«Լուռ վայր 2» եւ «Ֆորսաժ 9» պրեմիերաների տեղափոխություններից հետո վերջնական հարվածը դեռեւս աշխատող կինոթատրոններին այսօր հասցրել է Disney ստուդիան: Առանց կոնկրետ ժամկետների նշման, հետաձգվել են «Մուլան» խաղարկային ռեմեյքի, «Նոր մուտանտներ» կինոկոմիքսի եւ «Եղջյուրներ» ֆանտաստիկ հորորի պրեմիերաները: Այս ֆիլմերը պետք է ամերիկյան էկրաններ բարձրանար մարտի 27-ին, ապրիլի 3-ին եւ 17-ին:
Միանգամից երեք թողարկումների չեղարկումը հաստատ լուրջ ֆինանսական կորուստներ կբերի, բայց այլ ելք այս իրավիճակում չի եղել: Սա հատկապես վերաբերում է չինական 200 միլիոնանոց կինովարձույթի համար ակնհայտ նշաններով նկարահանված «Մուլան» ֆիլմին:
Մարտի վերջին պրեմիերայի հետ գովազդային արշավը վաղուց էր սկսվել: Ավելին, երկուշաբթի օրը հասցրել է տեղի ունենալ համաշխարհային պրեմիերան, և ընդհուպ մինչև այսօր կինոստուդիան հերքել է պրեմիերայի հնարավոր տեղափոխման մասին ցանկացած ենթադրություն: Սակայն կորոնավիրուսի հետ կապված արագ վատթարացող իրավիճակը ստիպեց համակերպվել անխուսափելիի հետ:
Ինչ վերաբերվում է չորորդ անգամ տեղափոխվող բազմաչարչար «Նոր մուտանտներին», ապա Դիսնեյը մեկնաբանել է այսպես՝ «Մենք իսկապես հավատում ենք կինոդիտման փորձին, եւ մենք դիտարկում ենք 2020 թվականի թողարկման նոր պոտենցիալ ժամկետներ, որոնք կհայտարարվեն ավելի ուշ»: