2019 թվականին Խորհրդարանի քվեարկության արդյունքում այն ամրագրվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում: Այսուհետ ապրիլի 16-ը պաշտոնապես նշվում է որպես ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՕՐ: Եվ 2020 թվականը դարձել է անկախ Հայաստանում այս տոնը տոնելու առաջին տարին:
Հայ կինեմատոգրաֆիսնտները միշտ նշում էին կինոյի երկու տարեդարձ. առաջինը կապված է բուն կինեմատոգրաֆի ծննդյան հետ, այն նշվում է դեկտեմբերի 28-ին, երկրորդը կապված էր հայկական կինոյի ծննդյան հետ:
Ապրիլի 16-ին հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն մեր կինոժառանգության լավագույն նմուշները՝ տարբեր շրջաններում ստեղծված հայկական ֆիլմեր, որոնք մեր ինքնության, բնավորության, ապրելակերպի արտացոլումն են: Այդ օրը հեռուստադիտողները հնարավորություն կունենան վայելելու սիրված կինոֆիլմերի մի իրական հրավառություն, դիտելու առանձին հաղորդումներ հայ մշակույթում կարևոր տեղ գրավող կինոարվեստի մասին, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար պատրաստված՝ հայկական կինոյի օրվան նվիրված տեղեկատվական հոլովակը: