Սթրիմինգային ծառայությունը գործարկել է «Չարի կացարան» («Resident Evil») տեսախաղերի էկրանավորումը: Սերիալի վրա կաշխատի Էնդրյու Դաբբը: Այս մասին տեղեկացնում է Hollywood Reporter-ը: Հեղինակը հանդիսատեսին խոստացել է այն ամենն, ինչ նրանք այդքան սիրում են ֆրանշիզայում: Նախատեսվում է նաև, որ սերիալում շատ արյունալի և խելագար բաներ կլինեն: Առաջին երկու դրվագները կբեմադրի Բրոնուեն Հյուզը:
Սյուժեի կենտրոնում կլինի մի պատմություն, որը նախկինում հայտնի չէր խաղացողներին: Գործողությունը ծավալվելու է երկու ժամանակային գծերում: Նրանցից մեկում դեռահաս քույրերը՝ Ջեյդը և Բիլլին, հոր՝ Ալբերտ Վեսկերի մոտ են գալիս Նյու Ռաքքուն Սիթի, որտեղ նա զբաղվում է իր մութ գործերով:
15 տարի անց Երկրի վրա մնում է միայն 15 մլն մարդ, իսկ մոլորակի իրական տերերը դառնում են Տ-վիրուսով վարակվածները: Հասունացած Ջեյդ Վեսկերը փորձում է գոյատևել նոր պայմաններում և պայքարում է անցյալի ուրվականների հետ:
Capcom-ը «Չարի կացարանը» գործարկել է 1996 թվականին: Ֆրանշիզան դարձել է բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն վաճառվող տեսախաղերի ֆրանշիզը՝ ավելի քան 100 միլիոն խաղերով, որոնք վաճառվել են ամբողջ աշխարհում: Անցած 25 տարիների ընթացքում այն ընդլայնվել է մինչև թեմատիկ այգիներ և օբյեկտներ: Վեց ֆիլմերից բաղկացած ֆրանշիզան համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 1,2 մլրդ դոլար, ինչը «Չարի կացարան»-ը դարձնում է ամենահաջող կինոֆրանշիզան, որը հիմնված է տեսախաղերի վրա: