2020 թվականի նոյեմբերին Տիգրան Արզաքանցյանը Mediaroom.am-ի հետ իր հարցազրույցում պատմել է, որ Գավառում մեկնարկել են քաղաքային կինոթատրոնի վերագործարկման աշխատանքները: Արզաքանցյանը նշել է, որ կինոթատրոնի վերագործարկումը իր կնոջ՝ Նատալիա Ռոտենբերգի գաղափարն է: Նախատեսվում է երկու կինոսրահ:
Գավառի կինոթատրոնի վերականգնողական աշխատանքները ընթանում են «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի աջակցությամբ:
2021 թվականի ապրիլին Նատալիան այցելել էր Ռադիո Վանի տաղավար և պատմել գալիք կինոթատրոնի մասին:
«Ամբոջ տարածաշրջանում չկա կինոթատրոն: Մարդիկ գնալու տեղ չունեն:»
Նատալիա ռոտենբերգ
Գեղարքունիքի մարզկենտրոնին ամենամոտ կինոթատրոնը գտնվում է Երևանում՝ մոտ 95 կմ. հեռավորության վրա:
Եթերում Նատալիան խոստովանեց, որ չի մտածում իր ներդրումների շահութաբերության մասին: Իր խոսքով քաղաքում մեծ հետաքրքրություն առաջացրել այս նախագիծը:
«ԿինոՊրես»-ը դիմել էր «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամ մանրամասներ պարզելու համար, սակայն նամակն անպատասխան մնաց:
Բիզնես-լեդի, բարերար և հասարակական գործիչ Նատալյա Ռոտենբերգը զբաղվում է դիզայնով, մոդայով, հրուշակեղենով, պարֆյումով, շինարարությամբ, գրքերի հրատարակմամբ, բալետի, ֆուտբոլի, բռնցքամարտի աջակցությամբ, ինչպես նաև ղեկավարում է բարեգործական հիմնադրամ: