Ամբողջ աշխարհում տարածում գտած և ավելի քան 7 ռեմեյկ ունեցող ֆիլմը հայ ամենասիրված ու ճանաչված դերասանների մասնակցությամբ: Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Մեքսիկա, Հունաստան, Հարավային Կորեա, Ռուսաստան, շուտով նաև հայկական տարբերակը կգրոհի բոլոր կինոթատրոնները:
Անհայտ բաժանորդ՝ հարաբերությունների կատակերգություն։ Գերլարված պատմություն և խելահեղ շրջադարձ: Անհայտ բաժանորդի զանգը չի ուշանա:
Ֆիլմի պրոդյուսերներն են ռուսաստանաբնակ Ռուբեն Դիշդիշյանը, ով գլխավորում է Մարս Մեդիա ընկերությունը, Արման Միտոյանը և Արմեն Հայապետյանը: Նկարահանումները մեկնարկել են մայիսի 13-ին:
Ֆիլմում նկարահավել են Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանը, Արթուր Մանուկյանը: Ֆիլմի ռեիսորն է Արշո Հարությունյանը:
«Կան իրավիճակային կատակերգություններ և այլն, սա ինձ համար հարաբերությունների կատակերգություն է: Հայտնի ու սիրված եվրոպական ֆիլմ է, արդեն 9 երկրներ դրա ռիմեյքն են նկարել: Վերջերս Ռուբեն Դիշդիշյան և Արմեն Միտոյան պրոդյուսերները որոշեցին, որ պետք է նաև հայկական տարբերակը նկարել: Սցենարն ամբողջովին ադապտացված է: Ճիշտ է՝ թեման համամարդկային է, բայց հայ հանդիսատեսը էկրանին տեսնելու է լիովին հայկական ֆիլմ, պատմություն», – Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց ռեժիսորը:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 5-ին: