69 տարեկանում մահացել է սցենարիստ Յուրի Արաբովը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը:
Յուրի Արաբովը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում: Կինոյում Արաբովի դեբյուտը կայացել է «Մարդու միայնակ ձայնը» ֆիլմի սցենարով։
Արաբովը եղել է ՎԳԻԿ-ի սցենարիստ, արձակագիր, բանաստեղծ և մանկավարժ, ինչպես նաև գրական և կինեմատոգրաֆիական տարբեր մրցանակների դափնեկիր:
Արաբովը Ալեքսանդր Սոկուրովի մշտական համահեղինակն էր և նրա 12 նկարների սցենարիստը։ 1999 թվականի Կաննի փառատոնում Արաբովը ստացել է «Ոսկյա արմավենու ճյուղ»՝ Սոկուրովի «Մոլոխ» ֆիլմի սցենարի համար։
1992 թվականից ՎԳԻԿ-ում վարել է դրամատուրգիայի արվեստանոց, 1994 թվականից ղեկավարել է կինոդրամատուրգիայի ամբիոնը։