• Վերջին
  • Հանրաճանաչ
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

13.11.2026
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.11.2026
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

12.11.2026
Գովազդ
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

12.11.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

07.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

07.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Շաբաթ, 14 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Գրախոսություններ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

Հայաստանյան կինովարձույթ է դուրս եկել Capcom ընկերության հանրահայտ տեսախաղի նոր էկրանավորումը՝ «Street Fighter»-ը։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.10.2026
Բաժին՝ Գրախոսություններ
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ
46
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանյան կինովարձույթ է դուրս եկել Capcom ընկերության հանրահայտ տեսախաղի նոր էկրանավորումը՝ «Street Fighter»-ը։ Կիտաո Սակուրայի ռեժիսորական աշխատանքը, որի արտադրական բյուջեն կազմել է 82 միլիոն դոլար, առանձնանում է բավական ներկայացուցչական դերասանական կազմով։ Գլխավոր դերերում են Էնդրյու Կոջին, Նոա Սենտինեոն և Քալինա Լիանը, իսկ նրանց միացել են Ջեյսոն Մոմոան, ռեփեր 50 Cent-ը, ըմբշամարտիկ Ռոման Ռեյնսը և Դեյվիդ Դասթմալչյանը։

«Street Fighter»-ի թողած առաջին և, թերևս, ամենաուժեղ տպավորությունը չափազանց թանկարժեք, բայց այդպես էլ չկայացած պոռնոֆիլմի զգացողությունն է։ Այս համեմատության պատճառը ոչ այնքան ֆիլմի սեռական ենթատեքստն է, որքան դրա համատարած արհեստականությունը։ Չափազանցված զգեստները, ցուցադրական սեքսուալությունը, արևելյան մշակույթների մակերեսային ոճավորումները և գրոտեսկային կերպարները ստեղծում են թանկարժեք դիմակահանդեսի տպավորություն։ Եթե Marvel-ի ֆիլմերում անգամ գերբնական ունակություններով օժտված հերոսները կարողանում են համոզիչ ներկայություն ունենալ էկրանին, ապա այստեղ նույնիսկ սովորական մարտարվեստի վարպետներն են անհավանական թվում։ Իրավիճակը չեն փրկում նաև ոչ այնքան հաջողված տեսողական էֆեկտները։

Սյուժետային առումով ֆիլմը հետևում է զանգվածային հանդիսատեսի համար նախատեսված մարտաֆիլմերի ծանոթ բանաձևին՝ մարտեր, դավադրություններ, անսպասելի բացահայտումներ և հումոր։ Սեռական ենթատեքստով որոշ կատակներ բավական տեղին են և ժամանակ առ ժամանակ թեթևացնում են ընդհանուր մթնոլորտը։ Ֆիլմին հաջողվում է նաև պահպանել որոշակի լարվածություն, սակայն կերպարների նկատմամբ հուզական կապ այդպես էլ չի ձևավորվում։ Շուրջ երկու ժամ տևողությամբ պատմությունն աստիճանաբար վերածվում է անվերջ շրջադարձերի շղթայի, երբ հանդիսատեսն արդեն սպասում է ավարտին, մինչդեռ հեղինակները շարունակում են նոր հանգամանքներ ներմուծել՝ ակնհայտորեն նախապատրաստելով հնարավոր շարունակության հիմքը։

Այս ամենի մեջ առանձնապես տպավորիչ են անիմացիոն ներդիրները։ Գունային լուծումներով, շարժման արտահայտչականությամբ և գեղարվեստական ամբողջականությամբ դրանք երբեմն գերազանցում են խաղարկային հատվածների գրեթե բոլոր տեսողական ձեռքբերումները։ Հենց այս դրվագներում է զգացվում սկզբնաղբյուր տեսախաղի գեղագիտությունը, որը ֆիլմի մնացած հատվածում հաճախ խեղդվում է արհեստական զգեստների և ոչ համոզիչ բեմադրական լուծումների ներքո։ Ակամա հարց է առաջանում՝ արդյոք «Street Fighter»-ը շատ ավելի հաջողված չէր լինի լիամետրաժ անիմեի ձևաչափում։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ ֆիլմի համաշխարհային կինովարձութային հասույթը հասել է շուրջ 58,4 միլիոն դոլարի՝ դեռևս զիջելով արտադրական բյուջեին։ Թեև կինովարձույթը շարունակվում է, ստեղծագործական առումով արդյունքն արդեն թույլ է տալիս որոշակի եզրակացություն անել։ «Street Fighter»-ը հերթական օրինակն է, թե ինչպես կարելի է ճանաչելի ապրանքանիշը, աստղային կազմն ու տասնյակ միլիոնավոր դոլարները միավորել մեկ նախագծում՝ այդպես էլ չստեղծելով համոզիչ կինոաշխարհ։ Արդյունքում՝ գեղեցիկ անիմացիոն պահերով ընդմիջվող, աղմկոտ և թանկարժեք դիմակահանդես, որն ավելի շուտ հիշեցնում է չկայացած պոռնոֆիլմ, քան մարտարվեստի մասին լիարժեք տեսարժան կինոնկար։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 54
Պիտակներ՝ գրախոսություն
Նախորդ նյութը

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Հաջորդ նյութը

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Առնչվող Նյութեր

«Ոդիսական». ճանապարհ դեպի տուն, որը սկսվում է Տրոյայի ավերակներից

«Ոդիսական». ճանապարհ դեպի տուն, որը սկսվում է Տրոյայի ավերակներից

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
14.08.2026

Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» հերոսի տուն վերադարձը վերածում է պատերազմի, պատասխանատվության ու սեփական արարքների գինը գիտակցելու ցավոտ ճանապարհի։

«Mother Mary»․ փոփ-սրբի թաղումը, որը չդարձավ մեծ կինոիրադարձություն

«Mother Mary»․ փոփ-սրբի թաղումը, որը չդարձավ մեծ կինոիրադարձություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
03.06.2026

Էնն Հեթուեյի «Mother Mary»-ն փոփ աստղի մասին գեղեցիկ, մութ և անհարթ ֆիլմ է՝ սիրո, կերպարի ու ինքնությունից ազատվելու մասին։

«Золотой дубль»: как не получилось кино про победу

«Արարատ 73». ինչպես չստացվեց հաղթանակի մասին ֆիլմը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
30.01.2026

«Արարատի» հաղթանակի պատմությունը խեղդվում է կլիպային մոնտաժի, վատ գրաֆիկայի և նոստալգիական պաթոսի մեջ՝ իրական մարզական դրամայի փոխարեն։

«Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

«Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.01.2026

Հայաստանյան վարձույթում այժմ կարելի է տեսնել «Սպասուհին» («The Housemaid»)՝ փակ տարածքում ծավալվող լարված էրոտիկ թրիլլեր շքեղ առանձնատան ներսում, գլխավոր դերերում՝...

Հաջորդ նյութը
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: