Համացանցում հայտնվել է բրիտանական հայտնի «Դաունթոն աբբայությունը» սերիալի գալիք լիամետրաժ տարբերակի առաջին թրեյլերը: Էկրանին կրկին կվերադառնան հանդիսատեսի կողմից սիրված հերոսները, որոնց սպասում են նոր փոփոխություններ:
Սերիան ավարտվեց, եւ կարծես թե բոլոր հերոսները վերջապես ստացան իրենց երջանկությունը: Սակայն աբբայության կյանքի սովորական կացությունը խախտվում է, երբ նրա բնակիչներն իմանում են, որ Մեծ Բրիտանիայի թագուհին պատրաստվում է այցելել աբբայությունը: Այս իրադարձությանը նախապատրաստվելու ժամանակ մենք կիմանանք, թե եզրափակիչ սերիաից հետո ինչ խնդիրների են բախվել հերոսները։
Ֆիլմը հայկական վարձույթում կհայտնվի 2019 թվականի հոկտեմբերի 31-ին: