HBO Max սթրիմինգային հարթակը սերիալ կթողարկի «Հարրի Փոթեր» ֆրանշիզայի հիման վրա: Նախագիծը մշակման վաղ փուլում է, հայտնում են Variety-ի աղբյուրները:
Ծառայությունը աշխատում է WarnerMedia-ի աջակցությամբ, և երկու ընկերությունները հետաքրքրված են նոր բլոկբաստերի նկարահանմամբ: Ներկայումս HBO Max-ի ղեկավարությունը հարցազրույցներ է անցկացնում սցենարիստների հետ և լավագույն գաղափարներ է փնտրում «Հարրի Փոթերի» նոր իրականացման համար: Դերասանական կազմն ու սյուժեն հայտնի չեն, սերիալի նկարահանումներն ու թողարկումը սկսելու ամսաթվերը դեռ անհայտ են:
Կինոարտադրողները ստիպված կլինեն համաձայնեցնել իրենց ծրագրերը տիեզերքի ստեղծող Ջոան Ռոուլինգի հետ: Պայմանները, որոնց դեպքում ֆրանշիզան կարող է մարմնավորում ստանալ սերիալի տեսքով, որոշվում են NBCUniversal-ի և Warner Bros.-ի միջև կնքված գործարքով: Այդ նույն պայմանները պետք է ընդունի նաև HBO Max:
2019 թվականին լուրեր են հայտնվել «Հարրի Փոթերի» պրիքվելի մասին, սակայն Ռոուլինգը դրանք հերքել է:
«Հարրի Փոթեր» գրքերի շարքը աշխարհի ամենահանրաճանաչ գրքերից մեկն է, այս շարքի յոթ գրքերը տարածվել են ավելի քան 500 մլն օրինակով ամբողջ աշխարհում: Այնուհետև դրանք հարմարեցվել են ութ ֆիլմերից բաղկացած հիթ-ֆրանշիզայի մեջ, որը հավաքել է գրեթե 8 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում: Բացի այդ, այսօրվա դրությամբ «Գերբնական գազաններ» ֆիլմի շարքում նկարահանվել է երկու ֆիլմ, իսկ նախատեսված հինգ ֆիլմերից երրորդը պետք է դուրս գա 2022 թվականին: