• Վերջին
  • Հանրաճանաչ
«Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում

«Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում

17.07.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

05.11.2026
«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

05.11.2026
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

31.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

«Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում

Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա ստեղծվող նոր պատմական հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում է անցկացնել Հունաստանում և Հայաստանում։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
17.07.2026
Բաժին՝ Հայաստան, Հեռուստատեսություն
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
«Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում
73
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա մշակվում է «Ոդիսևս» (Odysseus) աշխատանքային անվանումը կրող նոր հեռուստասերիալ, որի նկարահանումների մի մասը նախատեսվում է իրականացնել Հայաստանում։ Ինչպես տեղեկացնում է Deadline-ը՝ միջազգային նախագծի արտադրությունը նախատեսվում է սկսել 2027 թվականի սկզբին։

Սերիալը ստեղծվում է որպես անկախ եվրոպա-ամերիկյան համատեղ արտադրություն և կապված չէ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» լիամետրաժ ֆիլմի հետ։ Նախագծի վրա համատեղ աշխատում են հունական Tanweer Productions, ամերիկյան Tectonic և հայ-ամերիկյան USATV ընկերությունները։ Նկարահանումները նախատեսվում է անցկացնել Հունաստանի և Հայաստանի տարածքներում։

Նախագծի շոուրաները Կառլ Գայդուսեկն է, որը որպես գործադիր պրոդյուսեր և շոուրաներ աշխատել է Netflix-ի «Շատ տարօրինակ գործեր» (Stranger Things) սերիալի առաջին եթերաշրջանի վրա։ Բեմադրիչը Ռոել Ռեյնեն է՝ «Հալո» (Halo), «Սև առագաստներ» (Black Sails) և «Վուի մարդասպանները» (Wu Assassins) սերիալների առանձին դրվագների ռեժիսորը։

Փորձնական սերիայի սցենարը գրել են Շոն Ֆայնեգանը, Սքոթ Վինդհաուզերը, Նոա Լանգը և Բլեյք Հոսը։ Ստեղծագործական խումբը նախագիծը ներկայացնում է որպես Հոմերոսի էպոսի պատմականորեն ավելի իրատեսական մեկնաբանություն։

Սերիալի հեղինակները մտադիր են առասպելական պատումը տեղափոխել բրոնզեդարյան իրական միջավայր՝ կենտրոնանալով ոչ թե աստվածների և գերբնական էակների, այլ պատերազմի, իշխանության, դավաճանության, ծովային ճանապարհորդությունների և գոյատևման համար պայքարող մարդկանց վրա։ Պատմությունը կանդրադառնա նաև բրոնզի դարի քաղաքակրթությունների անկմանը նախորդած ցնցումներին, որոնք հետագայում առասպելների հիմք են դարձել։

Գայդուսեկի խոսքով՝ նախագիծը Ոդիսևսի պատմությունը ներկայացնելու է հնարավորինս իրատեսական և քաղաքական տեսանկյունից։ Հեղինակները ցանկանում են բացահայտել Հոմերոսի նկարագրած առասպելական փորձությունների հետևում գտնվող մարդկային ընտրությունները, կորուստներն ու հարաբերությունները և հանդիսատեսին ծանոթացնել այն իրական պատմական աշխարհին, որտեղ կարող էր ձևավորվել հերոսի մասին պատումը։

Պրոդյուսեր Ջորդան Դիքստրան նշել է, որ ստեղծագործական խումբը նախագծի գաղափարի վրա աշխատել է շուրջ հինգ տարի։ Նպատակն է ստեղծել հին հունական աշխարհի հավաստի և դիտարժան պատկեր, իսկ հաջողության դեպքում՝ պատմությունն ընդլայնել մեկ եթերաշրջանի սահմաններից դուրս՝ ձևավորելով հին Հունաստանի պատմության և դիցաբանության վրա հիմնված ավելի լայն հեռուստատեսային աշխարհ։

Դերասանական կազմը, նկարահանումների ճշգրիտ վայրերը և սերիալի թողարկման ժամկետները դեռևս չեն հրապարակվել։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 87
Աղբյուր՝ Deadline
Պիտակներ՝ Հայաստանհեռուստատեսություն
Նախորդ նյութը

ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է կինոյի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգը

Հաջորդ նյութը

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Առնչվող Նյութեր

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Հեղինակ՝ KinoPress Staff
05.11.2026

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով նախատեսված պետական ֆինանսավորում տրամադրելու կարգը մինչ օրս ընդունված չէ։ Կառավարությունը համապատասխան...

Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
31.10.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթների առաջին արդյունքները․ 90 հայտից գնահատման փուլ է անցել 43 նախագիծ՝ 272,7 մլն դրամի...

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Հաջորդ նյութը
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    4 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    36 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: