Ուիթնի Հյուսթոնի կյանքի մասին բայոպիկը զարգացման փուլում է: I Wanna Dance with Somebody անվանումով ֆիլմի սցենարիստ եւ պրոդյուսեր է հանդես գալու Էնթոնի Մաքքարթենը, որը հայտնի է «Բոհեմական ռապսոդիա» եւ «Ամեն ինչի տեսություն» ֆիլմերով: Այս պահին բանակցություններ են ընթանում նաեւ Ստելլա Մեգի հետ, որը հավակնում է ռեժիսորի պաշտոնին:
Հայտնի է, որ ժապավենի ստեղծմանը կներգրավեն երգչուհի Կլայվ Դեւիսին եւ նրա ազգականուհի Փեթ Հյուսթոնին: Թե որ դերասանուհիներն են դիտարկվում գլխավոր դերում, դեռ հայտնի չէ:
Ֆիլմը կպատմի Հյուսթոնի պատանեկության եւ հաջողության հասնելու նրա ճանապարհի մասին: Նախագծի հեղինակները պլանավորում են լուսաբանել նաեւ երգչուհու կյանքի մութ կողմը, որը նրան հասցրել է դեպրեսիայի եւ թմրանյութերի օգտագործմանը: