• Վերջին
  • Հանրաճանաչ
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է կինոյի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգը

12.07.2026
Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

15.11.2026
Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

15.11.2026
Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

13.11.2026
Գովազդ
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.11.2026
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

12.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

12.11.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 15 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինոարտադրություն

ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է կինոյի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգը

ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է կինոյի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգը՝ ավարտելով 2024-ից ընթացող մշակման փուլը։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
12.07.2026
Բաժին՝ Կինոարտադրություն, Հայաստան, Ֆինանսավորում
Ընթերցման ժամանակ՝5 րոպե
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале
12
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2026 թվականի հուլիսի 1-ի N 32-Ն հրամանով հաստատվել է կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգը։ Հրամանը պաշտոնապես հրապարակվել է հուլիսի 7-ին և ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 17-ին։

Փաստաթուղթն ընդունվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիման վրա, որով կինեմատոգրաֆիայի ոլորտում լիազորված պետական մարմնին վերապահված է պետական ֆինանսավորման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգի հաստատումը։ Օրենքով մրցույթների կազմակերպումն ու անցկացումն իրականացնում է ազգային մարմինը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը։

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ պետական ֆինանսավորումն իրականացվում է մրցույթի արդյունքների հիման վրա, իսկ մրցույթներն անցկացվում են տարեկան առնվազն երկու անգամ՝ ազգային մարմնի սահմանած ժամանակացույցով։

Մինչև նոր կարգավորման ընդունումը

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքն ընդունվել է 2021 թվականին։ Օրենքի անցումային դրույթներով նախատեսվել էր, որ դրա 10-23-րդ հոդվածները պետք է գործեն համապատասխան կառավարության որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո։

Մինչև այդ ակտերի ընդունումը կինեմատոգրաֆիական գործունեության իրավական, կազմակերպական և ֆինանսական հարաբերությունները պետք է կարգավորվեին մինչև օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգով։ Օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։

2+ տարի՝ առանց պարտադիր ենթաօրենսդրական ակտերի. կինոյի ոլորտում խախտվել է օրենքը

2024 թվականի ապրիլի 29-ին հաստատվել էր «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգը, որը կիրառվում էր կինոնախագծերի ընտրության և ֆինանսավորման գործընթացում։

2024 թվականի մայիսի 2-ին ՀՀ կառավարությունը N 618-Ա որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպեց Հայաստանի կինոյի հիմնադրամի։ Նույն որոշմամբ Դավիթ Բանուչյանը նշանակվեց նորաստեղծ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հայաստանի կինոյի հիմնադրամը ճանաչվեց Ազգային կինոկենտրոնի իրավահաջորդը՝ ստանձնելով վերջինիս իրավունքներն ու պարտավորությունները։

2024 թվականի աշխատանքային խումբը

2024 թվականի հունիսին ԿԳՄՍ նախարարությունում ստեղծվել էր պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգի մշակման աշխատանքային խումբ։

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի հրապարակած տեղեկության համաձայն՝ աշխատանքային խմբի կազմը հաստատվել էր ԿԳՄՍ նախարարի՝ 2024 թվականի հունիսի 13-ի N 10802-Ա/2 հրամանով։ Խմբում ընդգրկվել էին պետական կառույցների, Հայաստանի կինոգործիչների միության և ոլորտային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

2025 թվականի փետրվարի 17-ին ԿԳՄՍ նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացրեց կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգի նախագիծը։ Նախագիծը նույնպես մշակվել էր «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիման վրա։

Հայաստանի կինոյի հիմնադրամի N 57-Լ հրամանը

2025 թվականի ապրիլի 18-ին Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը ստորագրեց N 57-Լ հրամանը՝ «Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը և հավելվածները հաստատելու մասին»։

Նույն հրամանով ուժը կորցրած ճանաչվեց 2024 թվականի ապրիլի 29-ին հաստատված «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգը։ N 57-Լ հրամանն ուժի մեջ մտավ ստորագրման պահից։

Մեկ մրցույթ. օրենքի խախտում և համակարգային ձգձգում կինոյի ոլորտում

Այդ կանոնակարգով Հայաստանի կինոյի հիմնադրամը 2025 թվականին կազմակերպեց ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման մրցույթը։

2025 թվականին ձևավորված նոր մասնագիտական խումբը

N 57-Լ հրամանի ընդունումից հետո Հայաստանի կինոյի հիմնադրամում ձևավորվեց կինեմատոգրաֆիայի ոլորտի իրավակարգավորումների և ընթացակարգային բարեփոխումների նոր մասնագիտական խումբ։

Խումբը ստեղծվեց Դավիթ Բանուչյանի՝ 2025 թվականի հուլիսի 24-ի N 115-Լ հրամանով։ Առաջին նիստը տեղի ունեցավ հուլիսի 28-ին։

Հիմնադրամից խմբում ընդգրկվել էին՝ Դավիթ Բանուչյանը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն, Արմեն Խաչատրյանը՝ տնօրենի խորհրդական, Դիոնիս Մարգարյանը՝ Հիմնադրամի իրավաբան, Արտակ Պողոսյանը՝ ֆինանսատնտեսական բաժնի պետ և գլխավոր հաշվապահ, և Անի Սահակյանը՝ կինոնախագծերի հայտերի ընդունման, ուսումնասիրման և աջակցման բաժնի պետ։

Հայաստանի կինոյի հիմնադրամում մեկնարկել է ոլորտային բարեփոխումների աշխատանքային խմբի գործունեությունը

Ոլորտային կազմակերպություններից և անկախ մասնագետներից խմբում ընդգրկվել էին Հայաստանի կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ Արտյոմ Բաղդասարյանը, Հայաստանի անիմացիայի գիլդիայի նախագահ Արմինե Անդան, Հայաստանի անիմացիոն ասոցիացիայի նախագահ Տիգրան Առաքելյանը, կինոգետ, ռեժիսոր և պրոդյուսեր Րաֆֆի Մովսիսյանը, ռեժիսորներ և պրոդյուսերներ Զառա Ջյանը և Հովհաննես Գալստյանը, պրոդյուսեր Կարինե Սիմոնյանը և ռեժիսոր Թամարա Ստեփանյանը։

Խմբի առաջին նիստում քննարկվել են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, ոլորտի իրավակարգավորումները և մրցութային ու կառավարչական ընթացակարգերի հնարավոր բարեփոխումները։

2026 թվականի մարտին Դավիթ Բանուչյանը հայտնել էր, որ 2025 թվականի վերջին կինեմատոգրաֆիստների մասնակցությամբ մշակվել է նոր կանոնակարգ և ներկայացվել ԿԳՄՍ նախարարության հաստատմանը։

Այդ գործընթացի արդյունքում 2026 թվականի հուլիսի 1-ին ընդունվել է ԿԳՄՍ նախարարի N 32-Ն հրամանը։ Նոր կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո դառնալու է կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով հետագա մրցույթների կազմակերպման և անցկացման նորմատիվ հիմքը։ Փաստաթղթին կից հաստատվել են պահանջվող փաստաթղթերի ցանկը և մրցութային գործընթացում կիրառվող 1-22 ձևաթղթերը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 72
Պիտակներ՝ Դավիթ ԲանուչյանԿԳՄՍ նախարարությունկինոարտադրությունՀայաստանՀայաստանի ազգային կինոկենտրոնՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Վրեժ Քասունին վերանշանակվել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Հաջորդ նյութը

«Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում

Առնչվող Նյութեր

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հեղինակ՝ KinoPress Staff
15.11.2026

Հայաստանի կինոգործիչների միության նոյեմբերի 28-ին կայանալիք ժողովում կընտրվեն միության նախագահը, վարչության և վերստուգող հանձնաժողովի անդամները։

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Հեղինակ՝ KinoPress Staff
12.11.2026

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ազգային ներկայացուցիչ․ նշանակման մասին առանձին պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել։

Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
12.11.2026

2027-ի նախագծով կինեմատոգրաֆիային նախատեսվում է 1,098 մլրդ դրամ․ մշակույթին բաժին է ընկնում ԿԳՄՍՆ բյուջեի 5,5%-ը, կրթությանը՝ ավելի քան 80%-ը։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

Հեղինակ՝ KinoPress Staff
12.11.2026

ԿԳՄՍՆ-ի կինոյի ոլորտին առնչվող երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի․ հարցազրույցի հասած երկու թեկնածուներից ոչ մեկը չի անցել փուլը։

Հաջորդ նյութը
«Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում

«Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: