Netflix-ը պահանջում է, որ դերասանները և նրանց հետ անմիջական կապ ունեցող նկարահանող խմբի հիմնական կազմը (A գոտի) պատվաստվեն COVID-19-ի դեմ՝ համաձայն ամխատանքի վերադառնալու հոլիվուդյան նոր արձանագրությունների: Այս մասին հայտնում է Variety պարբերականը:
Անցյալ շաբաթ հոլիվուդյան արհմիությունները և խոշոր ստուդիաները համաձայնեցրել են նոր արձանագրությունները, որոնք պրոդյուսերներին հնարավորություն են տվել «դերասանների և հիմնական նկարահանող խմբի (A գոտու) համար պարտադիր պատվաստման քաղաքականություն ներդնել»: Այնուամենայնիվ, փրոդաքշնները չեն կարող պատվաստումը պարտադրել այլ աշխատողներին, ովքեր գտնվում են B, C և D գոտիներում:
Լոս Անջելեսի շրջանի ընկերությունների աշխատողները պետք է հաճախ թեսթավորվեն, անկախ պատվաստման կարգավիճակից, և ներկայումս Լոս Անջելեսի շրջանը պահանջում է, որ բոլոր բնակիչները դիմակներ կրեն աշխատանքի վայրում և առևտրային տարածքներում:
Netflix-ի պարտադրումը, որի մասին առաջին անգամ հայտարարել է Deadline պարբերականը, հայտարարվել է, քանի որ COVID-19 դելտա շտամը դեռևս սպառնալիք է: Թեև բեկումնային դեպքերը հազվադեպ են և քիչ հավանական է, որ անհրաժեշտ է հոսպիտալացում, բազմաթիվ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ լիովին պատվաստված մարդիկ վարակվել են այս տարբերակով:
Կինոարդյունաբերությունը դժվարին շրջան է ապրում: Բազմաթիվ պրեմիերաներ և փառատոներ պահանջում են կամ պատվաստում, կամ COVID-ի բացասական թեստեր, իսկ ոմանք նախատեսում են չկայանալ դելտա տարբերակի պատճառով: