Մենք աշխատում ենք, որպեսզի մեր կրթական բաժինը ոչ միայն հետաքրքիր լինի արտադրողների համար, այլեւ օգտակար լինի իրական կյանքում: Հաճախ ենք նկատում, որ հայկակն ֆիլմերի կյանքը ավարտվում է YouTube-ում անվճար տեղադրելուց հետո: Սա բարեգործությո՞ւն է, թե՞՝ անտեղյակություն: Մի մոռացեք, որ բովանդակությունը անհրաժեշտ է փակի տակ պահպանել այնքան երկար, մինչև չհաջղվի այն վաճառել:
ԿինոՊրեսը ներկայացնում է Vuulr իրավունքների առցանց շուկան: Սինգապուրյան Vuulr ֆիլմերի եւ հեռուստատեսության իրավունքների առցանց բովանդակության շուկան հունվարին ընդլայնվել է և դարձել է գլոբալ:
Vuulr պլատֆորմը անվճար է գնորդների եւ դիստրիբյուտորների օգտագործման համար՝ իրենց կատալոգները ցուցակելու համար: Ընկերությունը ստանում է իր եկամուտը միջնորդավճարների ձեւով, որը վճարվում է վաճառողը հաջող գործարքից հետո:
Այսօր Vuulr-ում ներկայացված միակ հայկական և հայալեզու ֆիլմն է Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը», բացի այդ ներկայացված է հայ-ամերիկյան արտադրության «Կորած մոլորվածը Հայաստանում» կինոնկարը՝ անգլերեն լեզվով:
2019 թվականի հունվարին Ասիայում գործարկված Vuulr-ը իր գրադարանում պարունակում է Sony, Picture Tree International, Banijay Rights, Warner Media, CNN եւ Toonz Media Group ընկերությունների իրավունքները, ներկայացնում է 30 000 ժամ բովանդակություն ավելի քան 60 ժանրերի եւ 70 լեզուներով:
Գրանցված գնորդներից են Walt Disney Co-ն, Viacom International Media Networks-ը, Turner International Asia Pacific-ը, Super RTL-ը, ինչպես նաեւ հոսքային iflix-ը եւ HOOQ-ը:
Ընկերությունը համագործակցում է արդյունաբերության առեւտրային մարմինների հետ Entertainment Id Registrar (EIDR), MovieLabs եւ Entertainment Merchants Association (EMA), իրավունքների թվային գործարքը ապահովելու համար՝ գոյություն ունեցող գլոբալ ոլորտի ստանդարտների ներդրման, յուրահատուկ ID-ների, իրավունքների կառավարման, մետատվյալների եւ avails-ի բնութագրերի համար: