• Վերջին
  • Հանրաճանաչ
Հայաստանի կինոյի հիմնադրամը մասնակցեց ԱՊՀ երկրների կինոարտադրության ոլորտի հանդիպում-քննարկմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի կինոյի հիմնադրամը մասնակցեց ԱՊՀ երկրների կինոարտադրության ոլորտի հանդիպում-քննարկմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11.07.2025
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Գովազդ
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

05.10.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն ԱՊՀ

Հայաստանի կինոյի հիմնադրամը մասնակցեց ԱՊՀ երկրների կինոարտադրության ոլորտի հանդիպում-քննարկմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
11.07.2025
Բաժին՝ ԱՊՀ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Հայաստանի կինոյի հիմնադրամը մասնակցեց ԱՊՀ երկրների կինոարտադրության ոլորտի հանդիպում-քննարկմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
93
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը հունիսի 19-ին ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում՝ «Կինեմատոգրաֆի ապագան ԱՊՀ եկրկներում. կայունություն համագործակցության միջոցով» խորագրով պանելին: Միջոցառմանը մասնակցում էին Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության և երիտասարդական քաղաքականության նախարարությանը կից կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի տնօրեն Ուլան Ադամալիևը, Ղրղզստանի Հանրապետության կինեմատոգրաֆիստների միության նախագահ Թաալայբեկ Կուլմենդեևը, «Ուզբեկֆիլմ» կինոկոնցեռնի տնօրեն Բախոդիր Մուհամեդովը, «Ջաֆար Ջաբբարլիի անվան «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայի» փոխտնօրեն Ասլան Ռահիմովը, «Օղուզխանի անվան «Թուրքմենֆիլմ» միավորում» կինոստուդիայի նախագահ Մամետնազար Սապարմիրադովը, Հայրենական կինեմատոգրաֆիայի սոցիալական և տնտեսական աջակցության դաշնային հիմնադրամի (Կինոյի հիմնադրամ) գործադիր տնօրեն Ֆյոդոր Սոսնով, «Շաքեն Այմանովի անվան «Ղազախֆիլմ» ազգային կինոստուդիա» ԲԸ միջազգային սեկտորի ղեկավար Օլգա Խլաշչևա, «Տոչիկֆիլմ» պետական հիմնարկի տնօրեն Մահմադսաիդ Շոխիեն:

Հայաստանի կինոյի հիմնադրամը, շարունակելով միջազգային կինոհամագործակցության իր ռազմավարական ուղղությունը, հունիսի 20-ին մասնակցեց Սանկտ Պետերբուրգի «Լենֆիլմ» կինոստուդիայում անցկացված «Ժամանակակից կինոն․ կինոարտադրությունն ու հանդիսատեսը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում՝ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կինոոլորտի պետական ու մասնավոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Հայաստանին ներկայացնում էր Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, ով քննարկման ընթացքում հանդես եկավ կինոյի ոլորտին վերաբերող առաջարկներով և դիտարկումներով՝ ընդգծելով ոլորտի զարգացման հիմնախնդիրները և միջազգային համագործակցության կարևորությունը։ Քննարկման նպատակն էր միավորել ԱՊՀ երկրների կինոստուդիաների, հիմնադրամների և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներին՝ համատեղ վերլուծելու արդի կինեմատոգրաֆիական մարտահրավերները, տեխնոլոգիական նորարարությունները, հանդիսատեսի վարքագծի փոփոխությունը և ստեղծագործական փոխգործակցության հնարավորությունները։

Հատուկ ուշադրություն դարձվեց համատեղ արտադրությունների, կրթական նախաձեռնությունների և կինոժառանգության պահպանման ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությանը։ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենը հանդիպման ընթացքում ներկայացրեց հայկական կինոարտադրության ռազմավարական ուղղությունները, միջազգային ներկայության ընդլայնման առաջնահերթությունները և ընդգծեց ԱՊՀ շրջանակում ստեղծվող համատեղ նախագծերին Հայաստանի ներգրավման պատրաստակամությունը։ Այս համատեքստում շեշտվեց նաև Հայաստանի և «Լենֆիլմ»-ի միջև ընթացող համագործակցությունը՝ «Արարատ կղզի» համատեղ արտադրության նախագծի շուրջ։ Նախագիծը միտված է միավորել տարածաշրջանային ստեղծագործական ներուժը՝ անդրադառնալով ազգային ինքնության, պատմական հիշողության և ժամանակակից հանդիսատեսին համահունչ բովանդակության համադրությանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև այն տեխնոլոգիական լուծումները, որոնք կիրառում է «Լենֆիլմ»-ը՝ հետարտադրական, թվայնացման և վերականգնման ոլորտում։

Հայաստանի կինոյի հիմնադրամը, որը վերջին տարիներին ակտիվ քայլեր է ձեռնարկում հայկական կինոժառանգության թվայնացման և միջազգային հասանելիության ուղղությամբ, այս փորձը դիտարկում է որպես արդյունավետ գործնական հիմք՝ սեփական ծրագրերը զարգացնելու և ընդլայնելու համար։ Քննարկումն ու մասնակիցների միջև ձևավորված երկխոսությունը ևս մեկ անգամ վկայեց, որ հայ կինոն, որպես ինքնատիպ բովանդակություն ունեցող մշակութային հարթակ, ունի համագործակցության մեծ ներուժ։ Հայաստանի կինոյի հիմնադրամը վստահ է՝ տարածաշրջանային կինոարտադրական գործընկերային ցանցերում հայկական կինոն պետք է ներկայանա ոչ միայն որպես ժառանգության կրող, այլ նաև որպես նորարար գաղափարներ առաջարկող ստեղծագործ հարթակ։ Այս տեսակետից նման միջազգային հանդիպումները հնարավորություն են բացում մշակութային երկխոսության խորացման, համատեղ նախագծերի ստեղծման համար։

Ամբողջական պանելային զրույցը ներկայացնում ենք ստորև.

https://www.youtube.com/watch?v=M5WkwxfsrPM
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 22
Աղբյուր՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ
Միջոցով՝ Հասարակայնության հետ կապերի բաժին
Պիտակներ՝ ԱՊՀԴավիթ ԲանուչյանԼենֆիլմՀայաստան
Նախորդ նյութը

Արթուր Նազարեթյանը՝ «Ների՛ր ինձ, մայրիկ» ֆիլմի ուրվականների, մեղքի և հիշողության թեմաների մասին

Հաջորդ նյութը

22-րդ «Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ

Առնչվող Նյութեր

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

Հեղինակ՝ KinoPress Staff
07.10.2026

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության երկու թափուր պաշտոնների համար, որոնց աշխատանքի շրջանակում է կինոյի ոլորտը։

Հաջորդ նյութը
22-րդ «Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ

22-րդ «Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    31 կիսումներ
    Կիսվել 12 Հրապարակել X-ում 8
  • Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
  • Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: