«Ընկերներ» սերիալի օրիգինալ դերասանական կազմը հաստատել է նոր հատուկ դրվագի մասին տեղեկատվությունը: Սերիան HBO Max սթրիմինգային հարթակում կթողարկվի մայիսին (ճշգրիտ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ):
Մայիսին ծառայությունում կհայտնվեն նաեւ սիթքոմի բոլոր տասը եթերաշրջանները, որոնք թողարկվել են 1994-ից մինչեւ 2004 թվականը: Շոուրաններների եւ սցենարիստների պարտականություններին կվերադառնան օրիգինալ «Ընկերների» ստեղծողներ Մարթա Կաուֆմանը եւ Դեւիդ Քրեյնը: Նախնական հաշվարկներով՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Լիզա Կուդրոուն, Քորթնի Քոքսը, Մեթյու Փերին, Դեւիդ Շվիմերը եւ Մեթ Լեբլանը դրվագի նկարահանման համար կստանան 2,5-ից մինչեւ 3 մլն դոլար:
Նկարահանումների համար գործի կդրվի հայտնի Warner Bros. ստուդիան Բերբանկում, որտեղ նկարահանվել են «Ընկերների» նախորդ բոլոր սերիաները: Առաջին անգամ 2019-ի հոկտեմբերին հնարավոր վերամիավորմանը ակնարկել է Էնիսթոնը. դրանից հետո նոյեմբերին The Hollywood Reporter-ը պաշտոնապես հաստատել է պատրաստվող թողարկման մասին տեղեկությունը։