• Վերջին
  • Հանրաճանաչ
5 հայկական ֆիլմ, որոնք նկարագրում են հետխորհրդային կյանքը

5 հայկական ֆիլմ, որոնք նկարագրում են հետխորհրդային կյանքը

16.04.2020
Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

15.11.2026
Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

15.11.2026
Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

13.11.2026
Գովազդ
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.11.2026
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

12.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

12.11.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 15 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները

5 հայկական ֆիլմ, որոնք նկարագրում են հետխորհրդային կյանքը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.04.2020
Բաժին՝ Ընտրանի, Հայաստան
Գլխավոր Ընտրանի
8
ԿԻՍՈՒՄՆԵՐ
841
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Խորհրդային Հայաստանի կինեմատոգրաֆը հարուստ էր իրականության մասին ֆիլմերով: Բնականաբար, այդ կինոնկարները ներծծված էին գաղափարախոսությունով, բայց որ դրանք պատմում են կյանքի մասին՝ կասկած չկա:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայկական կինոն ապրում է ոչ կայուն կյանքով: Տարվա մեջ կարող է թողարկվել 5 ֆիլմ, կարող է թողարկվել մեկ կինոնկար: Բացի այդ, կինոարտադրության խնդիրներից են ֆիլմերի թեմաները և դրանց մատուցումը: Կինոթատրոնների բացակայությանը և կինոցուցադրության վիճակին չանդրադառնանք:

RelatedPosts

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

Այս ցուցակում հավաքել ենք հայկական ֆիլմեր, որոնք պատկերում են Հայաստանի ժողովրդի կյանքը և ապրելակերպը առավելագույն ճշգրիտ: Այս ֆիլմերը ձեզ կհիշեցնեն ինչպես լավ և ուրախ, այնպես էլ տխուր և մութ ժամանակները:

«Անիծվածները» (1991)

1991 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից նկարահանված քրեական դրամա ժանրի գեղարվեստական ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Դմիտրի Կեսայանցը։ Ֆիլմը պատմում է գաղութային կյանքի, այնտեղի բարքերի և գողական հասկացությունների (պանյատ) մասին։ Ֆիլմի դեպքերը զարգանում են Խորհրդային միության վերջալույսին և Արցախյան շարժմանը զուգընթաց։

Կինոնկարում ներկայացված ենթամշակույթը մեծ տարածում և ազդեցություն ունեցավ երիտասարդ սերնդի վրա: Իրավապահ մարմիններն ունեն իրենց «պլանը», որն անհրաժեշտ է կատարել: Արդյունքում բանտում է հայտնվում անմեղ մի երիտասարդ: Ֆիլմը նրա ողբերգական ճակատագրի մասին է:

«Բարի լույս» (2016)

Ժապավենը մեր ներկայի և անցյալի մասին է: Մենք միշտ 90-ը հիշում ենք որպես ցուրտ և մութ տարիներ, բայց այդ ցուրտը և մթությունը մի այնպիսի ազգային տաքության մթնոլորտ էին ստեղծում, որ նույնիսկ երբ հիշում ես դժվարին օրերը կամա թե ակամա ժպտում ես:

Ֆիլմը պատմում է հեռուստաընկերության ղեկավարության հետ մասնագիտական բախման մեջ մտած լրագրողի մասին: Հայրական տան ճանապարհին մանկության հուշերը նրան տանում են 90-ականների դժվարին ժամանակներ: Անցյալի հետ հանդիպումը օգնում է կրկին վերագտնել իրեն և կայացնել ճիշտ որոշում:

«140 դրամ» (2012)

«140 դրամ» կարճամետրաժ ֆիլմը մշտապես հիշեցնում է մեր երկրի խոցելի ընտանիքների մասին: Փոքրիկ Էդոն առաջին անգամ գնում է խանութ: Պետք է քրոջ համար կաթ առնի: Մայրը նրան տալիս է տան վերջին փողը`140 դրամ:

Այս ֆիլմը այն յուրահատուկ դեպքերից է, երբ կինոն նկարահանվում է ոչ պետական գումարով: Գումարը հավաքվել է «Քիքսթարթեր» օնլայն դրամահավաք հարթակում:

«Արմատներ» (2016)

Շարմ Փիքչրզը նկարահանում է ոչ միայն կատակերգություններ, այլ նաև հեղինակային կինո: Ֆիլմը պատմում է Բոստոնում բնակվող մի հայ տղայի՝ Արամի մասին, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին որոշում է մեկնել Հայաստան: Արամը մասնագիտությամբ բլոգեր է և որոշում է իր բլոգում լուսաբանել այդ ընթացքը:

«Մեր երազանքների ճանապարհը» (2017)

«Մեր երազանքների ճանապարհը» նույնպես հանդիսանում է Շարմ Փիքչրզի նախագիծ: Կինոալմանախը միավորում է Հայաստանի բնակիչների ճակատագրերը: Պատմում է սիրո, պատերազմի, համերաշխության, ընտանիքի, ընկերների, հայրենիքի հանդեպ պարտքի մասին: Ժապավենը արտացոլում է Հայաստանի անկախության 26 տարիները:

Ֆիլմը բաղկացած է 7 մասերից, որոնցից յուրաքանչյուրը ունեն հատուկ պատմություն և ռեժիսոր: Ֆիլմից առանձնացվել էր «Սիմոնի Ճամփան» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է մեր աբսուրդ իրականության մասին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 119
Պիտակներ՝ ընտրացանկլրահոսՀայ կինոյի օրհայկական կինոհայկական ֆիլմ
Սերգեյ Հովսեփյան

Սերգեյ Հովսեփյան

Founder and Editor-in-Chief of KinoPress. A graduate of the Producing Department of VGIK (2022) and a PhD candidate in Art Studies, he has worked with cinemas, film festivals and industry initiatives in Armenia and abroad. His journalistic work focuses on Armenian cinema, film policy, festivals, institutions and the international film industry. Golden Globes Voter for the 84th Annual Golden Globes.

Առնչվող Նյութեր

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հեղինակ՝ KinoPress Staff
15.11.2026

Հայաստանի կինոգործիչների միության նոյեմբերի 28-ին կայանալիք ժողովում կընտրվեն միության նախագահը, վարչության և վերստուգող հանձնաժողովի անդամները։

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Հեղինակ՝ KinoPress Staff
12.11.2026

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ազգային ներկայացուցիչ․ նշանակման մասին առանձին պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել։

Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
12.11.2026

2027-ի նախագծով կինեմատոգրաֆիային նախատեսվում է 1,098 մլրդ դրամ․ մշակույթին բաժին է ընկնում ԿԳՄՍՆ բյուջեի 5,5%-ը, կրթությանը՝ ավելի քան 80%-ը։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

Հեղինակ՝ KinoPress Staff
12.11.2026

ԿԳՄՍՆ-ի կինոյի ոլորտին առնչվող երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի․ հարցազրույցի հասած երկու թեկնածուներից ոչ մեկը չի անցել փուլը։

Հաջորդ նյութը
Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 1

Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 3

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: