ուժային դաշտը ձևավորում են կանայք՝ Մերին, Սեմը, Հիլդան և մյուսները։ Սա կարևոր է, որովհետև «Mother Mary»-ն փառքը դիտարկում է ոչ թե տղամարդկային հայացքի, այլ կանացի և քվիր հիացմունքի ներսից։

Սեմը Mother Mary-ին չի ստեղծում որպես շուկայի համար նախատեսված սեքսուալացված կերպար։ Նա ստեղծում է նրան որպես սրբություն։ Այդ պատճառով էլ ֆիլմի կրոնական պատկերները պատահական չեն։ Mother Mary-ն այստեղ պարզապես բեմական անուն չէ․ այն բառացիորեն դառնում է Սեմի ստեղծած փոփ-սրբությունը։ Նա իր սիրելի կնոջից ստեղծել է մի կերպար, որին ինքն էլ սկսել է հավատալ։

Ֆիլմում կարմիր կտորը կարելի է կարդալ որպես Սեմի ցավի մարմնացում։ Դա պարզապես սարսափային տարր չէ, ոչ էլ սովորական «դև»։ Դա այն ցավն է, որը դուրս է գալիս Սեմից, որովհետև այլևս չի կարող մնալ ներսում։ Նա տեսնում է, թե ինչպես է Մերին փայլում իր ստեղծած կերպարի մեջ, բայց ինքը դուրս է մնացել այդ փայլից։ Նա կորցրել է ոչ միայն սիրելի մարդուն, այլև իր ստեղծած սրբության հետ կապը։

Anne Hathaway
/ Credit: Photo by Frederic Batier. Courtesy of A24.

Այդ կարմիր կտորը հետագայում մտնում է Մերիի մարմնի մեջ։ Այս պահից Մերին այլևս չի կրում միայն իր սեփական ճգնաժամը։ Նա իր մեջ կրում է նաև Սեմի ցավը։ Եվ հենց այստեղ է «Burial»-ը ստանում իր լիարժեք իմաստը․ Մերին երգում է այն արդեն այն բանից հետո, երբ ուրիշի ցավը մտել է նրա մեջ։ Երգը դառնում է վարակված մարմնի առաջին բեմական խոստովանությունը։

«Cut Ties»-ը նույնքան կարևոր է։ Վերնագիրը խոսում է կապերը կտրելու մասին, բայց ֆիլմում այդ կտրումը խաղաղ ազատագրում չէ։ Երբ ոգին ներխուժում է Մերիի մարմին և բեմական միջադեպի ժամանակ նրան նետում անկման մեջ, Սեմի ցավը դադարում է լինել պարզապես հիշողություն։ Այն դառնում է ֆիզիկական ուժ, որը վնասում է Մերիին հենց այն վայրում, որտեղ նա սովորաբար փայլում էր՝ բեմում։

Այս տեսարանը ուժեղ է ոչ միայն իր միստիկական իմաստով, այլև մեդիա իրականության պատճառով։ Մերին ընկնում է, իսկ մարդիկ նկարում են նրան։ Նույնիսկ կործանման պահին նա չի կարող լինել պարզապես մարդ։ Նա շարունակում է լինել պատկեր, բեմական իրադարձություն, դիտարժանություն։ Ֆիլմը շատ դիպուկ ցույց է տալիս, թե ինչպես է փառքը մարդուն զրկում նույնիսկ ցավը անձնական ապրելու հնարավորությունից։

Բայց առաջին անկումը դեռ ազատագրում չէ։ Դա ավելի շուտ ձախողված թաղում է։ Mother Mary-ի կերպարը չի մահանում, այլ ավելի խորն է նստում Մերիի մարմնի մեջ։ Նա շարունակում է մնալ այդ կերպարի գերին, մինչև հասկանում է, որ իրեն պետք չէ նոր զգեստ։ Իրեն պետք է հրաժարվել հենց Mother Mary լինելուց։

Ֆինալում, երբ Մերին բեմում պատռում է զգեստը և ազատվում իր վրա դրված կերպարից, ֆիլմը հասնում է իր ամենահստակ և ամենաուժեղ պատկերին։ Սա ոչ թե պարզապես սկանդալային համերգային ժեստ է, այլ ծիսական մաքրում։ Մերին հրաժարվում է լինել Սեմի ստեղծած սրբապատկերը։ Նա թաղում է ոչ թե իրեն, այլ իր բեմական աստվածուհուն։

Michaela Coel / Credit: Photo by Frederic Batier. Courtesy of A24.

Հետաքրքիր է, որ Սեմը վերջում կարմիր կտորից նոր զգեստ է ստեղծում։ Սա կարող էր թվալ հակասական, բայց իրականում այստեղ կա փոփոխություն։ Նախկինում Սեմի ստեղծած զգեստը դառնում էր Մերիի վրա դրված իշխանություն։ Վերջում կարմիր զգեստը կարող է ընկալվել որպես ցավի վերամշակում՝ ոչ թե ուրիշի մարմինը վերահսկելու, այլ սեփական փորձը արվեստի վերածելու փորձ։

Այդ պատճառով «Mother Mary»-ն ոչ միայն Մերիի, այլև Սեմի մասին ֆիլմ է։ Մերին ազատվում է իրեն պարտադրված կերպարից, իսկ Սեմը պետք է ընդունի, որ սիրելի մարդուն աստվածացնելը նույնպես կարող է բռնության ձև դառնալ։ Նույնիսկ եթե այդ բռնությունը ծնվել է հիացումից, սիրուց և արվեստից։

Ֆիլմի խնդիրը այն է, որ այս բոլոր ուժեղ գաղափարները միշտ չէ, որ ստանում են հավասարապես ուժեղ դրամատուրգիական զարգացում։ Լոուրին ստեղծել է շատ գեղեցիկ և խիտ աշխարհ, բայց երբեմն ֆիլմը կարծես խեղդվում է սեփական խորհրդանիշների մեջ։ Այստեղ կան փոփ երաժշտություն, կրոնական պատկերներ, քվիր դրամա, հոգեբանական կախվածություն, մարմնական սարսափ, կարմիր կտոր, ծես, արյուն, զգեստ, ուսապսակ և բեմական փառքի քննադատություն։ Առանձին-առանձին այդ շերտերը հետաքրքիր են, բայց միասին երբեմն չափազանց շատ են դառնում։

Այդ պատճառով ֆիլմը կարող է հոգնեցնել։ Այն դիտվում է ոչ այնքան որպես սահուն պատմություն, որքան որպես երկար, գեղեցիկ և ծանր երազ։ Դրա մեջ կան հիանալի տեսարաններ, ուժեղ երաժշտական համարներ, հետաքրքիր դերասանական աշխատանքներ, բայց կա նաև զգացում, որ ֆիլմը չի կարողանում ամբողջությամբ կառավարել իր բոլոր գաղափարները։

Այնուամենայնիվ, «Mother Mary»-ն արժանի է ուշադրության հենց իր անհարթության պատճառով։ Սա այն ֆիլմերից է, որը կարելի է քննադատել, բայց դժվար է անմիջապես մոռանալ։ Այն մնում է հիշողության մեջ ոչ թե որպես կատարյալ պատմություն, այլ որպես պատկերների շարք՝ Էնն Հեթուեյի անսովոր ձայնը, կարմիր կտորը, բեմի վրա ընկնող մարմինը, պատռվող զգեստը և սրբապատկերի պես կառուցված փոփ կերպարի թաղումը։

«Mother Mary»-ն պատմում է այն մասին, թե ինչ է լինում, երբ մարդը չափազանց երկար ապրում է իր մասին ստեղծված պատկերի մեջ։ Երբ փառքը դառնում է զգեստ, զգեստը՝ մաշկ, իսկ մաշկը՝ բանտ։ Մերին վերադառնում է Սեմի մոտ նոր Mother Mary դառնալու համար, բայց վերջում հասկանում է, որ փրկությունը նոր կերպար ստեղծելու մեջ չէ։ Փրկությունը կերպարից հրաժարվելու մեջ է։

Ֆիլմի ամենաուժեղ միտքը հենց սա է․ Mother Mary-ն պետք է թաղվի, որպեսզի Մերին կարողանա վերադառնալ։ Եվ այդ թաղումը տեղի է ունենում ոչ թե գերեզմանում, այլ բեմում՝ այնտեղ, որտեղ նա տարիներ շարունակ փայլել էր որպես ուրիշի ստեղծած սրբապատկեր։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ գրախոսությունԷն ՀեթուեյԼԳԲՏֆիլմ
Նախորդ նյութը

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի միջազգային մրցույթը կներկայացնի 24 ֆիլմ

Հաջորդ նյութը

Cash Rebate ծրագրում նոր մոտեցո՞ւմ. «Կրկին փորձիր» ֆիլմի պայմանագիրը տարբերվում է նախկին շահառուների պայմանագրերից

Առնչվող Նյութեր

«Ոդիսական». ճանապարհ դեպի տուն, որը սկսվում է Տրոյայի ավերակներից

«Ոդիսական». ճանապարհ դեպի տուն, որը սկսվում է Տրոյայի ավերակներից

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
14.08.2026

Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» հերոսի տուն վերադարձը վերածում է պատերազմի, պատասխանատվության ու սեփական արարքների գինը գիտակցելու ցավոտ ճանապարհի։

«Золотой дубль»: как не получилось кино про победу

«Արարատ 73». ինչպես չստացվեց հաղթանակի մասին ֆիլմը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
30.01.2026

«Արարատի» հաղթանակի պատմությունը խեղդվում է կլիպային մոնտաժի, վատ գրաֆիկայի և նոստալգիական պաթոսի մեջ՝ իրական մարզական դրամայի փոխարեն։

«Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

«Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.01.2026

Հայաստանյան վարձույթում այժմ կարելի է տեսնել «Սպասուհին» («The Housemaid»)՝ փակ տարածքում ծավալվող լարված էրոտիկ թրիլլեր շքեղ առանձնատան ներսում, գլխավոր դերերում՝...

«Իմ հայկական ուրվականները». Հայրենիքի կերպարը հոր մարմնավորմամբ

«Իմ հայկական ուրվականները». Հայրենիքի կերպարը հոր մարմնավորմամբ

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
17.07.2025

Թամարա Ստեփանյանի նոր վավերագրական ֆիլմը՝ «Իմ հայկական ուրվականները», դառնում է հուզիչ ճանապարհորդություն հիշողության, ինքնության ու հոր հանդեպ սիրո խորքերում։

Հաջորդ նյութը
Cash Rebate ծրագրում նոր մոտեցո՞ւմ. «Կրկին փորձիր» ֆիլմի պայմանագիրը տարբերվում է նախկին շահառուների պայմանագրերից

Cash Rebate ծրագրում նոր մոտեցո՞ւմ. «Կրկին փորձիր» ֆիլմի պայմանագիրը տարբերվում է նախկին շահառուների պայմանագրերից

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • «Վենոմ 3. վերջին պարը» ֆիլմի առաջին թրեյլերը կարելի է դիտել

    18 կիսումներ
    Կիսվել 7 Հրապարակել X-ում 5
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: