• Վերջին
  • Հանրաճանաչ
Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարությանն է փոխանցել կինոյի կառավարման բարեփոխումների առաջարկ-փաթեթ

ՖԱՀՖ-ը նոր հայտարարություն է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ և «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ-ի վերաբերյալ

24.06.2024
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

ՖԱՀՖ-ը նոր հայտարարություն է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ և «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ-ի վերաբերյալ

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.06.2024
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարությանն է փոխանցել կինոյի կառավարման բարեփոխումների առաջարկ-փաթեթ
24
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հունիսի 21-ին Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան (ՖԱՀՖ) նոր հայտարարություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ-ի համագործակցության վերաբերյալ: Ստորև «ԿինոՊրես»-ը ներկայացնում է հասարակական կազմակերպության հայտարարությունը:


«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ խորհուրդը ստացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ-ի հունիսի 13-ի N 10802-Ա/2 հրամանով հաստատված՝ կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբի կազմը։ ՖԱՀՖ նախագահ Հովհաննես Գալստյանը ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հրավիրվել է մասնակցելու «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ ասուլիսների սրահում կայանալիք աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը:

ՖԱՀՖ-ը 2024թ-ի ընթացքում մշակել և ՀՀ ԿԳՄՍՆ է ներկայացրել կինոյի բարեփոխումների առաջարկների ծավալուն փաթեթ՝ թվով 5 առաջարկ, որոնցից 3-ը ուղղակիորեն առնչվում են ֆիլմերի ընտրության, գնահատման և ֆինանսավորման համակարգին։ Այդ առաջարկների հիմքում դրված են կինոյի պետական կառավարման համակարգում մասնագիտական ասոցիացիաների և շահույթ չհետապնդող իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների դերի ավելացումը համաչափության (պարիտետային) սկզբունքով՝ ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովներում հավասար քվոտաների և հավասար թվով անդամներ ունենալու հնարավորությամբ։

Մեր առաջարկած փոփոխությունները նպատակ են ունեցել արմատախիլ անել հայկական կինոյում արմատացած տարածված երևույթները՝ կլանայնությունն ու հովանավորչությունը, պետական ֆինանսավորման ոչ թափանցիկությունը, խմբային շահերի վերադասումը, անհավասար պայմանների կիրառումը, և ապամոնտաժել այն համակարգը, որը հանգեցրել է հայկական նոր կինոյի հետընթացին ու միջազգային մեկուսացմանը։

Մենք առաջնորդվել ենք այն վարկածով, որ ոլորտը կարգավորող բարձրագույն պետական մարմինը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, պատվախնդիր է կինոյում արմատական բարեփոխումների հարցում և ընդառաջ ենք գնացել նախարարությանը՝ ներկայացնելով մանրակրկտորեն մշակված առաջարկներ, որոնք անհրաժեշտ են կինոլորտի առողջացման համար և որոնք, ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հավաստիացումների, պետք է դրվեին շրջանառության մեջ։

Ցավոք, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ-ի հունիսի 13-ի N 10802-Ա/2 հրամանով հաստատված աշխատանքային խմբի կազմը և առաջին հանդիպման համար ընտրված վայրը ստիպում է մեզ կասկածել ՀՀ ԿԳՄՍ նախարարության անկողմնակալությանը։

Մեզ համար անընդունել է, որ աշխատանքային խմբում կինոոլորտի կառույցներից մեկը՝ «Հայաստանի Կինոգործիչների միություն» ՀԿ-ը, ներկայացված է 4 անդամով, երբ մյուս կառույցներն ունեն միայն մեկ ներկայացուցիչ, ինչը հակասում է համաչափության մեր առաջարկած սկզբունքին։ Տարակուսելի է նաև այն, որ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը անցկացվում է նույն այդ ՀԿ-ի ասուլիսների սրահում, երբ կինոյին տրվող պետական ֆինանսների կանոնակարգի ստեղծումը առնչվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի Կինոյի Հիմնադրամի գործառույթներին։

Մեզ համար առնվազն տարօրինակ է, որ աշխատանքային խմբում ներառված են մարդիկ, ովքեր հեղինակել են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնակարգը, որի կիրառման արդյունքն են հայկական կինոյի կուտակված անլուծելի խնդիրները՝ դատական գործընթացներ, մի քանի տասնյակ անավարտ ֆիլմեր, նույն արտադրողների բազմակի ֆինանսավորում և այլն։

Ս․թ․ հունիս 17-ին մենք նամակով դիմել ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարին և հայտնել մեր մտահոգությունը վերոնշյալի կապակցությամբ։ Մեր նամակը մնացել է անպատասխան, ինչն ամրացրել է մեր կասկածները առ այն, որ առկա է ստվերային համաձայնություն ՀՀ ԿԳՄՍՆ և «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ-ի միջև՝ «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի» պահանջներով պայմանավորված կինոյի բարեփոխումների ընթացքը վերահսկելու կամ տապալելու կապակցությամբ։

ՖԱՀՖ-ը հայտնում է իր անհամաձայնությունը ֆիլմերի ֆինանսավորման կանոնակարգը մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբի կազմի և հանդիպման վայրի վերաբերյալ ու տեղեկացնում է գործընկերներին հետևյաը․

1. ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ-ի հունիսի 13-ի N 10802-Ա/2 հրամանով հաստատված աշխատանքային խմբի կազմը մեզ համար ընդունելի չէ, քանի որ ցանկում ներգրավված մասնագիտական կառույցները չունեն հավասար մասնակցություն և ակնհայտ է կառույցներից մեկի դիրքի բացահայտ չարաշահումը։

2. Աշխատանքային խմբի համար աշխատանքի նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով առաջարկում ենք տեղափոխել աշխատանքների անցկացման վայրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կամ ներկայացված կազմակերպություններին չառընչվող որևէ չեզոք վայր։

Մեր առաջարկներն անտեսելու դեպքում, մենք հիմքեր կունենանք պնդելու, որ «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ շարունակում է պայքարել կինոյի կառավարման ոլորտում գերակա, մոնոպոլ դիրքեր ունենալու համար և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը աջակցում է նրան այդ պայքարում։

Որպես դրա հետևանք, ՖԱՀՖ-ը կսառեցնի իր մասնակցույթյունը աշխատանքային խմբում, հետ կկանչի կինոյի բարեփոխման վերաբերյալ իր առաջարկները ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից և դատական կարգով կպաշտպանի ՖԱՀՖ-ի կողմից հեղինակած առաջարկների մասնակի կամ ամբողջական օգտագործման անթույլատրելիությունը ֆիլմերի ֆինանսավորման նոր կանոնակարգում։


«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ խորհուրդի անդամներն են՝

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ-ն մինչև 2024 թ. գործում էր որպես նախաձեռնություն, այնուհետև գրանվեց որպես հասարակական կազմակերպություն: Հիշեցնենք, որ 2024 թ. մարտի 26-ին տեղի էր ունեցել ՖԱՀՖ — ՀՀ ԿԳՄՍ հանդիպում:

ՖԱՀՖ-ը ստեղվել է Հայաստանում կինոարտադրության զարգացմանը նպաստելու, կինոյի պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելու, ֆիլմարտադրողներին տրվող պետական աջակցության բաշխման ազնիվ, թափանցիկ ու մրցակցային միջավայրի ապահովմանը խթանելու, հայազգի ֆիլմարտադրողներին միավորելու և ֆիլմարտադրողների իրավունքները պաշտպանելու համար։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Աղբյուր՝ Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա
Պիտակներ՝ կինոարտադրությունՀայաստանի կինեմատոգրաֆիստների միությունՀայաստանի կինոյի հիմնադրամՖիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա
Նախորդ նյութը

Մեյջորներ. ով ով է

Հաջորդ նյութը

Ադրբեջանի Մշակնախը արձագանքել է ադրբեջանական կինեմատոգրաֆում գրաքննություն մտցնելու մասին լուրերին

Առնչվող Նյութեր

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 25-ին․ նախագիծը, ըստ գլխավոր պրոդյուսերի, ֆինանսավորվել է նրա անձնական միջոցներով։

Հաջորդ նյութը
Ադրբեջանի Մշակնախը արձագանքել է ադրբեջանական կինեմատոգրաֆում գրաքննություն մտցնելու մասին լուրերին

Ադրբեջանի Մշակնախը արձագանքել է ադրբեջանական կինեմատոգրաֆում գրաքննություն մտցնելու մասին լուրերին

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • «Վենոմ 3. վերջին պարը» ֆիլմի առաջին թրեյլերը կարելի է դիտել

    18 կիսումներ
    Կիսվել 7 Հրապարակել X-ում 5
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: